Ռուսաստանը կարող է հայտնվել ԵՄ-ի «սև ցուցակում»․ Financial Times
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ԵՄ-ն կարող է Ռուսաստանին ներառել փողերի լվացման թույլ վերահսկողություն ունեցող երկրների իր «սև ցուցակում»՝ որպես «Մոսկվայի վրա ֆինանսական ճնշում»: Այս մասին հայտնում է Financial Times-ը:
Եվրահանձնաժողովի ներկայացուցիչները հայտարարել են, որ դիտարկում են Ռուսաստանին ցուցակում ընդգրկելու հնարավորությունը։ Դրան կողմ է Եվրախորհրդարանի անդամների մեծամասնությունը, սակայն որոշումը դեռ չի ընդունվել՝ չնայած հսկայական աջակցությանը:
Նշվում է, որ երկրների ամբողջական ցուցակը պահանջում է Եվրախորհրդարանի պատգամավորների մեծամասնության հավանությունը։ Այն պետք է հայտարարվեր այս շաբաթ, սակայն հետաձգվել է «վարչական պատճառներով»: