Նեթանյահուն մտադիր է Իրանում իշխանափոխություն իրականացնել․ Der Spiegel
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ԱՄՆ-ի ազգային անվտանգության նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը հայտարարել է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն «հնարավորություն է տեսնում» Իրանում իշխանափոխության համար, քանի որ երկիրն ավելի թույլ է, քան երբևէ։ Նրա խոսքերը մեջբերում է Der Spiegel-ը։
«Նեթանյահուն տեսնում է իշխանափոխության հնարավորություն, քանի որ Իսլամական Հանրապետությունը 1979 թվականին հիմնադրումից ի վեր ավելի թույլ է, քան երբևէ: Իսրայելը վերականգնեց Մերձավոր Արևելքը 2023 թվականի հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի ահաբեկչությունից հետո՝ մեկը մյուսի հետևից պարտությունների մատնելով Իրանին և նրա դաշնակիցներին», - ասել է Բոլթոնը:
Միաժամանակ, նա կասկած է հայտնել, որ հրեական պետությունը կկարողանա ամբողջությամբ ոչնչացնել Իրանի միջուկային ծրագիրը՝ առանց ԱՄՆ-ի օգնության։