Իսրայելի վարչապետը թռել է անհայտ ուղղությամբ՝ երկու կործանիչների ուղեկցությամբ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Համացանցում տարածվել է Իսրայել վարչապետ Բենյամին Նեթանյահուի ինքնաթիռի լուսանկարը, որը թռչում է անհայտ ուղղությամբ՝ երկու կործանիչների ուղեկցությամբ։
Լուսանկարը հրապարակվել է տեղի լրագրողների կողմից։ Նախկինում հաղորդվել էր, որ Իրանի վրա Իսրայելի հինգ հարձակումներից հետո Իսրայելի վարչապետը թռել է ինքնաթիռով։ Թե որտեղ ուղևորվել, անհայտ է։
Իսրայելի Պաշտպանության բանակի մամուլի խոսնակը հայտարարել է, որ «մենք այլ ընտրություն չունենք, չենք կարող թույլ տալ, որ Իրանը միջուկային զենք ձեռք բերի»։