Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


5 արդյունավետ միջոց ընկճախտից ազատվելու և խնդրի կրկնությունը կանխելու համար

ՖՈՏՈ

Ընկճախտը (դեպրեսիա) բավական տարածված հիվանդություն է, սակայն շատ հաճախ հիվանդներն անգամ գլխի չեն ընկնում դրա մասին։ Որպես կանոն ընկճախտից ազատվելու համար հարկավոր է դիմել բժշկին, հատուկ թերապիա անցնել, իսկ անհրաժեշտության դեպքում ընդունել նաև դեղորայք, սակայն կան շատ պարզ ու արդյունավետ հնարքներ, որոնք կօգնեն մեղմել հիվանդության դրսևորումները, իսկ երբեմն էլ ինքնուրույն հաղթահարել այն առանց վտանգավոր դեղամիջոցների ընդունման։

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հինգ փորձված միջոց ընկճախտից ինքնուրույն ազատվելու համար։

Ֆիզիկական ակտիվություն

Առավոտյան թեթև մարմնամարզություն անելն ու երեկոյան մարզվելը հիանալի միջոց է ընկճախտից ազատվելու համար։ Ֆիզիկական ակտիվության շնորհիվ փոխվում է գլխուղեղի քիմիական կազմը, օրգանիզմի գործառույթները բարելավվում են, իսկ տրամադրությունը բարձրանում։ Հետազոտությունները ցույց են տվել, որ ոմանց համար մարզումներն ավելի արդյունավետ են, քան դեղորայքը։ Ընկճախտից ազատվելու համար առավել օգտակար են արագ քայլքը, վազքը, ուժային վարժությունները, ջրային աերոբիկան, լողն ու պարերը։ Հարկ է հիշել, որ վարժությունները պետք է հաճելի լինեն ու դրական հույզեր պարգևեն, այլ ոչ թե ուժասպառ անեն, ուստի կարելի է ամեն օր ոչ շատ բարդ վարժություններ անել կամ շաբաթական հինգ ժամ ինտենսիվ մարզվել։ Շատ ավելի լավ արդյունքի հասնելու համար կարելի է մարզվել մաքուր օդին։ Նման մարզումները ոչ միայն կազատեն ընկճախտից, այլև կկանխեն հետագայում նմանատիպ խնդրի կրկնությունը։

Հոգատար վերաբերմունք օրգանիզմի նկատմամբ

Հիվանդության ախտանշանների նկատմամբ ուշադիր լինելու համար մասնագետները խորհուրդ են տալիս յոգայով զբաղվել, մեդիտացիա անել ու շնչառական վարժություններ կատարել։ Շատ արդյունավետ կարող է լինել նաև օրագրում մտքերի ու հույզերի մասին գրելը։ Հարկ է հիշել, որ սեփական մտքերը վերահսկողության տակ պահելը շատ կարևոր է ներդաշնակության մեջ ապրելու համար, իսկ այս պարզ միջոցները թույլ կտան ավելի հանգիստ լինել ու ճիշտ դատողություններ անել։ Մտածողությունը շատ կարևոր դեր է խաղում ընկճախտի բուժման ու կանխարգելման հարցում, քանի որ այս խնդիրը շատ հաճախ պայմանավորված է լինում սթրեսի բարձր մակարդակով։ Սա է պատճառը, որ հարկավոր է անպայման կիրառել նմանատիպ մեթոդներ ֆիզիկական ու հոգեբանական լարվածությունից ազատվելու համար։

Հանգիստ

Հանգիստը նույնպես հիանալի միջոց է ընկճախտի դեմ պայքարի համար, ուստի հարկավոր է առաջին հերթին կարգավորել քունը։ Որակյալ քունը թույլ կտա կարգավորել հորմոնների մակարդակը, կբարելավի օրգանիզմի գործառույթներն ու էներգիա կհաղորդի։ Ընդ որում՝ հարկավոր է ամեն օր արթնանալ ու պառկել քնելու նույն ժամերին, քանի որ քնի ռեժիմը թույլ կտա ազատվել բացասական հույզերից։ Ավելին՝ առողջ քնի համար հարկավոր է սենյակում հնարավորինս թույլ լուսավորություն ապահովել, քնելուց առաջ առնվազն երկու ժամ խուսափել գաջեթներից ու հեռուստացույցից, չօգտագործել կոֆեին ու քնել ցածր ջերմաստիճանի պայմաններում։

Շփում

Ընկերների ու հարազատների հետ շփումը հիանալի միջոց է տրամադրության բարելավման համար։ Առհասարակ՝ սոցիալական կապերն ընկճախտի դեմ պայքարի լավագույն միջոցներից մեկն են։ Հարկ է հիշել, որ մարդն ունի մարդկանց կարիք, ուստի հարկավոր է միշտ կապի մեջ լինել հարազատների հետ ու հանարվորինս հաճախ հանդիպումներ կազմակերպել։

Բնություն

Ընկճախտից ազատվելու համար շատ արդյունավետ կարող է լինել նաև հանգիստը բնության գրկում։ Բանն այն է, որ բնության ձայները հանգստացնող ազդեցություն են ունենում մարդու վրա, մինչդեռ ժամանակակից աշխարհի աղմուկը խիստ բացասաբար է անդրադառնում մարդու հոգեվիճակի վրա, ինչն անմիջականորեն կապված է անհանգստության ու ընկճախտի հետ։ Հիվանդության տհաճ ախտանշաններից ազատվելու համար կարելի է զբոսնել անտառում, այցելել լողափ, այգեգործությամբ զբաղվել կամ պարզապես հաճելի ժամանակ անցկացնել մոտակա այգում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
«Как армянин, я чувствую, что мне есть чем заняться в Армении» - Скрипач Зограб ТадевосянПолитическая расправа в Гюмри набирает обороты: «Паст»Какие новые процессы готовит «Священная борьба»? «Паст»Возможны серьезные разоблачения: «Паст»Хозяйствующие субъекты узнали о нарушениях, зафиксированных у них, из прессы: «Паст»США ввели новые санкции против ИранаВ рамках Дней грузинской культуры на проспекте Маштоца в Ереване состоялось праздничное мероприятиеМинфин: Министерство труда и социальных вопросов Армении в 2024 году потратило более 850 млрд. драмовПосол США в Грузии объявила о скорой отставкеМерц: ФРГ будет зависеть от США еще продолжительное времяДания усилит военное присутствие в Гренландии, направив туда военную техникуNYT: Белый дом готовится к «затяжной войне» против МаскаTimes: Трамп и Эпстин имели близкие отношения на протяжении нескольких летВ Австралии представили два суперкомпьютера с ИИ для медицинских и климатических исследованийПравительство Боливии обвинило экс-президента в терроризмеУкраинские дроны ударили по нефтебазе, снабжающей топливом российские бомбардировщикиTesla пыталась скрыть данные о ДТП с участием беспилотных автомобилейDPA: самолеты ВВС ФРГ были подняты в небо из-за российского Ил-20 над БалтикойУченые с помощью ДНК-анализа обнаружили следы неизвестных коренных жителей Колумбии, исчезнувших 2000 лет назадOzon Армения примет участие в фестивале «Винные дни Еревана» с программой для гостей: «Паст»Армения в меняющемся мире: может ли быть оправдан выбор конфронтационного «лагеря»? «Паст»Обсуждение было достаточно жарким: «Паст»Жизнь «улучшилась», но люди этого совсем не чувствуют: «Паст»Армения несет огромный ущерб: получит ли «sms» также и исполняющий обязанности руководителя ИОБПП? «Паст»FT: в ЕС опасаются полного прекращения поддержки Киева со стороны СШАКнязя Монако Альбера обвинили в растрате казны на любовниц и детейМаск: бюджетный проект Трампа является отвратительной мерзостьюPolitico: беседа с Си Цзиньпином может иметь неприятные последствия для ТрампаИран может согласиться на создание регионального консорциума по обогащению уранаБелый дом: Трамп не знал заранее об операции «Паутина»Нефть Brent подешевела до $65,38 за баррель после роста цен в предыдущие два дняКеллог: Новый пакет санкций США против России готов к утверждениюГлава МВД Армении приняла посла ЕСШвейцария присоединилась к санкциям ЕС против «теневого флота» ПутинаScience: Миру грозит потеря до 76% общей массы ледниковВсеармянский фонд «Айастан» стал спонсором образовательной программы «Родом из Арцаха»Прокуратура возбудит уголовное дело? «Паст»На что из госбюджета выделено 300 миллионов драмов? «Паст»Тандем Пашинян-Азербайджан нацелился на Армянскую Апостольскую Церковь: «Паст»США признали, что с Израилем возникли разногласия по вопросу ИранаТАСС: Третий раунд переговоров РФ и Украины ожидается также в СтамбулеГубернатор: Противник продолжает прямые обстрелы приграничных сел СюникаУкраина и РФ проведут самый масштабный обмен пленными за все время войныИран добивается от США гарантий отмены санкцийЮжная Корея договаривается США о помощи в патрулировании воздушного пространстваУчения НАТО начались в Балтийском мореПашинян в ЕГУ: Все парковочные места на соседних улицах заняты сотрудниками безопасностиВ Газе заявили о смерти 32 человек из-за ударов ИзраиляЯпония считает прискорбными тарифные меры СШАМонголия планирует подписать торговое соглашение с ЕАЭС в июне 2025 года
Самое популярное