Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (հուլիսի 7)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Ռուսաստան՝ Ռազմական փառքի օր, Հյուսիսային Օսեթիա՝ Հանրապետության օր, Սողոմոնյան կղզիներ՝ Անկախության օր, Տանզանիա՝ Գյուղատնտեսության օր, Ռուսաստան, Բելոռուս և Ուկրաինա՝ Յանկա Կուպալայի օր, Ճապոնիա՝ Տանբատա, կամ Աստղերի փառատոն (սիրո ճապոնական օր)։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1923 – ԽՍՀՄ Կովբյուրոյի նիստում Լեռնային Ղարաբաղի հայաբնակ մասից կազմվել է Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը (ԼՂԻՄ) Խանքենդի կենտրոնով, որը հետո վերանվանվել է Ստեփանակերտ, իսկ վիճելի համարվող հայկական ու հայաբնակ Ախալքալաքի ու Ծալկայի (Խրամի) պատկանելության հարցը թողնվել է Վրաստանի կոմկուսի կենտկոմի հայեցողությանը, միարժամանակ  որոշվել է Լոռու «չեզոք գոտին» թողնել Հայաստանի կազմում։

1927 – ծնվել է պատմաբան, բյուզանդագետ, հայագետ Հրաչ Բարթիկյանը։

1950 – ծնվել է հաղորդավարուհի Կարինե Սարգսյանը։

2002 - Ռուսաստանի  27 հազար բնակչություն ունեցող Կրասնոարմեյսկի սրճարաններից մեկում ծագած վեճն ավարտվել է դանակահարությամբ և հետագայում հայերի ծեծով, տուժած անձանց թիվը հասել է 20-ի, որոնցից 8-ը տեղափոխվել են հիվանդանոց:

2003 – ստեղծվել է Հայաստանի Միավորված Կոմունիստական կուսակցությունը:

2006 - Հայաստանի խորհրդարանը միաձայն հաստատել է «Հայաստանի անկախության 15-֊ամյակի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» որոշումը, որը տարածել է մոտ 600֊-700 մարդու վրա, ազատ են արձակվել մոտ 300 մարդ:

2011 - Հայաստանի ազգային պատկերասրահում բացվել է «Դալին և սյուռեալիստները» խորագիրը կրող աննախադեպ ցուցահանդես, Հայաստանում առաջին անգամ ներկայացրել են Սալվադոր Դալիի 120 աշխատանքներ։

2012 - Ոստիկանները թույլ չեն տվել զինվորական բժիշկ Վահե Ավետյանի սպանության կապակցությամբ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի առջև կազմակերպված բողոքի ակցիայի մասնակիցներին մոտենալ եւ մոմավառություն կատարել։

2013 - կայացել է 10-րդ «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի բացումը , որի հյուրերի շարքում են եղել շանսոնյե Շարլ Ազնավուրը եւ կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանը:

2020 - Կառավարության դիմաց Հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչները ֆլեշմոբ են իրականացրել «Վորոնեժ և Կրասնոդար» անվանումով՝ ակնարկելով Հայաստանից մեծ ծավալի մաքսանենգ ծխախոտի այդ քաղաքներում հայտնվելու փաստը:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1438 - ֆրանսիայի թագավոր Կարլ 7-րդը հայտարարել է պրագմատիկ սանկցիան, ըստ որի` սահմանվել է թագավորի իշխանության գերակայությունը Հռոմի պապի իշխանության նկատմամբ։

1520 - էռնան Կորտեսի մի քանի հարյուրի հասնող իսպանացի կոնկիստադորները փայլուն հաղթանակ են տոնել Օտումբեի ճակատամարտում Ացտեկական կայսրության բազմահազարանոց բանակի նկատմամբ, որով իսկ դրել են այդ կասրության անկման հիմքը։

1575 - զինադադարի բանակցությունների համար հանդիպած անգլիական և շոտլանդական ջոկատները կռվի են սկսել, որը հայտնի է որպես Ռիդզվայրի ճակատամարտ, որն էլ հանդիսացել է շոտլանդական և անգլիական թագավորությունների միջև տեղի ունեցած վերջին ճակատամարտը։

 1668 - անգլիացի գիտնական Իսահակ Նյուտոնը ստացել է գիտությունների մագիստրի կոչում։

1746 – ծնվել է իտալացի աստղագետ Ջուզեպպե Պյացցին։

1807 - Ռուսական կայսրության և նապոլեոնական Ֆրանսիայի միջև կնքվել է Տիլզիտյան խաղաղության պայմանագիրը։

1846 - ԱՄՆ-ը հայտարարել է Մեքսիկայի մաս հանդիսացող Կալիֆորնիայի անեքսիայի մասին։

1860 – ծնվել է ավստրիացի կոմպոզիտոր Գուստավ Մալերը։

1882 – ծնվել է բելառուսների ազգային բանաստեղծ Յանկա Կուպալան։

1887 – ծնվել է ազգությամբ հրեա, ֆրանսիացի նկարիչ Մարկ Շագալը:

1891 - «Ամերիկան էքսպրեսս» ընկերությունը արտոնագրել է ճանապարհային չեկը, որը հանդիսանում է ժամանակակից վարկային քարտերի նախատիպը։

1911 – ծնվել է իտալական ծագումով ամերիկացի կոմպոզիտոր Ջան Կարլո Մենոտտին։

1930 – վախճանվել է շոտլանդացի գրող Արթուր Կոնան Դոյլը, որը հայտնի է որպես Շերլոկ Հոլմսի մասին դետեկտիվ պատմվածքների հեղինակ:

1937- միջադեպ է տեղի ունեցել Պեկինից ոչ հեռու գտնվող Լուգոուիցյաո կամրջին․ճապոնական զորքերը հարձակվել են չինական կայազորի վրա, որն էլ դարձել է Ճապոնիայի կողմից Չինաստանի նկատմամբ իրականացված լայնամաշտաբ ագրեսիայի սկիզբ և դարձել ևս մեկ քայլ Երկրորդ համաշխարհային պատերազմի սկսվելու համար։

1940 – ծնվել է անգլիացի երաժիշտ Ռինգո Սթարը, որը հանդիսացել է «Beatles» խմբի անդամներից մեկը:

1947 – ծնվել է մեքսիկացի երգիչ և երաժիշտ Կառլոս Սանտանան:

1950 - անգլիական Ֆորնբորո քաղաքում կայացել է առաջին ավիաշոուն։

1956 – վախճանվել է գերմանացի բանաստեղծ-էքսպրեսիոնիստ, էսսեիստ, արձակագիր, Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմների ժամանակ զինվորական բժիշկ Գոթֆրիդ Բենը:

1978 - Սողոմոնյան Կղզիներն անկախություն են ստացել Միացյալ Թագավորությունից։

1980 - իրականցրել է առաջին թռիչքը լա-Մանշ նեղուցի վրայով արևային մարտկոցներով աշխատող ինքնաթիռով։

1983 - Ուիմբլդոնի թենիսի մրցաշարում 17 տարեկան Բորիս Բեքերը դարձել  ամենաերիտասարդ հաղթողը։

1990 - ժամանակի երեք նշանավոր տենորներ Լուչիանո Պավարոտին, Պլասիդո Դոմինգոն և Խոսե Կարերասն առաջին անգամ միասին ելույթ են ունեցել Հռոմում։

1990 – առաջին անգամ եթեր է հեռարձակվել «Ֆորտ Բոյար» հեռուստախաղը:

2005 - ահաբեկչական պայթյուններ են իրականացվել Լոնդոնի մետրոյում և քաղաքային ավտոբուսներում։

2014 - վախճանվել է խորհրդային և վրացական պետական գործիչ, Վրաստանի երկրորդ նախագահ էդուարդ Շևարդնաձեն։

