Գիշերը ՌԴ-ն զանգվածային հարձակում է իրականացրել. կան զոհեր. Ուկրաինայի ԶՈւ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Գիշերը Ռուսաստանը անօդաչու թռչող սարքերով, բալիստիկ և թևավոր հրթիռներով զանգվածային հարձակում է իրականացրել Ուկրաինայի վրա, հայտնում է Ուկրաինայի ԶՈւ-ն։
Նշվում է, որ գիշերային հարձակման ընթացքում Ուկրաինայի տարածք է արձակվել 60 հրթիռ։ Գրանցվել է նաև 477 անօդաչու թռչող սարքի արձակում, այդ թվում՝ ավելի քան 250 «Շահեդ»։
Ամենաինտենսիվ հարվածները գրանցվել են Լվովում, Զապորոժիեի մարզում, Չերկասիի մարզում, Կրեմենչուգում, Նիկոլաևում և Դոնբասում։ Զապորոժիեում և Կրեմենչուգում վնասվել են արդյունաբերական ձեռնարկություններ, Չերկասիում կա վեց զոհ: