Հարված կհասցնենք Իրանի բոլոր միջուկային օբյեկտներին․ Նեթանյահու
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է` Իսրայելը «հնարավորություն ունի» և «հարված կհասցնի Իրանի բոլոր միջուկային օբյեկտներին»: Նրա խոսքերն է մեջբերում CNN-ը։
«Մենք պատերազմի մեջ ենք, ժամանակացույցը չենք բացահայտի։ Մենք կհասնենք բոլոր նպատակներին, հարված կհասցնենք բոլոր միջուկային օբյեկտներին», - ասել է Նեթանյահուն։
Նա հավելել է, որ Իսրայելը ԱՄՆ-ից «կանաչ լույս» չէր սպասում, սակայն հայտարարել է, որ Թրամփի վարչակազմն օգնում է Իսրայելին պաշտպանական հարցերում: