Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


««Գե­ղա­կան մու­տի­լով­կե­քով» իբ­րև թե հա­կա­ռա­կում հա­մո­զե­լու փորձ է ար­վում». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Հայաստանը ոչ թե պարտվեց, այլ կապիտուլ յացիայի ենթարկվեց: Պարտվել էր Ադրբեջանը՝ 1994 թվականին, երբ ստիպված եղավ կնքել Բիշքեկի արձանագրությունը: «Փաստի» հետ զրույցում շեշտում է քաղտեխնոլոգ Արմեն Բադալ յանը, որի հետ զրուցել ենք ստեղծված իրադրության պատճառների ու հետևանքների մասին՝ դիտարկելով նաև ներքաղաքական իրավիճակը: «Այսօրվա իշխանությունը անում է այն, ինչ արել է վերջին երկուսուկես տարվա ընթացքում:

Պատասխանատվությունից խուսափելու քաղաքականություն է վարում, և, օրինակ՝ պարզվում է, որ Շուշին հանձվեց, որովհետև Գագիկ Ծառուկյանի կամավորները չէին գնացել այնտեղ, մեկ այլ բնակավայր հանձվեց, որովհետև Արթուր Վանեցյանի կողմնակիցներն այնտեղից փախան, կամ էլ պարզվեց, որ ինչ-որ պարտություն եղավ, որովհետև չկռվեցին և այսպես շարունակ: Նույն տրամաբանությամբ կորոնավիրուսից շատ մարդիկ էին մահանում, որովհետև մարդիկ դիմակ չէին դնում, ու մեղավորը հենց ժողովուրդն էր, որը մեղավոր էր նաև այլ հարցերում: Այդկերպ պարզվել էր նաև, որ տնտեսությունը չի զարգանում, որովհետև մարդիկ ՀԴՄ կտրոն չեն վերցնում: Այսինքն, ամեն ինչ տեղավորվում է ուրիշների վրա պատասխանատվությունը գցելու տիրույթում, որովհետև եթե իրենց վրա վերցնեն, վարկանիշը կընկնի, իսկ իրենք, հատկապես առաջին դեմքը, տառապում են վարկանիշային հիվանդությամբ»,-ասաց քաղտեխնոլոգը: Արմեն

Բադալյանի խոսքով, արդեն կարևոր էլ չէ, թե Նիկոլ Փաշինյանն ինչ խոսեց կամ ինչ ասաց երեկվա ասուլիսի ընթացքում. «Կարևոր չէ, որովհետև, մեծ հաշվով, հասարակության կողմից արդեն ֆիքսված է հետևյալը՝ նա այն ղեկավարն է, որը կապիտուլ յացիայի փաստաթուղթ ստորագրեց: Անկախ նրանից՝ ինչ կխոսա կամ չի խոսա, կա փաստ. կապիտուլյացիա է կնքվել, Հայաստանը պատրաստ չի եղել պատերազմին, Հայաստանը հողեր է զիջել: Վերջ: Անկախ նրանից՝ պատասխանատվություն կվերցնի, թե ոչ, արդեն նշանակություն չունի: Հասարակության կողմից կնիքը դրված է՝ նա պարտվեց ու պարտվեց իր սխալ քաղաքականության հետևանքով»:

Քաղտեխնոլոգի խոսքով, նույն քաղաքականության շրջանակում է նաև ստեղծված մթնոլորտը: «Հիմա փորձ է արվում «գեղական մուտիլովկեքով» ինչ-որ մարդկանց իբրև թե հակառակում համոզել: Բայց ախր ամեն ինչ այնքան պրիմիտիվ ու պարզամիտ է իրականացվում, որ արդեն մեկնաբանելու խնդիր էլ չկա: Բոլորս տեսնում ենք, թե ընդդիմադիր գործիչներին ինչպես են ձերբակալում, դա ի՞նչ է, եթե ոչ թիրախավորել: Ձերբակալում են, բայց դատարաններն էլ են ջղայնացած, դատավորները բոլորին բաց են թողնում: Ն. Փաշինյանին անմիջական ենթարկվող ուժային կառույցները բռնում են, դատավորները միանգամից բոլորին բաց են թողնում՝ հաշվի առնելով ստեղծված քաղաքական ու բարոյահոգեբանական մթնոլորտը: Այնպես որ, իշխանությունների կողմից թիրախավորում կա, ինչը նոր չէ:

Երկուսուկես տարվա ընթացքում վարչապետը վերադարձավ այն դիրքերին, ինչի դեմ ինքը, իբրև թե, երկուսուկես տարի առաջ պայքարում էր՝ ասելով, թե պետք է դատական համակարգն անկախ լինի, իսկ երկրում՝ ժողովրդավարություն: Բայց գործողություններով ցույց տվեց, որ ոչ մի անկախություն էլ չկա, բոլորը տոտալ ենթարկվում են իրեն և իրականացնում նրա կարգադրությունները: Մեծ հաշվով, Հայաստանում անկումային, ծանր բարոյահոգեբանական մթնոլորտ է: Եթե առաջ զարգացման հեռանկար չկար, հիմա ընդհանրապես գոյություն չունի, որովհետև պարտվողը չի կարող երկիրը տանել զարգացման: Ն. Փաշինյանը առաջ է տանում «ինչ եղել, եղել է, համախմբվեք իմ շուրջը, գնանք առաջ» թեզը:

Բայց դա բացառված է, բարոյահոգեբանական այս մթնոլորտում երկրի զարգացման վերաբերյալ ինչ-որ առաջընթաց գրանցելն անհնար է: Միշտ քննադատելու են, փորձելու են ինչ-որ գործողություններով անընդհատ հասնել վարչապետի հրաժարականին, իսկ նման դեպքերում երկիրը չի զարգանա»,շեշտեց մեր զրուցակիցը: Արմեն Բադալ յանի խոսքով, եթե անգամ կան երկրներ, որտեղ կապիտուլ յացիայի փաստաթուղթ ստորագրած ղեկավարը շարունակել է պաշտոնավարել, միևնույն է, այդ երկրները չեն զարգացնել: «Այնպես որ, Հայաստանը չի զարգանալու, քանի դեռ նա է վարչապետը: Եվ գիտեք՝ խնդիրը միայն այն չէ, որ նա կապիտուլ յացիայի փաստաթուղթ է ստորագրել: Ի վերջո, իշխող քաղաքական ուժի և նրա ղեկավարի գործունեությունը ցույց տվեց, որ ՀՀ տնտեսության ու առաջընթացի վերաբերյալ իրենց պատկերացումը Պռոշյան փողոցում խորոված անելն ու ուտելն է: Վարդավառ տոնելով, գորգեր լվանալով ու Պրոսպեկտի վրա խորոված անելու մտածելակերպով այս երկիրն առաջընթաց չի ունենա: Ուղղակի իրենք չեն հասկանում, թե ինչ պետք է անեն:

Ավելի կոնկրետ՝ կաղում են քաղաքական ինտելեկտի տեսակետից: Եվ սա է պատճառը, որ ոչ միայն կապիտուլ յացիայի խնդիր կա, այլև կա հասկանալու խնդիր: Ու ոչ միայն չեն հասկանում, այլև ընդամենը զբաղված են աթոռ պահելով՝ թեպետ իշխող խմբակցությունից մի քանի հոգի արդեն հայտարարել են մանդատը դնելու կամ խմբակցությունից դուրս գալու մասին»,-նշեց նա:Չբացառելով հետագա զարգացումները, այնուամենայնիվ, Ա. Բադալ յանը նկատեց. «Վարչապետը սեփական խմբակցությունը ձայնազուրկ մի զանգված է դարձրել: Ի դեպ՝ նրանք այն մարդիկ էին, որոնք ժամանակին ժողովրդավարությունից, արդարադատությունից էին խոսում, քննադատում ՀՀԿականներին նրա համար, որ ենթարկվում էին ՀՀԿ-ին ու ձայն չէին ունենում: Բայց իրենք հիմա ավելի սարսափելի լռակյաց են դարձել: Վարչապետը բոլորին ենթակա կատու է դարձրել»: Քաղտեխնոլոգի խոսքով, օրակարգում հրաժարականի հարց չունենալը իր հստակ պատճառներն ունի:

«Նման հարց չկա, որովհետև շատ լավ գիտի, որ եթե հրաժարական տվեց, այս պահի դրությամբ մեծամասնություն չի ունենալու: Հավանաբար, մեծամասնություն կունենան ընդդիմադիր ուժերը, իսկ դա նշանակում է, որ ինքը հաջորդ իշխանությունների օրոք կձերբակալվի, կկալանավորվի, եթե չհասցնի Հայաստանը լքել: Կալանավորվելու դեպքում պետական դավաճանության ու նաև այլ հոդվածներ են սպասվում, երկար տարիներ կազատազրկվի նաև երեկվա գրառման համար: Շատ լավ գիտի, որ վարչապետի պաշտոնն իր անձնական անձեռնմխելիության հարցն է: Ուրիշ բան, եթե իրեն անձեռնմխելիության անուղղակի երաշխիքներ տան, այդ դեպքում շատ հանգիստ կարող է գնալ Հայաստանից, բայց անձեռնմխելիության երաշխքիներ պետք է տան ոչ թե այսօրվա ընդդիմադիրները, այլ ավելի բարձրաստիճան պաշտոնյաներ, և ոչ միայն Հայաստանում, այլ ՀՀ-ից դուրս»,-ասաց քաղտեխնոլոգը:

Ամփոփելով՝ նա շեշտեց. «Այն, ինչ ունենք, մեծ հաշվով, նաև աշխարհաքաղաքական փոփոխության արդյունք է, որն ավելի կարևոր է, քան ներքաղաքական գործընթացները: Ընդհանուր առմամբ, Ռուսաստանն իր դիրքերն ամրապնդում է Հարավային Կովկասում ու թույլ չի տալիս, որ Թուրքիան Նախիջևանից ինչ-որ «քյանդրբազություններ» անի Հայաստանի նկատմամբ: Այսինքն, Ռուսաստանը շատ երկար ժամանակով իր քաղաքական ու ռազմական ներկայությունն է ամրապնդում Ադրբեջանում, կասեցնում է պանթուրքիստական գաղափարախոսության տարածումը դեպի Հյուսիսային Կովկաս: Այս ամենից զատ՝ մեր հասարակության գիտակցության մեջ մխվեց մի գաղափար՝ ՀՀ-ն գոյություն ունի՝ շնորհիվ Ռուսաստանի և ռուսական 102-րդ ռազմաբազայի, որովհետև եթե այդ ռազմաբազան չլինի, հայկական պետությունը, որպես այդպիսին, կես ժամ հետո կդադարի գոյություն ունենալ:

Ռուսաստանի ազդեցությունը ՀՀ-ում էականորեն մեծացավ, ու սա՝ անկախ նրանից՝ իշխանության մեջ սորոսականներ կլինեն, թե ոչ, թեպետ դրանց հարցերը շատ շուտով կլուծվեն: Բայց մյուս փաստն էլ կա՝ ՀՀ-ն այսուհետ իր արտաքին քաղաքականության մեջ այլևս չի կարող բազմավեկտոր կամ կոմպլիմենտար արտաքին քաղաքականություն վարել: ՀՀ-ն իր արտաքին քաղաքականությունն ամբողջովին համաձայնեցնելու է ՌԴ արտաքին գործերի նախարարության հետ, իհարկե, ոչ թե դե յուրե, այլ դե ֆակտո: Սա ոչ թե բացասական իմաստով եմ ասում, այլ որպես փաստ եմ արձանագրում: Իհարկե, հարվածը, որն ունեցավ Արցախը, շատ ծանր էր: Միևնույն ժամանակ, այլ հնարավոր զարգացումներ կարող են լինել միայն իշխանափոխության դեպքում, այս իշխանության օրոք ոչինչ չի փոխվելու ու ոչ մի զարգացում չի լինելու»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
«Labubu – сатана, уничтожает всё святое!», или как армянское общество снова воюет не с теми врагамиРоналду отклонил предложение «Ривер Плейт»Я не буду играть в Армении, «Интер» - мой последний клуб. МхитарянКитайский чиновник был приговорен к смерти за взяточничествомBloomberg отметил ценность войны НАТО-РуссииИзраиль одержал историческую победу. НетаньяхуВ Грузии, через два дня, четвертая цифра оппозиции была приговорена к тюремному заключениюОрбан не думает, что Украина должна присоединиться к ЕС и НАТОСофия Вартанян выступила художником по костюмам балетов «Пульчинелла» и «Игра в карты»Освободят ли Самвела Карапетяна в день его 60-летия? Поручено найти способы скомпрометировать его любым возможным способом: «Паст»Жесткое предупреждение России: что все это значит? «Паст»Какие гарантии может дать Никол Пашинян? «Паст»Axios: Иран нанес ракетный удар по базам США в КатареЕвропа напрямую участвует в укреплении авторитарного режима Алиева — Армен ГеворгянСША ожидают ответных действий Ирана, но надеются на дипломатическое решение — ReutersАрмения находится под давлением, ей могут навязать любое решение АнкарыМИД Армении: разговоры о «Западном Азербайджане» — это явные территориальные претензии АзербайджанаЗадержаны бывший мэр Ванадзора Самвел ДарбинянВ Иране планируют принять законопроект о приостановке сотрудничества с МАГАТЭАРФ Дашнакцутюн: Пашинян проявляет поведение волка по отношению к армянскому народу, а по отношению к врагам – ягненкаЦерковь под прицелом: Гарегин II призвал к единству перед новыми испытаниямиПредставитель Хачатура Сукиасяна опровергла причастность бизнесмена к похищенным в России алмазамМэрия Еревана ищет пути смягчения транспортного коллапса после неудачных измененийКРОУ: Строительство нового энергоблока АЭС повысит стоимость электроэнергииТрамп допустил смену власти в ИранеО чем говорят репрессивные беспорядочные движения? «Паст»Самвел Карапетян меняет внутриполитический статус-кво Армении: «Паст»Стипендиаты фонда «Музыка во имя будущего» и бенефициары образовательной программы «Родом из Арцаха» приняли участие в концерте, посвященном памяти Эдварда Аветисяна Отвергающий Пашиняна принял участие в мероприятии «Образование -это модно», а затем избил детей членов партии ГД: «Паст»Ожидаются новые «правовые» давления и преследования по политическим мотивам: «Паст»К кому относится требование контрольного документа для пассажирских перевозок в Грузию и обратно с 1 июля? «Паст»СМИ: В США допустили возможность ядерного удара по ИрануПредставитель Верховного органа АРФ Дашнакцутюн: Цель – добиться смены властиАдвокаты Самвела Карапетяна: Обвинение не имеет никакого отношения к Уголовному кодексу и уголовному правуМанташян: В Ереване и областях задержаны 40 членов движения «Священная борьба»Депутат: Удары по ядерным объектам Ирана представляют угрозу для всего региона, включая АрмениюАрмянский депутат: Баку и Анкара четко дали понять, что в их представлении в современном мире доминирует силаДепутат от «Гражданского договора» попытался оправдать преследование бизнесмена: Самвел Карапетян озвучил угрозыМО РА: Азербайджанцы открыли огонь в направлении населенного пункта Неркин Ханд – поврежден жилой домОверчук: Москва опасается, что евроинтеграция Армении приведет к закрытию ее неба для РФNYT: разведка США считает, что удар по Фордо подтолкнет Иран к ядерному оружиюNYP: Трамп боится превращения Ирана во «вторую Ливию»ЦАХАЛ: более 60 истребителей атаковали десятки военных целей в Тегеране«Власти перешли к ставшему для них привычным инструментарию -процессу политических преследований на основе сфабрикованных дел»: «Паст»Примечательное событие в банковской системе: какие крупные инвестиции были сделаны иностранной компанией? «Паст»Какие правовые, экономические и энергетические риски содержит «план» Пашиняна по национализации ЭСА? «Паст»Большинство арцахских музыкантов камерного оркестра «Арцах» уволены: «Паст»Тонущий «корабль» и потеря опор: «Паст»Трамп назвал Иран «беззащитным» и потребовал «безоговорочной капитуляции»Сторонники бизнесмена Самвела Карапетяна уже несколько часов находятся во дворе суда
Самое популярное