Դեմբելեն ունի բոլոր անհրաժեշտ հատկությունները՝ խաղադաշտում անելու այն, ինչ ուզում է․ Մեսսի
ՍՊՈՐՏ
«Ինտեր Մայամիի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող ու ավագ Լիոնել Մեսսին խոսել է «Ոսկե գնդակի» գլխավոր հավակնորդներից մեկի՝ ՊՍԺ-ի ֆրանսիացի հարձակվող Ուսման Դեմբելեի մասին։
«Դեմբելեն խաղադաշտում ֆենոմեն է, և ամեն ինչ կախված է հենց իրենից։ Նա ունի բոլոր անհրաժեշտ հատկությունները՝ խաղադաշտում անելու այն, ինչ ուզում է։ Նա կարող է դառնալ աշխարհի լավագույններից մեկը։ Նա արդեն գիտակցել է իր սխալները և ուղղել դրանք»,- ասել է Մեսսին։
Նշենք, որ Մեսսին և Դեմբելեն ժամանակին միասին հանդես են եկել «Բարսելոնայի» կազմում։ Այժմ նրանք կրկին կհանդիպեն խաղադաշտում՝ հունիսի 29-ին, Ակումբային ԱԱ-ի 1/8-րդ եզրափակչում։