Հեծանիվի գողը ձերբակալվել է
ԻՐԱՎՈՒՆՔ
Ոստիկանություն զանգած մայրաքաղաքի Օհանովի փողոցի 42-ամյա բնակչուհին հունիսի 13-ին հայտնել է, որ գողացել են երեխայի՝ շքամուտքում դրված հեծանիվը։
Ոստիկանությունից հայտնում են, որ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունը կատարել է Երևանի բնակիչ 30-ամյա մի երիտասարդ, որը հունիսի 19-ին ձերբակալվել և ներկայացվել է Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժին։ Գողոնը հայտնաբերվել է։
30-ամյա տղամարդն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։