Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ավրորա». աշխարհը փոխելու հավակնություններ ունեցող հայկական բրենդ

ՄՇԱԿՈՒՅԹ

«Ավրորա» մրցանակ և «Ավրորա» մրցանակաբաշխություն արտահայտությունները վերջին շրջանում հաճախ են հայտնվում զանգվածային լրատվամիջոցների էջերին, հասարակ մարդկանց խոսակցություններում: Ամեն տարի ապրիլի 24-ին շնորհվելիք այս մրցանակը աշխարհը փոխելու և ինչու ոչ, հայկական խաղաղության նոբելյան մրցանակ դառնալու հավակնություններ ունի. նոր բրենդն աստղային անձնակազմ է հավաքել առաջին իսկ տարում: Բավական է միայն նշել դերասան Ջորջ Քլունիի և լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրի անունները, ովքեր եկել են Հայաստան` հատուկ «Ավրորա»-ին մասնակցելու համար: Մինչ արարողությունը առաջարկում է ծանոթանալ մրցանակի ստեղծման պատմությանը, հասկանալ` ինչու է այն այդպես կոչվում և պարզել, թե ինչ անակնկալներ են պատրաստել նախաձեռնության հեղինակները:

Ինչո՞ւ «Ավրորա»

Հին Հռոմում Ավրորան արշալույսի աստվածուհին էր. մրցանակը նպատակ ունի լույս սփռել այն հերոսական ջանքերին, որոնք թեպետ հաճախ մնում են աննկատ, բայց ավելի լուսավոր են դարձնում դժվարության մեջ գտնվողների կյանքը: Մրցանակը կրում է նաեւ Ավրորա (Արշալույս) Մարդիգանյանի անունը: Նա Հայոց ցեղասպանության տարիներին երեխա էր, երբ հոր եւ եղբայրների սպանության ականատեսը դարձավ։ Հաղթահարելով բոլոր վտանգները՝ նա ողջ մնաց եւ աշխարհին պատմեց 1915թ. տեղի ունեցած վայրագությունների մասին։ Ցեղասպանության մասին նրա վկայությունները 1918թ. տպագրվել են Նյու ՅորքÕ « և Լոս Անջելեսի թերթերում, իսկ նույն տարվա դեկտեմբերին լույս է տեսել «Հոշոտված Հայաստան» խորագրով գիրքը: Շապիկին Արշալույսի լուսանկարն էր` հայկական ավանդական զգեստը հագին: 1918թ. կինոռեժիսոր Օսկար Ափֆելը սկսել է աշխատել այդ գրքի վրա հիմնված համր կինոնկարի վրա, որի գլխավոր դերը վստահվել է Արշալույսին` Ավրորա Մարդիգանյան անվան ներքո, որն ընտրվել էր նրա ինքնությունը պաշտպանելու նպատակով: «Հոշոտված Հայաստան» ֆիլմը, որը հայտնի է նաև «Հոգիների աճուրդ» անվամբ, առաջին անգամ ցուցադրվել է 1919թ. հունվարին Վաշինգթոնում:

Ովքե՞ր են «Ավրորա» մրցանակի հիմնադիրները

The Aurora Prize for Awakening Humanity/«Ավրորա» մրցանակը 100 LIVES նախաձեռնության համահիմնադիրներ Վարդան Գրեգորյանի, Նուբար Աֆեյանի եւ Ռուբեն Վարդանյանի մարդասիրական ձեռնարկն է։ Հիմնադիրները փորձում են ձեւավորել մարդասիրական համաշխարհային նոր շարժում։
«Ավրորա» մրցանակը շնորհվում է Հայոց ցեղասպանությունը վերապրածների անունից եւ ի երախտագիտություն նրանց, ովքեր փրկության ձեռք մեկնեցին հայ ժողովրդին: Մրցանակին արժանանալու է մերօրյա այն հերոսը, որն օգնում է մարդկանց՝ անձնվիրաբար եւ բացառիկ ջանքերով:

Ո՞վ է հանձնելու «Ավրորա» մրցանակը

Ապրիլի 24-ին Երեւանում կայանալիք արարողությանը Ընտրող հանձնաժողովի համանախագահ Ջորջ Քլունին հաղթողին կհանձնի անդրանիկ «Ավրորա» մրցանակը։ Որպես ճանաչված դերասան եւ ռեժիսոր՝ իր կարիերայի ընթացքում Ջորջ Քլունին հիմնել եւ աջակցել է բազմաթիվ բարեգործական նախաձեռնությունների։ Նրա մարդասիրական ջանքերը լայն ճանաչում են ունեն աշխարհում։
Մրցանակի դափնեկիրն ստանալու է 100.000 ԱՄՆ դոլարի պարգեւ եւ նվիրատվության շղթան շարունակելու հնարավորություն. 1.000.000 ԱՄՆ դոլարի դրամաշնորհի ներկայացնելով իրեն ոգեշնչած մարդասիրական կազմակերպություններին։

Ովքե՞ր են «Ավրորա»-ի հավակնորդները

Մրցանակի չորս հավակնորդներն են Մարգարիտ Բարանկիցեն՝ Բուրունդիից, Թոմ Քաթինան՝ Սուդանից, Սայիդա Ղուլամ Ֆաթիման՝ Պակիստանից, և Հայր Բերնարդ Կինվին՝ Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետությունից: «Ավրորա» մրցանակի չորս հավակնորդները ներկայացրել են այն կազմակերպությունները, որոնք կարող են ստանալ 1,000,000 ԱՄՆ դոլարի դրամաշնորհ. ապրիլի24-ին «Ավրորա» անդրանիկ մրցանակաբաշխության ընթացքում հայտնի կդառնա դափնեկիրն ու դրամաշնորհն ստացող կազմակերպությունների անունները:

Ո՞վ կարող է դառնալ մրցանակի դափնեկիր

«Ավրորա» մրցանակի կարող է առաջադրվել մարդասիրական բացառիկ քայլեր կատարած յուրաքանչյուր մարդ կամ մարդիկ։ Դափնեկիրը ճանաչման է արժանանում անձնվիրաբար եւ բացառիկ ջանքերով մարդկանց օգնելու համար՝ անտեսելով սեփական առողջությանն ու ազատությանն սպառնացող իրական վտանգները։ Յուրաքանչյուր ոք, այդ թվում՝ խորհրդարանների, կառավարությունների, գիտահետազոտական կամ այլ հիմնարկությունների անդամները, կարող են առաջադրել թեկնածություններ:


Պատրաստեց Ռոզա Գրիգորյանը

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Важные мессиджи и опасения властей: «Паст»По крайней мере, не исключено, что подобная кампания направляется и финансируется Азербайджаном: «Паст»Московский суд оштрафовал GoogleБолее 3 миллионов детей в мире вынуждены работать под принуждениемУ берегов Тайваня произошло сильное землетрясениеУкраина и РФ начали обмен телами погибших солдатТрамп заявил, что начинает терять надежду на то, что Иран согласится прекратить обогащение уранаСК Армении: В результате взрыва и обрушения в Чамбараке погибли троеЛукашенко вновь пожаловался на нехватку картошкиМинэкономики Армении: В 2024 году было экспортировано около 7,5 млн. литров 100%-го коньячного спирта Более 3 миллионов детей в мире вынуждены работать под принуждением Трое пострадавших при взрыве в Чамбараке доставлены в МЦ «Сурб Григор Лусаворич» Губернатор Тавушской области Армении: Только в Киранце строится 55 новых жилых домовZee News India: У Индии прочные связи с соперником Турции – АрмениейВ одной из квартир Чамбарака произошел взрыв: Есть погибший и пострадавшийКатоликос: Я верю, что вместе с вами мы преодолеем это испытание без излишней эмоциональности и бунтаТрамп: Меня не беспокоит, что ситуация в Лос-Анджелесе может выйти из-под контроля военныхВ некоторых районах Лос-Анджелеса ввели комендантский часКитай оценил ход переговоров с СШАСтипендиат фонда «Музыка во имя будущего» Эдуард Геворкян поступил в университет Моцартеум в ЗальцбургеХотят уничтожить армянскую идентичность: «Паст»Страдают как государство, так и компании, работающие в правовом поле: новые развития: «Паст»Новый оппозиционный альянс по «модели Паракара»: «Паст»Объявленная война против Церкви приобретает новые «оттенки»: «Паст»Генсек НАТО настаивает на увеличении возможностей ПВО альянса на 400%В Лос-Анджелесе за выходные задержали 56 человек из-за протестовМинистр: По результатам исследований в Армении будет уточнена модель нового атомного энергоблокаМинэкономики Армении: Хозсубъектам в зоне бедствия была оказана поддержка на 181 млн. драмовСтипендиаты фонда «Музыка во имя будущего» Артем Аветисян и Мари Даниелян приняли участие в Музыкальной академии имени Юрия БашметаГубернатор Калифорнии потребовал отменить указ о вводе Нацгвардии в Лос-АнджелесТегеран может пересмотреть отношения с МАГАТЭ в случае антииранской резолюцииThe National: Сирия привлекла $16 млрд инвестиции за полгода после свержения АсадаИран намерен ответить на предложение США по ядерной сделке в ближайшие дниПашинян: У Гарегина II есть ребенок – он не должен быть КатоликосомФранция запустит производство дронов в Украине силами известного автобрендаМинэкономики Армении в 2024 году сумело реализовать чуть более 96% выделенных из бюджета средствВ Германии хотят ограничить доступ к соцсетямМедведь проник в дом для престарелых и забрался в постель к жильцам«Как армянин, я чувствую, что мне есть чем заняться в Армении» - Скрипач Зограб ТадевосянПолитическая расправа в Гюмри набирает обороты: «Паст»Какие новые процессы готовит «Священная борьба»? «Паст»Возможны серьезные разоблачения: «Паст»Хозяйствующие субъекты узнали о нарушениях, зафиксированных у них, из прессы: «Паст»США ввели новые санкции против ИранаВ рамках Дней грузинской культуры на проспекте Маштоца в Ереване состоялось праздничное мероприятиеМинфин: Министерство труда и социальных вопросов Армении в 2024 году потратило более 850 млрд. драмовПосол США в Грузии объявила о скорой отставкеМерц: ФРГ будет зависеть от США еще продолжительное времяДания усилит военное присутствие в Гренландии, направив туда военную техникуNYT: Белый дом готовится к «затяжной войне» против Маска
Самое популярное