Բագրատ Սրբազանը ԱԱԾ աշխատակիցների կողմից բերման ենթարկվեց. Իրավիճակը լարվեց
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՔիչ առաջ Բագրատ սրբազանը ԱԱԾ աշխատակիցների հետ դուրս եկավ իր կեցավայրից։
Այդ պահին կեցավայրի մոտ լարված իրավիճակ ստեղծվեց, հավաքված մարդիկ փորձում էին ճշտել, թե ուր են փորձում տանել սրբազանին, միայն Բագրատ սրբազանի հորդորից հետո իրավիճակն հանդարտվեց։
«Ոչ կալանք, որ որևէ այլ բան մեզ չի կարող մեր ճանապարհից դուրս բերեն։ Չարիք, ինչ էլ փորձում ես անել, քեզ քիչ բան է մնացել։ Սպասի գալիս ենք»,-ասաց սրբազանը՝ և նստեց ԱԱԾ աշխատակիցների ավտոմեքենա։
Սրբազանը ինքն էլ տեղեկացված չէր, թե հատկապես ուր են իրեն տանելու։