Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դիմել եմ ՀՀ վարչապետին և ԱԺ նախագահին. Արման Բաբաջանյան

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Պատգամավոր Արման Բաբաջանյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է

«Դիմել եմ ՀՀ վարչապետին և ԱԺ նախագահին

ՍԴ ՆԱԽԱԳԱՀ ՀՐԱՅՐ ԹՈՎՄԱՍՅԱՆԻ ԼԱՏՎԻԱՅՈՒՄ ԱՐԱԾ ՈՐՈՇ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՎՏԱՆԳՈՒՄ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի համատեքստում միանգամայն նոր լույսի ներքո է ներկայանում նախորդ տարվա նոյեմբերին Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի գլխավորած այցերից մեկը, որի մասին դիվանագիտական հավաստի աղբյուրները հայտնում են բավական խնդրահարույց տեղեկատվություն: Խոսքը 2019թ. նոյեմբերի 27-30-ն ընկած ժամանակահատվածում Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի գլխավորած պատվիրակության՝ Ռիգա կատարած աշխատանքային այցի մասին է: Այցը կայացել է Լատվիայի Սահմանադրական դատարանի նախագահ Ինետա Զիեմելեի հրավերով: Հանդիպման արարողակարգային օրակարգից բացի՝ Լատվիայի գործընկերների հետ Թովմասյանն ու նրա գլխավորած պատվիրակության անդամները քննարկել են նաև ներհայաստանյան հարցեր: Նրանք մասնավորապես անդրադարձել են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումներով ՍԴ-ում քննվող գործերին՝ լատվիացի գործընկերներին անգամ կշտամբելով, որ նրանք հրապարակային կարծիք չեն հայտնում դրանց ու Հայաստանի դատական իշխանության նկատմամբ կիրառվող ճնշումների վերաբերյալ:

Իսկ վերջերս ՍԴ նախագահի պաշտոնը փաստացի զբաղեցնող Հրայր Թովմասյանի օգնական/խորհրդական Գրիգոր Մուրադյանը «5-րդ ալիք» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտնել է, որ ըստ էության ՍԴ-ում գործում է կայուն մեծամասնություն, և, իբր, որը փոխելուն են միտված գործադիր և օրենսդիր իշխանությունների գործողությունները (որոնց անվանում է խմբավորում կամ բանդա և մեղադրում պետական հեղաշրջման և ՍԴ լիազորությունների յուրացման փորձի մեջ)։ Գ. Մուրադյանը հայտնել է նաև տեղեկություններ, որ ՍԴ-ում կար կոնկրետ ձևավորված բացասական դիրքորոշում վաղ կենսաթոշակի անցնելու մասին օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ, որը ՍԴ-ն հնարավորություն չի ունեցել արտահայտելու, և որ կա կոնկրետ ձևավորված բացասական դիրքորոշում Սահմանադրության այնպիսի հնարավոր փոփոխությունների վերաբերյալ, որոնք որևէ կերպ կառնչվեն այս պահին ՍԴ-ում գործող կազմի լիազորություններին, և հայտնել է, որ ՍԴ-ն կարգելափակի այդպիսի նախաձեռնությունները։ Գ. Մուրադյանն ասել է նաև, որ եթե չփոխվի ՍԴ իր նշած մեծամասնությունը, ապա ՍԴ-ն չի տրամադրի Հրայր Թովմասյանի նկատմամբ այնպիսի քրեադատավարական սահմանափակումներ, որոնք կապված կլինեն նրա ազատության սահմանափակման հետ: Գ. Մուրադյանը կանխարգելիչ կերպով հայտարարել է, որ եթե ՍԴ-ն կայացնի որոշում ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասի որոշակիության չափանիշներին անհամապատասխանության կամ իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության՝ Սահմանադրությանը անհամապատասխանության վերաբերյալ, ապա այդ որոշումը պետք է կատարվի, և որևէ մեկը կամ որևէ մարմին չի կարող այն շրջանցել։

