Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (հուլիսի 23)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Կետերի և դելֆինների միջազգային օր, Աբխազիա՝ Դրոշի օր, Եգիպտոս՝ Հեղափոխության օր, Հարավային Օսիա՝ ԶԼՄ-ների աշխատողների օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1298 – սպանվել է Կիլիկյան Հայաստանի թագավոր Թորոս Գ-ն:

1908 – կայացել է երիտթուրքական հեղափոխությունը Թուրքիայում, վերականգնվել է սահմանադրական կարգը:

1938 – ծնվել է հայազգի խորհրդային և ամերիկյան նկարիչ-գրաֆիկ, հումորային կոլլաժի վարպետ Վագրիչ Բախչանյանը:

1946 - Հայրենադարձների առաջին քարավանը «Տրանսիլվանիա» շոգենավով դուրս է եկել Բեյրութից և մի քանի օր անց ժամանել Բաթում։ Այստեղից գնացքներով նրանց տեղափոխել են Հայաստան։

1988 - Ադրբեջանի կենտկոմի նախագահ Վեզիրովը Բաքվի գիտնականների ակումբի հետ հանդիպում է ունեցել, որտեղ նրան առաջարկել են երկրում որոշակի ռեֆորմներ իրականացնել և ազատվել «ալիևյան կադրերից», սակայն հանդիպումը չի ստացվել, որն էլ հիմք է հանդիսացել Ադրբեջանի Ազգային Ճակատ ստեղծելու:

1993 – Արցախյան ազատամարտի ժամանակ հայկական զինված խմբավորումները Վիտալի Բալասանյանի հրամանատարությամբ 40-օրյա համառ մարտերց հետո գրավել են Աղդամ քաղաքը և որպես ռազմավար առգրավել ռազմական տեխնիկայի հսկայական քանակ։

2014 - Քարվաճառի տարածք ներխուժած և Ղարաբաղի իրավապահների կողմից ձերբակալված երկու դիվերսանտներին մեղադրանք է առաջադրվել Լեռնային Ղարաբաղի Քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների հատկանիշներով։

2016 - ՊՊԾ գնդի գրավման ժամանակ Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Խորենացի փողոցում հրավիրված հանրահավաքում հայտարարել է, որ ինքը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հարթակը զիջում են «Սասնա ծռերի» կողմից լիազորված խորհրդին։ Ավելի վաղ, «Սասնա ծռեր» խմբի անդամ, «Հիմնադիր խորհրդարանի» խոսնակ Վարուժան Ավետիսյանը հայտարարել էր, թե Փաշինյանը փորձում է օգտագործել բարձրացող ժողովրդական շարժումը իր անձնական, կուսակցական նեղ շահերը սպասարկելու համար։

2020 - Թուրքիայի Անվտանգության խորհուրդն աջակցություն է հայտնել Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիային: Անկարայում նախագահ Էրդողանի անցկացրած նիստի արդյունքներով հռչակագրում բառացիորեն նշված է․ «Թուրքիան աջակցում է ցանկացած որոշման, որը եղբայրական ադրբեջանցի ժողովուրդը կընդունի իր արդարացի պայքարում»:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1711 – ստորագրվել է Պրուտի պայմանագիրը, համաձայն որի՝ Ռուսաստանը Թուրքիային է վերադարձնում Ազովը և պարտավորվում վերացնել Տագանռոգ ամրոցը:

1812 – տեղի է ունեցել Սալթանովյան ճակատամարտը ռուս-ֆրանսիական զորքերի միջև, այն Ռուսների և Նապոլեոնյան բանակների պատերազմի առաջին ճակատամարտերից էր:

1875 - վախճանվել է ամերիկացի գյուտարար, կարի մեքենայի ստեղծող Իսահակ(Այզեկ) Մերրիտ Զինգերը:

1881 – ստեղծվել է Մարմնամարզության միջազգային ֆեդերացիան, որը ամենահին միջազգային սպորտային ֆեդերացիան է:

1901 - գերմանացի բժիշկ Ռոբերտ Կոխը վարկած է առաջարկել, որ բուբոնային ժանտախտի տարածողները առնետներն են:

1903 - «Ford Motor Company» ընկերությունը չնայած ստեղծվել էր ընդամենը 4 ամիս առաջ՝ վաճառքի է ներկայացրել իր առաջին ավտոմեքենան՝ «մոդել А»-ն:

1918 – Օմսկի կառավարությունը հայտարարել է Սիբիրի անկախությունը, չեղյալ է հայտարարել բոլոր բոլշևիկյան օրենքները, վերականգնել է կալվածատերերի իրավունքները հողի նկատմամբ:

1948 – վախճանվել է ամերիկացի նշանավոր ռեժիսոր Դեյվիդ Ուորկ Գրիֆիտը, որը մեծ ներդրում է ունեցել ամերիկյան և համաշխարհային կինոյի զարգացման մեջ:

1951 - Ռոկենկորտեում(Ֆրանսիա) բացվել է ՆԱՏՕ-ի շտաբ-բնակարանը:

1951 - վախճանվել է ֆրանսիացի ռազմական և պետական գործիչ, մարշալ Անրի Ֆիլիպ Պետենը:

1973 - ծնվել է ամերիկուհի Մոնիկա Լևինսկայան, որը ԱՄՆ-ի նախագահ Բիլ Քլինթոնի հետ կապված հանրահայտ սեքս-սկսնդալի հիմնական գործող դեմքն էր:

