Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (օգոստոսի 24)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Լիբերիա՝ Դրոշի օր, Ուկրաինա՝ Անկախության օր, Էստոնիա՝ Պերտելի օր, Ղրղստան՝ Ներքին զորքերի ծառայողների օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1990 – վախճանվել է հայ-հրեական ծագումով ռուս գրող Սերգեյ Դովլաթովը։

1990 - հանրապետության պետական դրոշ է ճանաչվել եռագույնը՝ կարմիր, կապույտ և նարնջագույն, որը Առաջին հանրապետության դրոշն էր։ Այնուհետև ընդունվել է ՀՀ զինանշանը, որի կենտրոնում վահանը պահող արծիվն ու առյուծն են, պատկերված է Արարատ լեռը՝ Նոյան տապանով։ Որպես օրհներգ ընդունվել է Առաջին հանրապետության պետական հիմնը՝ «Մեր Հայրենիք» հայրենասիրական երգը։  

1992 – զոհվել է Արցախի հերոս, ազատամարտիկ Բեկոր Աշոտը: 

2002 - «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերության բաժնետոմսերի 80,1 տոկոսի սեփականատեր է դարձել Նորմանդյան կղզիների օֆշորային գոտում գրանցված «Միդլենդ ռեսորսիս հոլդինգ» ընկերությունը: 

2007 - «ԱրմենՏել»-ը հրաժարվել է իր մենաշնորհային կարգավիճակից, որ ուներ Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտում 1997 թվականից ի վեր:

2009 - Հայաստանի Կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դրել հարյուր հազար դրամ անվանական արժեքով թղթադրամներ։

2010 - վախճանվել է թատրոնի և կինոյի սիրված դերասան, Հայաստանի ժողովրդական արտիստ Վլադիմիր Մսրյանը:

2018 - Գերմանիայի կանցլեր Մերկելը Հայաստանի վարչապետի ու նախագահի ուղեկցությամբ զբոսնել է Հյուսիսային պողոտայում:

2019 - Խոշոր հրդեհ է բռնկվել «Մալաթիա մոլ»-ի շենքում:

2020 - Ազգային արժեքների պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնությունը ավտոերթ է կազմակերպել` պահանջելով կրթության նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

Մ.թ.ա.49. - զոհվել է հռոմեացի քաղաքական գործիչ, ժողովրդական տրիբուն և պրետոր Գայ Սկրիբիոնի Կուրիոնը:

79 – ժայթքել է Վեզուվ հրաբուխը, ինչի արդյունքում կործանվել են  Պոմպեյ, Հերկուլանում և Ստաբիի հռոմեական քաղաքները։

79 – վախճանվել է  հռոմեացի գրող Պլինիոս Ավագը:

394 - Ֆիլի կղզում կատարվել է վերջին հայտնի հին եգիպտական հիերոգլիֆային գրությունը քարի վրա (Իսմետ-Ախոմի գրությունը):

410 - վեստգոթերը Ալարիքի ղեկավարությամբ սկսել են ավերել և թալանել Հռոմը, ինչը տևել է 3 օր:

1456 – ավարտվել է Գուտենբերգի Աստվածաշնչի տպագրումը:

1516 - տեղի է ունեցել Մարջ Դաբիկի ճակատամարտը, որտեղ Սելիմ 1-ինը ջախջախել է մամլուքներին:

1542 - Իսպանացի կոնկիստոդոր Ֆրանցիսկո դե Օպելյանը հայտնագործել է Ամազոնը, և այն կոչել է այդպես, քանի որ նրա արշավախմբի վրա են հաձակվել հնդկացի կին ռազմիկներ:

1572 – տեղի է ունեցել Բարդուղիմեոսյան գիշերը. Ֆրանսիայի թագավոր Կառլոս 7-րդի հրամանով համատարած կոտորածների են ենթարկվում Փարիզի հուգենոտները:

1580 - ծնվել է անգլիացի բանաստեղծ Ջոն Թեյլոր:

1690 – տեղի է ունեցել Կալկաթա քաղաքի հիմնադրումը (Հնդկաստան):

1669 – ծնվել է վենետիկյան ազնվական, մաթեմատիկոս, բանաստեղծ Ալեսանդրո Մարչելոն:

1720 - տեղի է ունեցել Սարդինիայի թագավորության ստեղծումը:

1770 -17-ամյա անգլիացի բանաստեղծ Թոմաս Չատտերտոնը հուսահատվելով նրանից, որ ինքը հանրահայտ չի դառնում ինքնասպանություն է գործել թունավորվելով, որից հետ անմիջապես նրա ստեղծագործությունները հանրահայտ են դարձել:

1814 - բրիտանական զորքերը ներխուժել են Վաշինգտոն և հրդեհել Սպիտակ Տունը:

1817 – ծնվել է ռուս գրող Ալեքսեյ Տոլստոյը:

1821 - Կորդովայում (Մեքսիկա) ստորագրվում է Կորդովայի պայմանագիրը Մեքսիկայի ապստամբների և Իսպանիայի միջև, որի հետևանքով հռչակվել է Մեքսիկայի անկախությունը Իսպանիայից

1846 - վախճանվել է ռուս ծովագնաց, ադմիրալ Իվան Կրուզինշտեյնը:

1853 - ամերիկացի խոհարար Ջորջ Կրամը հայտնագործել է կարտոֆիլային չիպսը:

1899 – ծնվել է արգենտինացի գրող և բանաստեղծ Խորխե Լուիս Բորխեսը:

1904 - Ռուսաստանում օրենքով արգելվել են մարմնական պատիժները:

1914 - գերմանական զորքերը գրավում են Նամյուրը (Ֆրանսիա):

1926 – հիմնադրվել է Բարսելոնա ԲԱ իսպանական բասկետբոլային ակումբը։

1929 - Թուրքիան և Պարսկաստանը ստորագրել են բարեկամության պայմանագիր:

1939 - ստորագրվել է Մոլոտով-Ռիբբենտրոպ դաշնագիրը՝ խորհրդային և գերմանական արտաքին գործերի նախարարներ Վյաչեսլավ Մոլոտովի և Յոախիմ ֆոն Ռիբբենտրոպի կողմից:

1944 – Երկրորդ համաաշխարհային պատերազմի ժամանակ սկսվել է Փարիզի գրոհը դաշնակիցների զինյալ ուժերի կողմից:

1954 - ԱՄՆ-ում արգելվում է Ամերիկյան կոմունիստական կուսակցությունը:

1960 - Անտարկտիդայի Վոստոկ կայանում գրանցվում է աշխարհի ռեկորդ համարվող ամենացածր ջերմաստիճանը (−88 °C):

1968 - Ֆրանսիան փորձարկել է իր առաջին ջրածնային ռումբը` այդպիսով դառնալով աշխարհի 5-րդ միջուկային երկիրը:

1991 - Միխայիլ Գորբաչովը հրաժարվել է Խորհրդային Միության Կոմունիստական Կուսակցության կենտկոմի քարտուղարի պաշտոնից:

1991 - Ուկրաինան հայտարարեց իր անկախությունը Խորհրդային Միությունից:

1995 – թողարկվեց Windows 95 օպերացիոն համակարգը։

2006 - Պլուտոնը դադարել են համարել Արեգակնային համակարգի մոլորակ և դասել են գաճաճ մոլորակների շարքին:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
В Германии хотят ограничить доступ к соцсетямМедведь проник в дом для престарелых и забрался в постель к жильцам«Как армянин, я чувствую, что мне есть чем заняться в Армении» - Скрипач Зограб ТадевосянПолитическая расправа в Гюмри набирает обороты: «Паст»Какие новые процессы готовит «Священная борьба»? «Паст»Возможны серьезные разоблачения: «Паст»Хозяйствующие субъекты узнали о нарушениях, зафиксированных у них, из прессы: «Паст»США ввели новые санкции против ИранаВ рамках Дней грузинской культуры на проспекте Маштоца в Ереване состоялось праздничное мероприятиеМинфин: Министерство труда и социальных вопросов Армении в 2024 году потратило более 850 млрд. драмовПосол США в Грузии объявила о скорой отставкеМерц: ФРГ будет зависеть от США еще продолжительное времяДания усилит военное присутствие в Гренландии, направив туда военную техникуNYT: Белый дом готовится к «затяжной войне» против МаскаTimes: Трамп и Эпстин имели близкие отношения на протяжении нескольких летВ Австралии представили два суперкомпьютера с ИИ для медицинских и климатических исследованийПравительство Боливии обвинило экс-президента в терроризмеУкраинские дроны ударили по нефтебазе, снабжающей топливом российские бомбардировщикиTesla пыталась скрыть данные о ДТП с участием беспилотных автомобилейDPA: самолеты ВВС ФРГ были подняты в небо из-за российского Ил-20 над БалтикойУченые с помощью ДНК-анализа обнаружили следы неизвестных коренных жителей Колумбии, исчезнувших 2000 лет назадOzon Армения примет участие в фестивале «Винные дни Еревана» с программой для гостей: «Паст»Армения в меняющемся мире: может ли быть оправдан выбор конфронтационного «лагеря»? «Паст»Обсуждение было достаточно жарким: «Паст»Жизнь «улучшилась», но люди этого совсем не чувствуют: «Паст»Армения несет огромный ущерб: получит ли «sms» также и исполняющий обязанности руководителя ИОБПП? «Паст»FT: в ЕС опасаются полного прекращения поддержки Киева со стороны СШАКнязя Монако Альбера обвинили в растрате казны на любовниц и детейМаск: бюджетный проект Трампа является отвратительной мерзостьюPolitico: беседа с Си Цзиньпином может иметь неприятные последствия для ТрампаИран может согласиться на создание регионального консорциума по обогащению уранаБелый дом: Трамп не знал заранее об операции «Паутина»Нефть Brent подешевела до $65,38 за баррель после роста цен в предыдущие два дняКеллог: Новый пакет санкций США против России готов к утверждениюГлава МВД Армении приняла посла ЕСШвейцария присоединилась к санкциям ЕС против «теневого флота» ПутинаScience: Миру грозит потеря до 76% общей массы ледниковВсеармянский фонд «Айастан» стал спонсором образовательной программы «Родом из Арцаха»Прокуратура возбудит уголовное дело? «Паст»На что из госбюджета выделено 300 миллионов драмов? «Паст»Тандем Пашинян-Азербайджан нацелился на Армянскую Апостольскую Церковь: «Паст»США признали, что с Израилем возникли разногласия по вопросу ИранаТАСС: Третий раунд переговоров РФ и Украины ожидается также в СтамбулеГубернатор: Противник продолжает прямые обстрелы приграничных сел СюникаУкраина и РФ проведут самый масштабный обмен пленными за все время войныИран добивается от США гарантий отмены санкцийЮжная Корея договаривается США о помощи в патрулировании воздушного пространстваУчения НАТО начались в Балтийском мореПашинян в ЕГУ: Все парковочные места на соседних улицах заняты сотрудниками безопасностиВ Газе заявили о смерти 32 человек из-за ударов Израиля
Самое популярное