Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նոր Հայաստանի ամենաաղմկոտ քրեական գործերը. ով և ինչպես խուսափեց պատասխանատվությունից

ԻՐԱՎՈՒՆՔ
 
Նոր Հայաստանում աղմկոտ քրեական գործերի պակաս չի զգացվում: Եվ այսպես, 2018-ի հուլիսի 3-ին 2008թ․ մարտի 1-ի դեպքերի առթիվ քրեական գործ հարուցվեց Հայաստանի նախկին պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի նկատմամբ։ Հարությունյանը մեղադրվում էր երկրում զինված ուժերին ցուցարարների դեմ դուրս բերելու համար։ ՀՔԾ–ն հայտնում էր, որ Միքայել Հարությունյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, և որոշում է ընդունվել նրան կալանավորելու մասին։ Հուլիսի 27-ի գիշերը դատարանը հայտարարեց, որ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել 2 ամսով կալանավորումը։ (Հարուցված քրգործ՝ 300.1 հոդվածի 1-ին մաս՝ Սահմանադրական կարգի տապալում (պատժվում է 10-15 տարի ժամկետով): Նույն գործով հուլիսի 27-ին մեղադրվել է նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, որը 2008թ․ եղել է Երևանի կայազորի պետը։ Հուլիսի 27-ին դատարանը որոշեց Խաչատուրովի նկատմամբ որպես խափանման միջոց նշանակել կալանավորումը, որի դիմաց նշանակվեց 5 մլն դրամ գրավ։ Այն վճարելուց հետո Խաչատուրովը ազատ արձակվեց։ Մարտի 1-ի քրգործի շրջանակում օգոստոսի 4-ին մեղադրանք է առաջադրվել նաև այն ժամանակ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանին։ Օգոստոսի10-ին մեղադրանք առաջադրվեց ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբայր Հենրիկ Աբրահամյանին՝ ապօրինի ռազմամթերք պահելու համար։ Ռազմամթերքը հայտնաբերվել էր հենց մարտի 1-ի դեպքերի քրեական գործի շրջանակներում արված քննության ժամանակ։ 2018-ի հուլիսին որոշում էր կայացվել կալանավորել Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանին, սակայն վերջինիս փաստաբանը բողոքել էր Վերաքննիչ դատարան, որից հետո որոշվել էր նրան ազատ արձակել 1 մլրդ դրամ գրավի դիմաց։ Գրավը վճարվեց հուլիսի 24-ին, և Ղազարյանը ազատ արձակվեց։ Դրանով այս պատմությունը չավարտվեց, Ղազարյանին ևս մեկ անգամ ձերբակալեցին և ևս մեկ անգամ ազատ արձակեցին 50 միլիոն դրամ գրավի դիմաց:
 
Պետք է նշել, որ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի անվան հետ քիչ թե շատ առնչվող բոլոր գործերն էլ մեծ աղմուկ բարձրացրին, բայց նրա եղբոր` Ալեքսանդր (Սաշիկ) Սարգսյանին բերման ենթարկելն իսկական սկանդալի վերածվեց։ Թեև դա երկար չտևեց։ Պարզվեց, որ նրա մոտ հայտնաբերված զենքն օրինական է։ 11 տարվա վաղեմություն ունեցող գործի շրջանակում ձերբակալվեց նաև Սաշիկի որդին` Հայկ Սարգսյանը (սպանության փորձ): Քրեական հետապնդումից չխուսափեցին նաև նախագահի երկրորդ եղբայրը` Լևոն Սարգսյանն ու նրա դուստրը։ Քրեական գործ հարուցվեց «կանխամտածված սնանկացում» և «հարկերի, տուրքերի կամ պարտադիր այլ վճարումների վճարումից խուսափելու» հոդվածներով։ ԱԺ արտահերթ ընտրության նախաշեմին Չեխիայի մայրաքաղաքում Ինտերպոլի աջակցությամբ հայտնաբերվեց Ֆրանկլին Գոնսալեսը, նույն ինքը՝ Նարեկ Սարգսյանը՝ Սաշիկ Սարգսյանի որդին: Վերջինիս արտահանձման ուղղությամբ քայլեր են կատարվում, սակայն, ինչպես երևում է, ապարդյուն: Պատկան մարմինները դժվարանում են հայրենիք վերադարձնել նաև «Քեթրին Գրուպ» ընկերության սեփականատեր Միհրան Պողոսյանին, ով, ըստ որոշ տեղեկությունների՝ ապաստարան է խնդրել ՌԴ-ում, և 2008-ին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանին, ով մեղադրվում է Մարտի 1-ի գործով: Վերադարձը չի ստացվում, քանի որ ռուսական կողմը պատճառաբանում է, որ Հարությունյանը ՌԴ քաղաքացի է: Խոշոր գործարար, Հ2 հեռուստաընկերության և «Տոյոտա Երևան» ընկերության սեփականատեր Սամվել Մայրապետյանը, որին համարում են Ռոբերտ Քոչարյանի մտերիմներից մեկը, կալանավորվեց նախորդ տարվա հոկտեմբերին։ Քննչական կոմիտեն Մայրապետյանին կաշառք ստանալուն օժանդակելու մեղադրանք ներկայացրեց։ Դեկտեմբերի 27-ին Մայրապետյանը 30 միլիոն գրավով ազատ էր արձակվել կալանքից՝ հաշվի առնելով նրա առողջական վիճակը: ՀՔԾ-ն վերադարձրել էր Մայրապետյանի անձնագիրը, սակայն առանց նախաքննական մարմնի թույլտվության նա չէր կարող դուրս գալ երկրից: ՀՔԾ-ից այդ ժամանակ հայտնեցին, որ թույլատրել են Հայաստանից դուրս գալ՝ հիմք ընդունելով նրա առողջական վիճակի գնահատման նպատակով և առողջապահության նախարարի հրամանով երկու օր առաջ հրավիրված բժշկական կոնսիլիումի եզրակացություն:
 
Երեկ էլ տեղեկություն տարածվեց, որ ձերբակալվել են «ՍԵՔՅՈՒՐԻԹԻ ԴՐԻՄ» ՍՊ ընկերության հիմնադիր Ալեքսան Զաքարյանը և նույն ՍՊԸ-ին ծառայություններ մատուցած «Էլիպս» ընկերության հաշվապահը: Իհարկե, բոլորն էլ հիշում են, որ մինչ վարչապետ ընտրվելը՝ Փաշինյանը բազմաթիվ անգամներ է կապել այս ընկերության անունը երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Սաշիկ Սարգսյանի անվան հետ: Այսօր Սարգսյանը վայելում է ազատությունը, փոխարենը կալանավորվում են «մանրերը»: Ի՞նչ է ստացվում. Փաշինյանը ստո՞ւմ էր, թե Սաշիկ Սարգսյանի հետ առկա են որոշակի ստվերային համաձայնություններ: Կարելի՞ է հարուցել աղմկոտ քրեական գործեր, հաղորդագրություններ տարածել՝ լուրջ մեղադրանքներով, ապա ծածուկ փակել դրանք՝ չկարողանալով ապացուցել մեղադրանքները, գրավ կիրառել և կալանավորվածներին ազատ արձակել կամ ձգել քննությունները, մինչև մարդիկ մոռանան և դադարեն հետաքրքրվել դրանց ճակատագրով։ Ստացվում է, որ այո, կարելի է, իսկ հանրությանը, չգիտես ինչու, չի հուզում այն հարցը, թե ինչպես է ստացվում, որ 30 տարվա թալանի համար պատասխանատու են միայն Մանվել Գրիգորյանը և Ռոբերտ Քոչարյանը:
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Генсек НАТО настаивает на увеличении возможностей ПВО альянса на 400%В Лос-Анджелесе за выходные задержали 56 человек из-за протестовМинистр: По результатам исследований в Армении будет уточнена модель нового атомного энергоблокаМинэкономики Армении: Хозсубъектам в зоне бедствия была оказана поддержка на 181 млн. драмовСтипендиаты фонда «Музыка во имя будущего» Артем Аветисян и Мари Даниелян приняли участие в Музыкальной академии имени Юрия БашметаГубернатор Калифорнии потребовал отменить указ о вводе Нацгвардии в Лос-АнджелесТегеран может пересмотреть отношения с МАГАТЭ в случае антииранской резолюцииThe National: Сирия привлекла $16 млрд инвестиции за полгода после свержения АсадаИран намерен ответить на предложение США по ядерной сделке в ближайшие дниПашинян: У Гарегина II есть ребенок – он не должен быть КатоликосомФранция запустит производство дронов в Украине силами известного автобрендаМинэкономики Армении в 2024 году сумело реализовать чуть более 96% выделенных из бюджета средствВ Германии хотят ограничить доступ к соцсетямМедведь проник в дом для престарелых и забрался в постель к жильцам«Как армянин, я чувствую, что мне есть чем заняться в Армении» - Скрипач Зограб ТадевосянПолитическая расправа в Гюмри набирает обороты: «Паст»Какие новые процессы готовит «Священная борьба»? «Паст»Возможны серьезные разоблачения: «Паст»Хозяйствующие субъекты узнали о нарушениях, зафиксированных у них, из прессы: «Паст»США ввели новые санкции против ИранаВ рамках Дней грузинской культуры на проспекте Маштоца в Ереване состоялось праздничное мероприятиеМинфин: Министерство труда и социальных вопросов Армении в 2024 году потратило более 850 млрд. драмовПосол США в Грузии объявила о скорой отставкеМерц: ФРГ будет зависеть от США еще продолжительное времяДания усилит военное присутствие в Гренландии, направив туда военную техникуNYT: Белый дом готовится к «затяжной войне» против МаскаTimes: Трамп и Эпстин имели близкие отношения на протяжении нескольких летВ Австралии представили два суперкомпьютера с ИИ для медицинских и климатических исследованийПравительство Боливии обвинило экс-президента в терроризмеУкраинские дроны ударили по нефтебазе, снабжающей топливом российские бомбардировщикиTesla пыталась скрыть данные о ДТП с участием беспилотных автомобилейDPA: самолеты ВВС ФРГ были подняты в небо из-за российского Ил-20 над БалтикойУченые с помощью ДНК-анализа обнаружили следы неизвестных коренных жителей Колумбии, исчезнувших 2000 лет назадOzon Армения примет участие в фестивале «Винные дни Еревана» с программой для гостей: «Паст»Армения в меняющемся мире: может ли быть оправдан выбор конфронтационного «лагеря»? «Паст»Обсуждение было достаточно жарким: «Паст»Жизнь «улучшилась», но люди этого совсем не чувствуют: «Паст»Армения несет огромный ущерб: получит ли «sms» также и исполняющий обязанности руководителя ИОБПП? «Паст»FT: в ЕС опасаются полного прекращения поддержки Киева со стороны СШАКнязя Монако Альбера обвинили в растрате казны на любовниц и детейМаск: бюджетный проект Трампа является отвратительной мерзостьюPolitico: беседа с Си Цзиньпином может иметь неприятные последствия для ТрампаИран может согласиться на создание регионального консорциума по обогащению уранаБелый дом: Трамп не знал заранее об операции «Паутина»Нефть Brent подешевела до $65,38 за баррель после роста цен в предыдущие два дняКеллог: Новый пакет санкций США против России готов к утверждениюГлава МВД Армении приняла посла ЕСШвейцария присоединилась к санкциям ЕС против «теневого флота» ПутинаScience: Миру грозит потеря до 76% общей массы ледниковВсеармянский фонд «Айастан» стал спонсором образовательной программы «Родом из Арцаха»
Самое популярное