Ողբերգական դեպք՝ Վարդենիսի տներից մեկում․ հայտնաբերվել է դի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Այսօր՝ հունիսի 28-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 08։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վարդենիսի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Վարդենիս քաղաքի տներից մեկում տղամարդու դի կա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված հասցե է մեկնել ոստիկանության Վարդենիսի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Գալստյանի գլխավորությամբ։
Տեղում պարզվել է, որ օպերատիվ տեղեկությունը հավաստի է։ Ոստիկանները ու պարեկները նշված հասցեին կից խորդանոցում հայտնաբերել են 63-ամյա տղամարդու դի, ով ըստ նախնական տեղեկությունների առաստաղից պարանով կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել:
Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Դեպքի փաստով Վարդենիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քննիչի հանձնարարականով նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։