Էրլինգ Հոլանդը Մեսիից, Ռոնալդուից եւ Մբապեից արագ խփեց 300 գոլ
ՍՊՈՐՏ
Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը կարիերայում խփել է 300-րդ գոլը։ Նորվեգացի ֆուտբոլիստն այդ ցուցանիշին հասավ 370 խաղում, հաղորդում է ESPN-ը։
Աշխարհի ակումբային առաջնության խմբային փուլի երրորդ տուրի խաղում «Մանչեսթեր Սիթին» 5:2 հաշվով հաղթել էր Թուրինի «Յուվենտուսին»։ Էրլինգ Հոլանդն այդ խաղում դարձել էր մեկ գոլի հեղինակ։
Նա 300 գոլի ցուցանիշին հասավ ավելի արագ, քան պորտուգալացի Կրիշտիանու Ռոնադուն (554 խաղում), արգենտինացի Լիոնել Մեսին (418 խաղում) եւ ֆրանսիացի Կիլիան Մբապեն (409 խաղում)։