Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Խոյեր, վստահեք ձեր ենթագիտակցությանը․ ապրիլի 11-ի աստղագուշակը

ՖՈՏՈ

Խոյ։ Ձեր առջև նոր հեռանկարներ են բացվում, մնում է միայն, որ դուք կարողանաք դրանք ճիշտ գնահատել: Վստահեք ձեր ենթագիտակցությանը, սակայն նաև մի զլացեք լսել շրջապատի խորհուրդները: Այսօր կարելի է ֆինանսական խնդիրներ լուծել, քննարկել սեփականության հետ կապված հարցեր: Խնդիրներ կծագեն մտերիմների հետ հարաբերություններում: Բանն այն է, որ դուք այսօր չեք ընդունում և նկատում ձեր սխալները, ինչը հետագայում բարդությունների կհանգեցնի: Հատկապես համբերատար եղեք կանանց և երեխաների նկատմամբ:

Ցուլ։ Աստղերն այսօր ձեզ դրական էմոցիաներ կպարգևեն, եթե դուք առավոտից լավատեսորեն տրամադրվեք, միայն թե վերջինս այնքան էլ չի ստացվում, քանի որ ձեզ տանջում են մռայլ մտքերն ու գիշերային մղձավանջներից մնացած տհաճ նախազգացումները: Ձեր մեջ ուժ գտեք դրանք հաղթահարելու և պայծառ տրամադրությամբ օրվա գալուստը դիմավորելու համար, ինչին մեծապես կօգնեն լիցքային վարժությունները, համեղ նախաճաշը կամ էլ պարզապես սիրելի մարդու համբույրը: Օրը հարմար է զբոսանքի համար: Եթե տանից միայնակ եք դուրս գալու, ապա չի բացառվում հետաքրքիր ծանոթությունը:

Երկվորյակներ։ Այս նշանի առավել պատվախնդիր ներկայացուցիչների առջև օրը բացում է անսահմանափակ հնարավորություններ: Նրանք կարող են բարձրանալ կարիերայի աստիճաններով կամ ստանալ ամենագայթակղիչ առաջարկները: Հեղինակության հարցը մղվում է առաջին պլան, իսկ ահա ֆինանսական կողմն ավելի քիչ է հետաքրքրում: Այսօր դուք հիմնականում առաջնորդվում եք ենթագիտակցությամբ, որը հուսախաբ չի անում: Անձնական հարաբերություններում լուրջ փոփոխություններ են սպասվում:

Խեցգետին։ Ձգտեք խուսափել մրցակցությունից, շատ քիչ է հաղթող դուրս գալու հավանականությունը: Գործնական բնույթի բանակցություններում չափազանց զգույշ եղեք. չի բացառվում, որ փորձեն ձեզ բռնացնել խոսքի վրա: Մարդկանց մեջ կողմնորոշվելու ձեր ունակությունը կօգնի արագ հասկանալ, թե ում հետ արժե գործ բռնել, իսկ ումից` որքան հնարավոր է հեռու մնալ: Հնարավոր են նոր ծանոթություններ, որոնցից մեկը լուրջ հարաբերությունների սկիզբ կդնի:

Առյուծ։ Այսօր ամեն ինչ չէ, որ հեշտությամբ կտրվի, սակայն դուք բավական համառ ու հետևողական եք և կհասնեք ձեր ուզածին: Կարելի է ոչ միայն ավարտին հասցնել նախկինում սկսած գործերը, այլև ձեռնամուխ լինել նորերին․ միևնույն է, բոլորում էլ հաջողության կհասնեք: Հնարավորություն կստեղծվի կարգավորելու մասնագիտական տարաձայնությունները, լուծել մի շարք կարևոր հարցեր: Հարմար օր է ղեկավարության, գործընկերների հետ գործնական հարցերով ոչ պաշտոնական շփումների համար: Ձեզ կհաջողվի բարձրացնել շրջապատի տրամադրությունը, ստեղծել տոնական մթնոլորտ:

Կույս։ Օրը շատ անհարթ է, լարվածությունը կարող է հասնել կրիտիկական վիճակի: Արեք այն ամենն, ինչ ձեզանից կախված է, և ձգտեք խուսափել չմտածված քայլերից, մի մոռացեք տված խոստումները: Կարող են իրենց մասին հիշեցնել տալ վաղեմի հակառակորդները. նրանց մոտ ի հայտ կգա գործողությունների նոր պլան, որի իրականացումը ձեզ վնաս կհասցնի: Զգուշավորությունը թույլ կտա շրջապատից գաղտնի պահել կարևոր տեղեկությունները:

Կշեռք։ Օրը ձեզ տհաճ անակնկալ կմատուցի, սակայն դուք կկարողանաք փառքով դուրս գալ ստեղծված իրավիճակից: Չի բացառվում, որ ստիպված լինեք ձեզ ոչ այնքան հաճելի մարդկանց օգնությանը դիմել: Հնարավոր են տարաձայնություններ գործընկերների հետ. երկարաժամկետ համագործակցության վերաբերյալ հարցերի քննարկումն ավելի լավ է հետաձգել: Բավական մեծ է մտերիմների հետ պատահական վիճաբանությունը լուրջ կոնֆլիկտի վերածվելու հավանականությունը: Ցանկալի չէ հեռավոր ուղևորությունն օրվա ուշ ժամերին:

Կարիճ։ Օրը բարենպաստ է ֆինանսական դաշտում: Ձեզ սպասվում է հաջողություն, սակայն զգույշ եղեք: Մի չարաշահեք ձեր նկատմամբ տածած վստահությունը: Ընտանեկան հարաբերությունները մի քիչ հակասական են, գլխակորույս զգացմունքներն ու սառնությունը հերթափոխում են իրար: Զբաղվեք սպորտով, մոռացեք հիվանդության մասին: Երեկոները հաճախ անցկացրեք ընկերների և մտերիմների շրջանում: Մի թերագնահատեք ձեր կարողությունները:

Աղեղնավոր։ Հանդարտ ու խաղաղ օր է, երբ կարելի է ավարտել վաղուց սկսած գործերը և ամփոփել արդյունքները: Պետք չէ ոչ մի տեղ շտապել, կա բավարար ժամանակ` իրավիճակը գնահատելու և ծրագրերն ի մի բերելու համար: Դուք հիանալի խորհուրդներ եք տալիս, ինչը գնահատվում է շրջապատի կողմից: Խիստ ներդաշնակ են ընտանեկան և սիրային հարաբերությունները: Օրը ձեզ պարգևում է փոխըմբռնում, շփման բերկրանք: Ուրախ լուրով կուրախացնի ձեր նկատմամբ վաղուց համակրանք տածող մարդը:

Այծեղջյուր։ Բարենպաստ օր է արդյունավետ աշխատելու համար: Այսօր ձեր հաջողություններն այնքան զգալի կլինեն, որ դրանք չնկատելն ուղղակի անհնար կլինի: Հնարավոր է՝ աշխատանքի համար բարձր պարգևի արժանանաք, չի բացառվում ծառայողական առաջխաղացում: Հնարավորություն ունեք գտնելու գործընկերների, ում հետ համագործակցությունը կարող է երկար տարիներ ձեզ մեծ եկամուտներ բերել: Ցավոք, ձեզ չի հաջողվում շատ ժամանակ անցկացնել մտերիմների հետ, և նրանք էլ կարող են վիրավորվել ձեր անուշադրությունից:

Ջրհոս։ Այսօր ձեզ չի հաջողվի խուսափել մանր կենցաղային դժվարություններից, ցավալի թյուրիմացություններից, մտերիմների հետ վեճերից, սակայն, բարեբախտաբար, դա չի փչացնում ձեր տրամադրությունը։ Դուք հասկանում եք, որ դրանք լուրջ չեն, և պահպանում եք ձեր լավատեսությունը: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ ժամանակահատված է ուղևորությունների համար: Նշանի որոշ ներկայացուցիչներին օրը խոստանում է շրջադարձային փոփոխություններ անձնական կյանքում: Եկել է բախտորոշ հանդիպումների ժամանակը, որոնցից յուրաքանչյուրը կարող է նոր գլխապտույտ սիրավեպի սկիզբ դնել:

 

Նյութի շարունակությունն՝ այստեղ

 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Минэкономики Армении в 2024 году сумело реализовать чуть более 96% выделенных из бюджета средствВ Германии хотят ограничить доступ к соцсетямМедведь проник в дом для престарелых и забрался в постель к жильцам«Как армянин, я чувствую, что мне есть чем заняться в Армении» - Скрипач Зограб ТадевосянПолитическая расправа в Гюмри набирает обороты: «Паст»Какие новые процессы готовит «Священная борьба»? «Паст»Возможны серьезные разоблачения: «Паст»Хозяйствующие субъекты узнали о нарушениях, зафиксированных у них, из прессы: «Паст»США ввели новые санкции против ИранаВ рамках Дней грузинской культуры на проспекте Маштоца в Ереване состоялось праздничное мероприятиеМинфин: Министерство труда и социальных вопросов Армении в 2024 году потратило более 850 млрд. драмовПосол США в Грузии объявила о скорой отставкеМерц: ФРГ будет зависеть от США еще продолжительное времяДания усилит военное присутствие в Гренландии, направив туда военную техникуNYT: Белый дом готовится к «затяжной войне» против МаскаTimes: Трамп и Эпстин имели близкие отношения на протяжении нескольких летВ Австралии представили два суперкомпьютера с ИИ для медицинских и климатических исследованийПравительство Боливии обвинило экс-президента в терроризмеУкраинские дроны ударили по нефтебазе, снабжающей топливом российские бомбардировщикиTesla пыталась скрыть данные о ДТП с участием беспилотных автомобилейDPA: самолеты ВВС ФРГ были подняты в небо из-за российского Ил-20 над БалтикойУченые с помощью ДНК-анализа обнаружили следы неизвестных коренных жителей Колумбии, исчезнувших 2000 лет назадOzon Армения примет участие в фестивале «Винные дни Еревана» с программой для гостей: «Паст»Армения в меняющемся мире: может ли быть оправдан выбор конфронтационного «лагеря»? «Паст»Обсуждение было достаточно жарким: «Паст»Жизнь «улучшилась», но люди этого совсем не чувствуют: «Паст»Армения несет огромный ущерб: получит ли «sms» также и исполняющий обязанности руководителя ИОБПП? «Паст»FT: в ЕС опасаются полного прекращения поддержки Киева со стороны СШАКнязя Монако Альбера обвинили в растрате казны на любовниц и детейМаск: бюджетный проект Трампа является отвратительной мерзостьюPolitico: беседа с Си Цзиньпином может иметь неприятные последствия для ТрампаИран может согласиться на создание регионального консорциума по обогащению уранаБелый дом: Трамп не знал заранее об операции «Паутина»Нефть Brent подешевела до $65,38 за баррель после роста цен в предыдущие два дняКеллог: Новый пакет санкций США против России готов к утверждениюГлава МВД Армении приняла посла ЕСШвейцария присоединилась к санкциям ЕС против «теневого флота» ПутинаScience: Миру грозит потеря до 76% общей массы ледниковВсеармянский фонд «Айастан» стал спонсором образовательной программы «Родом из Арцаха»Прокуратура возбудит уголовное дело? «Паст»На что из госбюджета выделено 300 миллионов драмов? «Паст»Тандем Пашинян-Азербайджан нацелился на Армянскую Апостольскую Церковь: «Паст»США признали, что с Израилем возникли разногласия по вопросу ИранаТАСС: Третий раунд переговоров РФ и Украины ожидается также в СтамбулеГубернатор: Противник продолжает прямые обстрелы приграничных сел СюникаУкраина и РФ проведут самый масштабный обмен пленными за все время войныИран добивается от США гарантий отмены санкцийЮжная Корея договаривается США о помощи в патрулировании воздушного пространстваУчения НАТО начались в Балтийском мореПашинян в ЕГУ: Все парковочные места на соседних улицах заняты сотрудниками безопасности
Самое популярное