Հիշեցնեմ, որ 21.06.2019թ. ՀՀ Սահմանադրական դատարանը քննության է ընդունել Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 35-րդ հոդվածի և 135-րդ հոդվածի 2-րդ մասի, 300.1-րդ հոդվածի Սահմանադրությանը համապատասխանության հարցը, և դատաքննություն է նշանակվել 2019 թվականի օգոստոսի 29-ին: 08.07.2019թ. ՀՀ Սահմանադրական դատարանը քննության է ընդունել ընդհանուր իրավասության դատարանի (քրեական գործ թիվ ԵԴ/0253/01/19, մեղադրյալներ՝ Ռ. Քոչարյան, Յ. Խաչատուրով, Ա. Գևորգյան) դատավոր Դ. Գրիգորյանի դիմումը ՀՀ Սահմանադրական դատարան՝ որոշելու ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը (20.05.2019թ. որոշում), դատաքննություն է նշանակվել 2019 թվականի օգոստոսի 29-ին: Իսկ արդեն 18.07.2019թ. Սահմանադրական դատարանը խորհրդատվական կարծիք ստանալու նպատակով հիշյալ գործերի վարույթները կասեցնելու և Մարդու իրավունքների եվրոպական դատարանին և Վենետիկի հանձնաժողովին դիմելու մասին որոշում է կայացրել:

Հաշվի առնելով ինչպես Գ. Մուրադյանի հայտարարությունները, այնպես էլ Ռիգա կատարած այցի ընթացքում ՀՀ ՍԴ անդամների կողմից ներհայկական հարցերը օտարերկրյա գործընկերների հետ քննարկելու դատապարտելլի պահվածքը՝ ակնհայտ է, որ Սահմանադրական դատարանի անդամներն այս գործով ունեն կանխակալություն և կողմնակալություն։ Ակնհայտ է, որ ՍԴ վարույթում գտնվող գործի մասին ՍԴ պատվիրակության մեջ ընդգրկված ՍԴ կազմի մեծամասնության կողմից վարված նման քննարկումն ու արտահայտած դիրքորոշումները կասկածի տակ են դնում նրանց՝ Ռ. Քոչարյանի գործով անկողմնակալությունը և հետևաբար այդ գործի քննությանը մասնակցելու կարողությունը՝ որպես անաչառ և անկողմնակալ դատարան։

Այս փաստերը հիմք են տալիս հանգելու ողջամիտ հետևության, որ ՍԴ-ում առկա է/ձևավորվել է խմբավորում, որը կոնկրետ հարցերի վերաբերյալ հանդես է գալիս որպես ձևավորված մեծամասնություն և, ըստ այդմ, պայմանավորում է ՍԴ որոշումները։ Հիշյալն ակնհայտորեն կասկածի տակ է դնում ՍԴ անունից գործող այդ մեծամասնության անկողմնակալությունն ու անկախությունը, ըստ էության գործ ունենք կոնկրետ հարցերով ՍԴ մեծամասնության արդեն ձևավորված դիրքորոշումների հետ, որոնք պատեհ պահին պետք է ձևակերպվեն որպես ՍԴ որոշում։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ Ազգային ժողովը ՍԴ-ում քննվող հիշյալ գործով հանդես է գալիս որպես պատասխանող կողմ և չի կարող հանդուրժել կողմնակալ և կանխակալ մեծամասնության կողմից որոշումների դակումը, դիմել եմ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին՝ խնդրելով քայլեր ձեռնարկել գործադիր իշխանության տրամադրության տակ գտնվող՝ վերը նշված կասկածները հիմնավորող կամ փարատող անհրաժեշտ փաստաթղթերը Ազգային ժողովին տրամադրելու համար։ Որպես այդ խնդրանքի հիմնավորում ներկայացրել եմ այն ակնհայտ իրողությունը, որ Ազգային ժողովի անունից հանդես եկող ներկայացուցիչը չի կարող և իրավասու չէ միանձնյա որոշելու ՍԴ-ում քննվող գործի շրջանակներում ԱԺ-ի բոլոր դիրքորոշումները, և եթե Ազգային ժողովում գործող մեծամասնությունը կամ գոնե մեկ պատգամավոր ունի կասկածներ ՍԴ անունից գործող կազմի՝ որպես անկողմնակալ և անաչառ դատարան գործելու կարողության վերաբերյալ, ապա բոլոր անհրաժեշտ միջոցները պետք է գործադրվեն այդ կասկածները փարատելու կամ հաստատելու վերաբերյալ ապացույցների ձեռք բերման համար։ ԱԺ նախագահին խնդրել եմ նաև պահանջել ՀՀ արտաքին գործերի նախարարությունից հնարավորինս մանրամասն տեղեկատվություն Ռիգայում հիշյալ հանդիպման ընթացքում տեղի ունեցած զեկույցների և քննարկումների մասին:

