Սա նացիզմ է. Զախարովա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան քննադատել է Մոլդովայի նախկին դեսպան Անատոլ Ցէրանուի հայտարարությունները ռուսախոս մոլդովացիների հասցեին՝ դրանք համարելով «նացիստական ինքնաբացահայտում»։ Նա արձագանքել է Ցէրանուի խոսքին, թե այդ քաղաքացիները չունեն քննադատական մտածողություն և համարվել են «անորակ էթնիկ հատված»։
Զախարովան ընդգծել է, որ Մոլդովայում իշխանության են եկել կոշտ ռուսատյաց ուժեր, որոնց համար նման արտահայտությունները դարձել են նորմ։ Նրա խոսքով՝ նման խոսքերը խախտում են երկրի քրեական օրենսգիրքը, սակայն իրավապահները դրանց չեն արձագանքում։
Նա նաև հավելել է, որ նման հայտարարությունները վտանգավոր են ոչ միայն ներքին, այլև միջազգային մակարդակում՝ հատկապես երբ կատարվում են նախկին պաշտոնյաների կողմից, հայտնում է Лента.ру-ն։