«Ոսկե գնդակի» ֆավորիտների տասնյակը
ՍՊՈՐՏ
Goal․com-ը ներկայացրել է 2025թ․ «Ոսկե գնդակի» ֆավորիտների նոր տասնյակը, որում առաջին անգամ տեղ են գտել նաեւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր ՊՍԺ-ի խաղացողներ Դեզիրե Դուեն, Խվիչա Կվարացխելիան ու Աշրաֆ Հակիմին։
Գլխավոր ֆավորիտներն են ՊՍԺ-ի ֆրանսիացի հարձակվող Ուսման Դեմբելեն եւ Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» եւ Իսպանիայի հավաքականի հարձակվող Լամին Յամալը։
- (1) Ուսման Դեմբելե (ՊՍԺ)
- (2) Լամին Յամալ («Բարսելոնա»)
- (3) Ռաֆինյա («Բարսելոնա»)
- (5) Մոհամեդ Սալահ («Լիվերպուլ»)
- (8) Կիլիան Մբապե («Ռեալ Մադրիդ»)
- Դեզիրե Դուե (ՊՍԺ)
- Խվիչա Կվարացխելիա (ՊՍԺ)
- Աշրաֆ Հակիմի (ՊՍԺ)
- (6) Պեդրի («Բարսելոնա»)
- (7) Հարի Քեյն («Բավարիա»)