G7-ը Իսրայելի կողքին է․ Reuters
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
«Մեծ յոթնյակի» (G7) առաջնորդները համատեղ հայտարարությամբ աջակցություն են հայտնել Իսրայելին՝ Իրանի հետ անվտանգության սրման ֆոնին՝ մատնանշելով տարածաշրջանում դեէսկալացիայի կարևորությունը, հաղորդում Է Reuters-ը:
«Մենք վերահաստատում ենք մեր աջակցությունը Իսրայելի անվտանգությանը և կոչ ենք անում, որպեսզի իրանական ճգնաժամի շուտափույթ լուծումը հանգեցնի Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների դեէսկալացիայի, ներառյալ Գազայում կրակի դադարեցման», - նշված է հրապարակման մեջ:
Նշվում է, որ հայտարարության մեջ ընդգծվել է նաև խաղաղ բնակչության պաշտպանության կարևորությունը: