Թրամփն արգելել է 12 երկրների քաղաքացիների մուտքն ԱՄՆ․ Արդյոք Հայաստանը ցանկում է
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել Ասիայի, Աֆրիկայի և Լատինական Ամերիկայի 12 երկրների քաղաքացիների մուտքը ԱՄՆ արգելելու և ևս 7 երկրների քաղաքացիների մուտքը սահմանափակելու մասին: Այս մասին հայտնում է BBC-ն։
ԱՄՆ մուտքն արգելված է Աֆղանստանի, Մյանմայի, Չադի, Կոնգոյի Հանրապետության, Հասարակածային Գվինեայի, Էրիթրեայի, Հաիթիի, Իրանի, Լիբիայի, Սոմալիի, Սուդանի և Եմենի քաղաքացիների համար: Արգելքը ուժի մեջ կմտնի հունիսի 9-ից։
Մասամբ սահմանափակված է Բուրունդիի, Կուբայի, Լաոսի, Սիերա Լեոնեի, Տոգոյի, Վենեսուելայի և Թուրքմենստանի քաղաքացիների մուտքը ԱՄՆ: