Այդպիսի գյուղ գոյություն չունի. ռուս նահանգապետ Շապշան տեղն է դրել Հայաստանի վարչապետ Փաշինյանին
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Կալուգայի մարզի նահանգապետն արագացված դասընթաց է անցկացրել Հայաստանի նախագահի համար, գրում է bloknot.ru–ն: Պարզվել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատկերացում չունի Ռուսաստանի մասշտաբների կամ նրա աշխարհագրության մասին: ՀՀ կառավարության ղեկավարը ցույց է տվել իր «բթությունը» գիտելիքների մեջ, երբ որոշել է պատժել իր հայրենակցին՝ ռուս ձեռնարկատեր Սամվել Կարապետյանին: Վերջինս ղեկավարում է «Տաշիր» ընկերությունների խումբը, իսկ հանրապետությունում տիրապետում է «Հայաստանի էլեկտրական ցանցերին» (ՀԷՑ):
Երևի Փաշինյանը որոշել է ազգայնացնել այդ բիզնեսը, ինչը, բնականաբար, դուր չի եկել Կարապետյանին: «Սա Կալուգայի Նիժնի Տապր գյուղը չէ։ Սա Հայաստանի Հանրապետությունն է։ Հուսով եմ պետության համը կմնա ձեր բերանում», - գրել է հանրապետության վարչապետը։ Եվ Կալուգայի մարզի նահանգապետ Վլադիսլավ Շապշան է պատասխանել Փաշինյանին։ Մեկ միլիոնից ավելի բնակչություն ունեցող մարզի ղեկավարը, որը կազմում է ամբողջ Հայաստանի մեկ երրորդը, անցկացրել է արագացված դասընթաց։ Շապշան նշել է, որ մարզում կան բազմաթիվ գյուղեր։ Եվ անգամ դրանցից մեկում՝ Դոբրինո գյուղում, գտնվում է հատուկ տնտեսական գոտի։ «Ընդհանուր առմամբ, Կալուգայի մարզում արդյունաբերական արտադրության ծավալն այսօր գրեթե կրկնակի մեծ է Հայաստանի արդյունաբերական արտադրության ծավալից», - ասել է նահանգապետը։
Հիշեցնենք, որ հայազգի ռուս գործարար Սամվել Կարապետյանի և Նիկոլ Փաշինյանի միջև հակամարտությունն այն պատճառով է, որ գործարարն աջակցել է Հայ Առաքելական Եկեղեցուն (ՀԱԵ) վարչապետի հետ վեճում։ Փաշինյանը ՀԱԵ առաջնորդ Գարեգին II-ին մեղադրել է անպարկեշտ գործողությունների, կուսակրոնության երդումը խախտելու մեջ, հայտարարելով, որ նա, իբր, ունի ապօրինի երեխա։ Նա խոստացել է ապացույցներ տրամադրել, բայց առայժմ դա չի արել։ Վարչապետը մեղադրել է ողջ հոգևորականությանը կուսակրոնությունը խախտելու մեջ և կոչ է արել հեռացնել եկեղեցու ղեկավարին և նշանակել նոր կաթողիկոսի ընտրություններ։ Միևնույն ժամանակ, Փաշինյանը պնդել է, որ ընտրությունը պետք է կատարի կառավարությունը, այլ ոչ թե եկեղեցին, քանի որ Հայաստանն աշխարհիկ պետություն է։
Շատ փորձագետներ համոզված են, որ այս ճնշումը պայմանավորված է նրանով, որ եկեղեցին վերջին խոշոր ինստիտուտն է, որը չի ենթարկվում կառավարության ղեկավարին։ Նրանք նաև ենթադրում են, որ սա կարող է լինել վրեժ 2024 թվականի հունիսին տեղի ունեցած բողոքի ցույցերի մասնակիցների աջակցության համար։ Հիմա էլ Կարապետյանն է պաշտպանել ՀԱԵ ղեկավարին։ Արդյունքում, գործարարը մեղադրվել է իշխանությունը զավթելու հրապարակային կոչ անելու մեջ։ Նախորդ օրը Սամվել Կարապետյանի տանը խուզարկություններ են անցկացվել։ Եվ այդ ժամանակ Փաշինյանը հայտարարել է նրա բիզնեսի՝ «Հայաստանի էլեկտրական ցանցերի» ազգայնացման մասին: Դե, Կալուգայի մարզին նույնպես «հասել» է, քանի որ Կարապետյանը, ով 50 ամենահարուստ ռուսների մեջ է, իր բիզնեսը կառուցել է այդ մարզում: Ձերբակալվելիս ռուս գործարարը հայտարարել է, որ միշտ կլինի եկեղեցու և հայ ժողովրդի հետ:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը