Գազայում իսրայելական հարձակումների հետևանքով առնվազն 78 մարդ է զnհվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Իսրայելական հարձակումների հետևանքով Գազայի հատվածում առնվազն 78 մարդ է զոհվել, այդ թվում՝ 14 պաղեստինցի, ովքեր սպասում էին օգնության բաշխման կենտրոնների մոտ, հատնում է Al Jazeera-ն:
Գազայի առողջապահության նախարարությունը հայտնում է, որ պատերազմի սկզբից ի վեր զոհվել է 56,077 մարդ և վիրավորվել 131,848: Նախարարությունը նաև զգուշացնում է, որ առողջապահական և մարդասիրական պայմանները հասել են աղետալի մակարդակի իսրայելական շրջափակման պատճառով:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ “մեծ առաջընթաց” է գրանցվում պատերազմը դադարեցնելու ուղղությամբ: Իսկ Կատարի վարչապետը նշել է, որ Իսրայելի և Համասի միջև անուղղակի բանակցությունները կարող են սկսվել առաջիկա օրերին: