Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀՀ գլխավոր դատախազության պարզաբանումը Քոչարյանի գործով վերաքննիչ բողոքի վերաբերյալ

ԻՐԱՎՈՒՆՔ
 
 

ՀՀ գլխավոր դատախազությունը պարզաբանում է տարածել Ռոբերտ Քոչարյանի գործով ներկայացրած վերաքննիչ բողոքի վերաբերյալ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։

Պարզաբանման մեջ նշված է. «ՀՀ գլխավոր դատախազությունը վերաքննիչ բողոք է ներկայացրել ինչպես 2018թ. մարտի 1-ին և 2-ին տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ անջատված և դատարան ուղարկված քրեական գործով մեղադրյալ Ռ. Քոչարյանի նկատմամբ կալանավորում խափանման միջոցը անձնական երաշխավորությամբ փոփոխելու մասին դատարանի կայացրած 18.05.2019թ. որոշման, այնպես էլ դատարանի կողմից նույն քրեական գործով Սահմանադրական դատարան դիմելու և գործի վարույթը կասեցնելու մասին 2019թ. մայիսի 20-ի որոշման դեմ:

 

Նկատի ունենալով հանրային հետաքրքրությունը և այն հանգամանքը, որ խնդրո առարկայի վերաբերյալ մամուլում շարունակում են տեղ գտնել տարատեսակ և որոշ դեպքերում անհիմն, թյուրընկալումներ հարուցող մեկնաբանություններ՝ հարկ ենք համարում տեղեկացնել հետևյալի մասին:          

Վերաքննիչ բողոքները ներկայացվել են օրենսդրությամբ նախատեսված հիմքերով և ընթացակարգերի լիարժեք պահպանմամբ: Մասնավորապես՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 10.1-րդ կետի իմաստով ինչպես խափանման միջոցների, այնպես էլ քրեական գործի վարույթը կասեցնելու մասին դատարանի որոշումները հանդիսանում են գործն ըստ էության չլուծող դատական ակտեր: Նույն օրենսգրքի 376.1 հոդվածի 3-րդ և 4-րդ կետերի համաձայն՝ առաջին ատյանի դատարանների՝ կալանքը որպես խափանման միջոց փոփոխելու, գործով վարույթը կասեցնելու որոշումները վերաքննության կարգով բողոքարկման ենթակա են:

Նշված քրեական գործով վարույթը կասեցնելու որոշման դեմ վերաքննիչ բողոքը ներկայացվել է նաև հիմնվելով ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 3-րդ մասի վրա, համաձայն որի դատավարության մասնակիցների միջնորդությունները սահմանադրական դատարան դիմելու հիմքով  գործի վարույթը կասեցնելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու դատարանի որոշումը կարող է բողոքարկվել  վերադաս դատարան՝ կայացման պահից տասնօրյա ժամկետում:

Բողոքում հիմնավորվել է, որ Վիճարկվող դատական ակտը կայացվել է դատարանի կողմից ՀՀ սահմանադրական դատարան դիմելու նյութաիրավական պայմանների բացակայությամբ և այդ կայացմամբ Դատարանը թույլ է տվել դատական սխալ՝ քրեադատավարական օրենքի էական խախտում: Մասնավորապես՝

 

  1. Դատարանը, գրեթե ամբողջությամբ հիմնվելով պաշտպանության կողմի ներկայացրած փաստարկների և իրավական հիմնավորումների վրա, եկել է եզրահանգման, թե իբրև առկա է կասկած ՀՀ քրեական օրենսգրքի ներկայիս խմբագրությամբ 300.1 հոդվածի և 2008թ. դրությամբ գործած 300-րդ հոդվածի 1-ին մասի՝ ՀՀ Սահամանադրության 72-րդ, 73-րդ և 79-րդ հոդվածներին համապատասխանության վերաբերյալ:

Ըստ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 71-րդ հոդվածի՝ դատարանները Սահմանադրական դատարան կարող են դիմել իրենց վարույթում գտնվող կոնկրետ գործով կիրառման ենթակա նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության հարցով:

Դատարանը վիճարկվող դատական ակտից առաջ իր իսկ կայացրած՝ 2019 թվականի մայիսի 18-ի թիվ ԵԴ/0253/01/19 որոշման պատճառաբանական մասում փաստել է, որ  առնվազն ենթադրաբար առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի 1-ին մասով վերագրված արարքում Ռ.Քոչարյանի առնչությունը հիմնավորող փաստական տվյալներ: Փաստորեն, դատարանը իր նախորդ որոշմամբ արդեն իսկ  եկել էր եզրահանգման, որ գործով ձեռք բերված փաստական տվյալներով առկա է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքի կատարմանը Ռ.Քոչարյանի առնչությունը:

Գործով ձեռք բերված փաստական տվյալներով ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքի կատարմանը Ռ.Քոչարյանի առնչության վերաբերյալ հիմնավոր կասկածի առկայության մասին հետևության գալով՝ դատարանն այդ կերպ արդեն իսկ հիմնավոր կասկածի գնահատման տիրույթում կիրառել է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը: Հետևաբար անտեսելով այն հանգամանքը, որ իր կողմից հիմնավոր կասկածի գնահատման տիրույթում արդեն իսկ 2019 թվականի մայիսի 18-ին իր կողմից կայացված որոշմամբ կիրառվել է ՀՀ քրեական օերնսգրքի 300.1 հոդվածի առաջին մասը, դատարանը, հակասելով իրեն, վիճարկվող որոշմամբ բարձրացրել է այդ նույն ակտի, որպես կիրառման ենթակա իրավական ակտի, դրույթի սահմանադրականության հարցի շուրջ կասկածներ: Ավելի պարզ ասած՝ իր իսկ կողմից կիրառված՝ անձի համար արդեն իսկ իրավական հետևանքներ առաջացրած իրավական ակտը գնահատել է որպես «կիրառման ենթակա» և այդ հիմքով համարել վիճարկելի: Ընդ որում, այս հարցը պաշտպանության կողմից բարձրացվել է նաև մեղադրյալի խափանման միջոցի քննության նախորդ փուլերում և դատական երեք ատյանների կողմից ստացել իրավական գնահատական:

 

  1. Դատարանը Սահմանադրական դատարան է դիմել  2008թ. դրությամբ գործած ՀՀ Սահմանադրության 56.1 և 57-րդ հոդվածների վերաբերյալ մեկնաբանություն ստանալու համար՝այն դեպքում երբ այդ կապակցությամբ առկա է ՀՀ վճռաբեկ դատարանի համապատասխան մեկնաբանությունը և դրա հիման վրա կայացված որոշումը:

Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը փաստացի անտեսել է այն հանգամանքը, որ ՀՀ քրեական օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի սահմանադրականության հարցի վերաբերյալ Ռոբերտ Քոչարյանի դիմումի կապակցությամբ ՀՀ սահմանադրական դատարանը 2019թ. հունվարի 25-ին կայացրած աշխատակարգային որոշմամբ մերժել է գործի քննությունը և այդ որոշմամբ արձանագրել, որ Վճռաբեկ դատարանն ունի Սահմանադրությունը մեկնաբանելու և կիրառելու լիազորություն: Այդ որոշմամբ հիմնավորվել է, որ Սահմանադրությունը մեկնաբանելու և կիրառելու լիազորություն Սահմանադրությամբ վերապահված է յուրաքանչյուր դատարանի, այդ թվում՝ Վճռաբեկ դատարանին:

Նկատի ունենալով, որ ՀՀ նախագահի գործառութային անձեռնմխելության ինստիտուտի մեկնաբանումն արդեն իսկ տրվել է ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից վերը վկայակոչված որոշմամբ՝ վերջինիս այդ լիազորությունն այլևս չի կարող վիճարկվել ՀՀ սահմանադրական դատարանի՝ վերը նշված որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո:

 

  1. Ընդհանուր իրավասության դատարանը սահմանադրական դատարանի առջև բարձրացրել է նաև սահմանադրական նորմերի՝ 2005թ. խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության 56.1 և 57-րդ հոդվածներով նախատեսված դրույթների մեկնաբանության հարց, ինչի իրավունքը չուներ: ՀՀ սահմանադրական օրենքի 68-րդ հոդվածի 9-րդ մասի իրավակարգավորման իմաստով Դատարանը Սահմանադրական դատարանից սահմանադրական նորմի մեկնաբանություն կարող է ստանալ բացառապես այն դեպքում, երբ գտնում է, որ իր կողմից կիրառման ենթակա իրավական ակտի որևէ նորմ հակասում է սահմանադրական տվյալ նորմին: Այնինչ նշված նորմերին որևէ իրավական ակտի որևէ դրույթի համապատասխանության հարց դատարանը չի բարձրացրել:

Ելնելով վերոգրյալից՝ Սահմանադրական դատարան դիմելու և գործի վարույթը կասեցնելու մասին 2019թ. մայիսի 20-ի որոշման դեմ բողոքով ՀՀ դատախազությունը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանին խնդրել է նշված որոշումն ամբողջությամբ բեկանել և կայացնել նոր դատական ակտ՝ հաստատելով գործի վարույթի կասցեման՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածով նախատեսված Սահմանադրական դատարան դիմելու հիմքի բացակայությունը:

Ընդ որում՝ հարկ է ընդգծել, որ Դատարանը չի պահպանել «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածով սահմանված պահանջն առ այն, որ  Սահմանադրական դատարան դիմելուց առաջ դատարանները պետք է որոշում կայացնեն գործի վարույթը կասեցնելու մասին, որից հետո միայն, առանձին, եռօրյա ժամկետում համապատասխան դատարանի որոշմամբ դիմում ներկայացնեն Սահմանադրական դատարան: Թույլ տալով ընթացակարգային խախտում՝ տվյալ դեպքում Դատարանը կայացրել է մեկ միասնական որոշում:

Նշված հանգամանքների հաշվառմամբ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի կողմից հիշյալ վերաքննիչ բողոքի պատճենն ուղարկվել է նաև ՀՀ սահմանադրական դատարան՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ ՀՀ սահմանադրական դատարան դիմելու և քրեական գործի վարույթը կասեցնելու մասին 2019թ. մայիսի 20-ի որոշմամբ ներկայացված դիմումի հիման վրա գործի քննությունը մերժելու պահանջով»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Хотят уничтожить армянскую идентичность: «Паст»Страдают как государство, так и компании, работающие в правовом поле: новые развития: «Паст»Новый оппозиционный альянс по «модели Паракара»: «Паст»Объявленная война против Церкви приобретает новые «оттенки»: «Паст»Генсек НАТО настаивает на увеличении возможностей ПВО альянса на 400%В Лос-Анджелесе за выходные задержали 56 человек из-за протестовМинистр: По результатам исследований в Армении будет уточнена модель нового атомного энергоблокаМинэкономики Армении: Хозсубъектам в зоне бедствия была оказана поддержка на 181 млн. драмовСтипендиаты фонда «Музыка во имя будущего» Артем Аветисян и Мари Даниелян приняли участие в Музыкальной академии имени Юрия БашметаГубернатор Калифорнии потребовал отменить указ о вводе Нацгвардии в Лос-АнджелесТегеран может пересмотреть отношения с МАГАТЭ в случае антииранской резолюцииThe National: Сирия привлекла $16 млрд инвестиции за полгода после свержения АсадаИран намерен ответить на предложение США по ядерной сделке в ближайшие дниПашинян: У Гарегина II есть ребенок – он не должен быть КатоликосомФранция запустит производство дронов в Украине силами известного автобрендаМинэкономики Армении в 2024 году сумело реализовать чуть более 96% выделенных из бюджета средствВ Германии хотят ограничить доступ к соцсетямМедведь проник в дом для престарелых и забрался в постель к жильцам«Как армянин, я чувствую, что мне есть чем заняться в Армении» - Скрипач Зограб ТадевосянПолитическая расправа в Гюмри набирает обороты: «Паст»Какие новые процессы готовит «Священная борьба»? «Паст»Возможны серьезные разоблачения: «Паст»Хозяйствующие субъекты узнали о нарушениях, зафиксированных у них, из прессы: «Паст»США ввели новые санкции против ИранаВ рамках Дней грузинской культуры на проспекте Маштоца в Ереване состоялось праздничное мероприятиеМинфин: Министерство труда и социальных вопросов Армении в 2024 году потратило более 850 млрд. драмовПосол США в Грузии объявила о скорой отставкеМерц: ФРГ будет зависеть от США еще продолжительное времяДания усилит военное присутствие в Гренландии, направив туда военную техникуNYT: Белый дом готовится к «затяжной войне» против МаскаTimes: Трамп и Эпстин имели близкие отношения на протяжении нескольких летВ Австралии представили два суперкомпьютера с ИИ для медицинских и климатических исследованийПравительство Боливии обвинило экс-президента в терроризмеУкраинские дроны ударили по нефтебазе, снабжающей топливом российские бомбардировщикиTesla пыталась скрыть данные о ДТП с участием беспилотных автомобилейDPA: самолеты ВВС ФРГ были подняты в небо из-за российского Ил-20 над БалтикойУченые с помощью ДНК-анализа обнаружили следы неизвестных коренных жителей Колумбии, исчезнувших 2000 лет назадOzon Армения примет участие в фестивале «Винные дни Еревана» с программой для гостей: «Паст»Армения в меняющемся мире: может ли быть оправдан выбор конфронтационного «лагеря»? «Паст»Обсуждение было достаточно жарким: «Паст»Жизнь «улучшилась», но люди этого совсем не чувствуют: «Паст»Армения несет огромный ущерб: получит ли «sms» также и исполняющий обязанности руководителя ИОБПП? «Паст»FT: в ЕС опасаются полного прекращения поддержки Киева со стороны СШАКнязя Монако Альбера обвинили в растрате казны на любовниц и детейМаск: бюджетный проект Трампа является отвратительной мерзостьюPolitico: беседа с Си Цзиньпином может иметь неприятные последствия для ТрампаИран может согласиться на создание регионального консорциума по обогащению уранаБелый дом: Трамп не знал заранее об операции «Паутина»Нефть Brent подешевела до $65,38 за баррель после роста цен в предыдущие два дняКеллог: Новый пакет санкций США против России готов к утверждению
Самое популярное