2020 - ԱՄՆ-ը պաշտոնապես դուրս է եկել ԱՀԿ-ից:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Минэкономики Армении в 2024 году сумело реализовать чуть более 96% выделенных из бюджета средствВ Германии хотят ограничить доступ к соцсетямМедведь проник в дом для престарелых и забрался в постель к жильцам«Как армянин, я чувствую, что мне есть чем заняться в Армении» - Скрипач Зограб ТадевосянПолитическая расправа в Гюмри набирает обороты: «Паст»Какие новые процессы готовит «Священная борьба»? «Паст»Возможны серьезные разоблачения: «Паст»Хозяйствующие субъекты узнали о нарушениях, зафиксированных у них, из прессы: «Паст»США ввели новые санкции против ИранаВ рамках Дней грузинской культуры на проспекте Маштоца в Ереване состоялось праздничное мероприятиеМинфин: Министерство труда и социальных вопросов Армении в 2024 году потратило более 850 млрд. драмовПосол США в Грузии объявила о скорой отставкеМерц: ФРГ будет зависеть от США еще продолжительное времяДания усилит военное присутствие в Гренландии, направив туда военную техникуNYT: Белый дом готовится к «затяжной войне» против МаскаTimes: Трамп и Эпстин имели близкие отношения на протяжении нескольких летВ Австралии представили два суперкомпьютера с ИИ для медицинских и климатических исследованийПравительство Боливии обвинило экс-президента в терроризмеУкраинские дроны ударили по нефтебазе, снабжающей топливом российские бомбардировщикиTesla пыталась скрыть данные о ДТП с участием беспилотных автомобилейDPA: самолеты ВВС ФРГ были подняты в небо из-за российского Ил-20 над БалтикойУченые с помощью ДНК-анализа обнаружили следы неизвестных коренных жителей Колумбии, исчезнувших 2000 лет назадOzon Армения примет участие в фестивале «Винные дни Еревана» с программой для гостей: «Паст»Армения в меняющемся мире: может ли быть оправдан выбор конфронтационного «лагеря»? «Паст»Обсуждение было достаточно жарким: «Паст»Жизнь «улучшилась», но люди этого совсем не чувствуют: «Паст»Армения несет огромный ущерб: получит ли «sms» также и исполняющий обязанности руководителя ИОБПП? «Паст»FT: в ЕС опасаются полного прекращения поддержки Киева со стороны СШАКнязя Монако Альбера обвинили в растрате казны на любовниц и детейМаск: бюджетный проект Трампа является отвратительной мерзостьюPolitico: беседа с Си Цзиньпином может иметь неприятные последствия для ТрампаИран может согласиться на создание регионального консорциума по обогащению уранаБелый дом: Трамп не знал заранее об операции «Паутина»Нефть Brent подешевела до $65,38 за баррель после роста цен в предыдущие два дняКеллог: Новый пакет санкций США против России готов к утверждениюГлава МВД Армении приняла посла ЕСШвейцария присоединилась к санкциям ЕС против «теневого флота» ПутинаScience: Миру грозит потеря до 76% общей массы ледниковВсеармянский фонд «Айастан» стал спонсором образовательной программы «Родом из Арцаха»Прокуратура возбудит уголовное дело? «Паст»На что из госбюджета выделено 300 миллионов драмов? «Паст»Тандем Пашинян-Азербайджан нацелился на Армянскую Апостольскую Церковь: «Паст»США признали, что с Израилем возникли разногласия по вопросу ИранаТАСС: Третий раунд переговоров РФ и Украины ожидается также в СтамбулеГубернатор: Противник продолжает прямые обстрелы приграничных сел СюникаУкраина и РФ проведут самый масштабный обмен пленными за все время войныИран добивается от США гарантий отмены санкцийЮжная Корея договаривается США о помощи в патрулировании воздушного пространстваУчения НАТО начались в Балтийском мореПашинян в ЕГУ: Все парковочные места на соседних улицах заняты сотрудниками безопасности
Самое популярное