Մոսկվան հույս ունի, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև նոր սրացում տեղի չի ունենա․ Պեսկով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Մոսկվան հույս ունի, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև նոր սրացում տեղի չի ունենա, և որ խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքները կավարտվեն, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Պեսկովն ասել է, որ երկրները շատ մոտ են պայմանագրի վրա աշխատանքներն ավարտելուն: «Եվ մենք հուսով ենք, որ այս աշխատանքը կավարտվի: Այս պայմանագիրը շատ անհրաժեշտ է կայունության և տարածաշրջանում անվտանգության համար», - լրագրողներին ասել է մամուլի քարտուղարը։
Նա նշել է, որ Ռուսաստանը, եթե պահանջարկը լինի, պատրաստ է անել հնարավորը՝ այս գործընթացը հեշտացնելու համար։