1974 – Հունաստանում ավարտվել է «սև գնդապետների» բռնապետությունը:

1979 – Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Հոմեյնին արգելել է երաժշտության հեռարձակումը, քանի որ դա փչացնում է երիտասարդությանը:

1982 – կայացվել է որոշում՝ համընդհանուր արգելել կոմերիցիոն նպատակներով իրականացվող կետորսությունը:

1985 - ԽՍՀՄ-ում առաջին անգամ մարտական հերթապահության է կանգնել «Տոպոլ» հրթիռը:

1989 – ծնվել է անգլիացի դերասան Դենիել Ռեդկլիֆը, որը հայտնի է Հարի Փոթերի դերակատարմամբ Ջոան Ռոուլինգի գրքաշարի հիման վրա նկարահանված ֆիլմերով:

1990 – վախճանվել է ճապոնացի ինժեներ, JVC ընկերության հիմնադիր Կենդզիրո Տակայանագին:

1992 – Աբխազիան հայտարարել է իր անկախությունը Վրաստանից:

1994 - Սանկտ-Պետերբուրգում սկսվել են Բարի կամքի խաղերը:

1995 – հայտնաբերվեց է ամենապայծառ գիսաստղերից մեկը` Հեյլ-Բոպպի գիսաստղը:

2015 - «Կեպլեր» աստղադիտակի օգնությամբ գտնվել է առաջին երկրային տիպի էզոմոլորակը, որը գտնվում է Kepler-452 b  արեգականման աստղի ուղեծրում:

1985 – ստեղծվել է աշխարհում առաջին մուլտիմեդիական անհատական համակարգիչը՝ Amiga-ն (Amiga 1000):

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
В Германии хотят ограничить доступ к соцсетямМедведь проник в дом для престарелых и забрался в постель к жильцам«Как армянин, я чувствую, что мне есть чем заняться в Армении» - Скрипач Зограб ТадевосянПолитическая расправа в Гюмри набирает обороты: «Паст»Какие новые процессы готовит «Священная борьба»? «Паст»Возможны серьезные разоблачения: «Паст»Хозяйствующие субъекты узнали о нарушениях, зафиксированных у них, из прессы: «Паст»США ввели новые санкции против ИранаВ рамках Дней грузинской культуры на проспекте Маштоца в Ереване состоялось праздничное мероприятиеМинфин: Министерство труда и социальных вопросов Армении в 2024 году потратило более 850 млрд. драмовПосол США в Грузии объявила о скорой отставкеМерц: ФРГ будет зависеть от США еще продолжительное времяДания усилит военное присутствие в Гренландии, направив туда военную техникуNYT: Белый дом готовится к «затяжной войне» против МаскаTimes: Трамп и Эпстин имели близкие отношения на протяжении нескольких летВ Австралии представили два суперкомпьютера с ИИ для медицинских и климатических исследованийПравительство Боливии обвинило экс-президента в терроризмеУкраинские дроны ударили по нефтебазе, снабжающей топливом российские бомбардировщикиTesla пыталась скрыть данные о ДТП с участием беспилотных автомобилейDPA: самолеты ВВС ФРГ были подняты в небо из-за российского Ил-20 над БалтикойУченые с помощью ДНК-анализа обнаружили следы неизвестных коренных жителей Колумбии, исчезнувших 2000 лет назадOzon Армения примет участие в фестивале «Винные дни Еревана» с программой для гостей: «Паст»Армения в меняющемся мире: может ли быть оправдан выбор конфронтационного «лагеря»? «Паст»Обсуждение было достаточно жарким: «Паст»Жизнь «улучшилась», но люди этого совсем не чувствуют: «Паст»Армения несет огромный ущерб: получит ли «sms» также и исполняющий обязанности руководителя ИОБПП? «Паст»FT: в ЕС опасаются полного прекращения поддержки Киева со стороны СШАКнязя Монако Альбера обвинили в растрате казны на любовниц и детейМаск: бюджетный проект Трампа является отвратительной мерзостьюPolitico: беседа с Си Цзиньпином может иметь неприятные последствия для ТрампаИран может согласиться на создание регионального консорциума по обогащению уранаБелый дом: Трамп не знал заранее об операции «Паутина»Нефть Brent подешевела до $65,38 за баррель после роста цен в предыдущие два дняКеллог: Новый пакет санкций США против России готов к утверждениюГлава МВД Армении приняла посла ЕСШвейцария присоединилась к санкциям ЕС против «теневого флота» ПутинаScience: Миру грозит потеря до 76% общей массы ледниковВсеармянский фонд «Айастан» стал спонсором образовательной программы «Родом из Арцаха»Прокуратура возбудит уголовное дело? «Паст»На что из госбюджета выделено 300 миллионов драмов? «Паст»Тандем Пашинян-Азербайджан нацелился на Армянскую Апостольскую Церковь: «Паст»США признали, что с Израилем возникли разногласия по вопросу ИранаТАСС: Третий раунд переговоров РФ и Украины ожидается также в СтамбулеГубернатор: Противник продолжает прямые обстрелы приграничных сел СюникаУкраина и РФ проведут самый масштабный обмен пленными за все время войныИран добивается от США гарантий отмены санкцийЮжная Корея договаривается США о помощи в патрулировании воздушного пространстваУчения НАТО начались в Балтийском мореПашинян в ЕГУ: Все парковочные места на соседних улицах заняты сотрудниками безопасностиВ Газе заявили о смерти 32 человек из-за ударов Израиля
Самое популярное