Վերացվել է պաղպաղակի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթի կասեցումը
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից հայտնում են, որ Ազատ Ղազանչյան ԱՁ-ին պատկանող պաղպաղակի արտադրամասից (ք. Երևան, Գետառ փ․), լաբորատոր կրկնակի փորձաքննության է տրվել «Պաղպաղակ կաթնասերուցքային վանիլային» արտադրատեսակի նմուշը, որի արդյունքում խախտումներ չեն արձանագրվել։
Պաղպաղակի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթի կասեցումը վերացվել է։