Էմանուել Մակրոնը կայցելի Գրենլանդիա
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հունիսի 15-ին կայցելի Գրենլանդիա և կհանդիպի Գրենլանդիայի վարչապետ Յենս-Ֆրեդերիկ Նիլսենի ու Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենի հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters–ը:
Նրանք բանակցություններում կկենտրոնանան հատկապես Հյուսիսատլանտյան և Արկտիկայի անվտանգության, կլիմայի փոփոխության և կարևորագույն հանքանյութերի հարցերի վրա: