Անդրեասյանի կինը դստեր անսովոր անվան մասին. «Մենք նրան զեֆիրի պատվին չենք անվանակոչել»

Ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի կինը սոցիալական ցանցում իր հետևորդներին բացատրել է իր դստեր անվան անսովոր ընտրությունը, գրում է kino.mail.ru–ն: Դերասանուհի Ելիզավետա Մորյակը հաղորդագրություն է գրել աղջկա անունից: «Բարև բոլորին։ Իմ անունը Շարլիզ է։ Ուզում եմ անմիջապես ասել, որ ծնողներս ինձ չեն անվանակոչել զեֆիրի պատվին։ Շարլիզ անունն ունի գեղեցիկ իմաստ, և ասում են, որ կա մի հիանալի դերասանուհի այդ անունով։ Այսօր ես մեկ ամսական դարձա։ Այս ընթացքում հասկացա, որ իմ կյանքը, կարծես, դասավորվել է։ Ծնողներս բարի և ուրախ են, հարազատներս հոգատար, ուտելիքը բարձրորակ, իսկ քույրս ուղղակի կրակոտ, ամենաբառացի իմաստով։ Թվում է, թե ես նման եմ մայրիկիս, քանի որ աչքերս կապույտ են, և, ընդհանուր առմամբ, իմ խառնվածքը նույնը չէ, ինչ քրոջս։ Մայրիկն ուրախ է, որ այս անգամ բոլորը նրան չեն ասի, որ ես ինչ-որ Սարիկի պատճենն եմ։ Ես սիրում եմ բոլորին։ Թռիչքը նորմալ է», - ընտանեկան լուսանկարներով գրառման տակ գրել է դերասանուհին։ Զույգն ունի նաև դուստր՝ Էլիզաբեթը, որը ծնվել է 2023 թվականի փետրվարի 19-ին: Մորյակն ասել է, որ ցանկանում է աղջկան անվանակոչել հոլիվուդյան աստղ Մոնիկա Բելուչիի պատվին: Սակայն սկեսուրի հետ խոսելուց հետո նկարչուհին հրաժարվել է այդ մտքից։
Հայտնի կինը վերջերս պատասխանել է այն մեղադրանքներին, որ ամուսնացել է հարմարության համար: Մորյակի խոսքով ինքն Անդրեասյանի հետ ծանոթացել է նրա կարիերայի վերելքից առաջ, երբ նա միայն պարտքեր ուներ: Զույգը պաշտոնապես գրանցել է իրենց հարաբերությունները 2022 թվականի նոյեմբերին: Դերաասանուհին ասել է, որ ամուսինըն իրեն ամուսնության առաջարկ է արել ինքնաթիռում կազմակերպելով քաղաքի վրայով ռոմանտիկ զբոսանք, և երկնքում հայտնվել է գրություն. «Ես սիրում եմ քեզ, ամուսնացիր ինձ հետ»:
Ռեժիսորը նաև ունի երկու որդի նախորդ ամուսնությունից: Նա խոստովանել է, որ յոթ տարվա ամուսնությունից հետո առաջին կնոջից՝ Ալենայից բաժանումը դժվար է եղել, և նրանք պահպանել են շփումը միայն իրենց երեխաների համար:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը