Կուրիլյան կղզիների շրջանում երկրաշարժ է գրանցվել, ցնցումների ուժգնությունը կազմել է 5 բալ Ռիխտերի սանդղակով, հաղորդվում է հունիսի 17-ին Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաբանական ծառայության Կամչատկայի մասնաճյուղի կայքում:
Սեյսմոլոգների օպերատիվ տվյալների համաձայն՝ երկրաշարժը տեղի է ունեցել Սևերո-Կուրիլսկ քաղաքից 72 կմ հեռավորության վրա։
Տուժածների և ավերածությունների վերաբերյալ տեղեկություններ չկան։