Նույն՝ ԱԳՆ-ից հիշյալ հանդիպման վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն ստանալու և ԱԺ-ին փոխանցելու խնդրանքով դիմել եմ նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Արդյունքների մասին կտեղեկացնեմ հաջորդիվ»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Минэкономики Армении: Хозсубъектам в зоне бедствия была оказана поддержка на 181 млн. драмовСтипендиаты фонда «Музыка во имя будущего» Артем Аветисян и Мари Даниелян приняли участие в Музыкальной академии имени Юрия БашметаГубернатор Калифорнии потребовал отменить указ о вводе Нацгвардии в Лос-АнджелесТегеран может пересмотреть отношения с МАГАТЭ в случае антииранской резолюцииThe National: Сирия привлекла $16 млрд инвестиции за полгода после свержения АсадаИран намерен ответить на предложение США по ядерной сделке в ближайшие дниПашинян: У Гарегина II есть ребенок – он не должен быть КатоликосомФранция запустит производство дронов в Украине силами известного автобрендаМинэкономики Армении в 2024 году сумело реализовать чуть более 96% выделенных из бюджета средствВ Германии хотят ограничить доступ к соцсетямМедведь проник в дом для престарелых и забрался в постель к жильцам«Как армянин, я чувствую, что мне есть чем заняться в Армении» - Скрипач Зограб ТадевосянПолитическая расправа в Гюмри набирает обороты: «Паст»Какие новые процессы готовит «Священная борьба»? «Паст»Возможны серьезные разоблачения: «Паст»Хозяйствующие субъекты узнали о нарушениях, зафиксированных у них, из прессы: «Паст»США ввели новые санкции против ИранаВ рамках Дней грузинской культуры на проспекте Маштоца в Ереване состоялось праздничное мероприятиеМинфин: Министерство труда и социальных вопросов Армении в 2024 году потратило более 850 млрд. драмовПосол США в Грузии объявила о скорой отставкеМерц: ФРГ будет зависеть от США еще продолжительное времяДания усилит военное присутствие в Гренландии, направив туда военную техникуNYT: Белый дом готовится к «затяжной войне» против МаскаTimes: Трамп и Эпстин имели близкие отношения на протяжении нескольких летВ Австралии представили два суперкомпьютера с ИИ для медицинских и климатических исследованийПравительство Боливии обвинило экс-президента в терроризмеУкраинские дроны ударили по нефтебазе, снабжающей топливом российские бомбардировщикиTesla пыталась скрыть данные о ДТП с участием беспилотных автомобилейDPA: самолеты ВВС ФРГ были подняты в небо из-за российского Ил-20 над БалтикойУченые с помощью ДНК-анализа обнаружили следы неизвестных коренных жителей Колумбии, исчезнувших 2000 лет назадOzon Армения примет участие в фестивале «Винные дни Еревана» с программой для гостей: «Паст»Армения в меняющемся мире: может ли быть оправдан выбор конфронтационного «лагеря»? «Паст»Обсуждение было достаточно жарким: «Паст»Жизнь «улучшилась», но люди этого совсем не чувствуют: «Паст»Армения несет огромный ущерб: получит ли «sms» также и исполняющий обязанности руководителя ИОБПП? «Паст»FT: в ЕС опасаются полного прекращения поддержки Киева со стороны СШАКнязя Монако Альбера обвинили в растрате казны на любовниц и детейМаск: бюджетный проект Трампа является отвратительной мерзостьюPolitico: беседа с Си Цзиньпином может иметь неприятные последствия для ТрампаИран может согласиться на создание регионального консорциума по обогащению уранаБелый дом: Трамп не знал заранее об операции «Паутина»Нефть Brent подешевела до $65,38 за баррель после роста цен в предыдущие два дняКеллог: Новый пакет санкций США против России готов к утверждениюГлава МВД Армении приняла посла ЕСШвейцария присоединилась к санкциям ЕС против «теневого флота» ПутинаScience: Миру грозит потеря до 76% общей массы ледниковВсеармянский фонд «Айастан» стал спонсором образовательной программы «Родом из Арцаха»Прокуратура возбудит уголовное дело? «Паст»На что из госбюджета выделено 300 миллионов драмов? «Паст»Тандем Пашинян-Азербайджан нацелился на Армянскую Апостольскую Церковь: «Паст»
Самое популярное