Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արայիկը գաղութից «Օդնոկլասնիկի»-ից ծանոթ ապարանցի կնոջը «բարեգործական հիմունքներով» 4 միլիոն դրամով տուն է վաճառել

ԻՐԱՎՈՒՆՔ

1in.am-ը գրում է.

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում Նարինե Հովակիմյանի նախագահությամբ ավարտվել է Արայիկ Սարգսյանի գործի դատական քննությունը:

33-ամյա Արայիկ Սարգսյանին մեղադրանք էր առաջադրվել խարդախության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

2007 թվականից սկսած՝ Արայիկ Սարգսյանը մի քանի անգամ դատապարտվել է խարդախությունների համար:

2014 թվականի հունիսին 8 դրվագ խարդախության համար Արայիկը դատապարտվել է 4 տարի 6 ամիս ազատազրկման: Գտնվելով կալանավայրում՝ նույն հանցարարքի նոր դրվագների համար ևս մեկ դատավճիռ է կայացվել 2015 թվականի դեկտեմբերի 28-ին: Արայիկը վերջին հաշվով դատապարտվել է 5 տարի ազատազրկման:

Արայիկ Սարգսյանը վերջին պատժաժամկետները կրելու ընթացքում, գտնվելով տարբեր կալանավայրերում, «Օդնոկլասնիկի» կայքի միջոցով ծանոթացել է ամուսնացած կնոջ՝ Սեդայի, ապա և նրա մայրիկի՝ Մարոյի հետ (անունները փոխված են):

Արայիկը այս կանանց ներկայացել է որպես ՀՀ-ում եվրոպական բարեգործական հանձնաժողովի նախագահ:

Սեդայի վստահությունը ձեռք բերելու համար Արայիկը պարբերաբար հաղորդագրություններով ու հեռախոսազանգերով կապ է հաստատել նրա հետ, բարի, լավ, հոգատար ընկերոջ տպավորություն է ստեղծել:

Արայիկը Սեդային հայտնել է, թե իր ղեկավարած բարեգործական ընկերությունը զբաղվում է սոցիալապես անապահով ընտանիքներին բարեգործական հիմունքներով բնակարաններ տրամադրելով:

Նա հավաստիացրել է Սեդային, թե իր նախաձեռնությամբ՝  հանուն իրենց ջերմ հարաբերությունների, ցանկանում է օգնել  նրան ու բնակարան տրամադրել:

Արայիկը «բարեգործական» բնակարանի տրամադրման մի ամբողջ մեխանիզմ է ներկայացրել Սեդային, համաձայն որի՝ տրամադրվող բնակարանի արժեքի 95%-ը վճարելու էր բարեգործական ընկերությունը, մնացած 5% -ը մի քանի տարվա ընթացքում վճարելու էր բնակարան ձեռք բերող անձը:

Բացի այդ հինգ տոկոսից՝ բնակարան ձեռք բերողը պարտավոր էր նաև «մանր-մունր» ծախսեր կատարել սեփական գրպանից՝ փաստաթղթեր ներկայացնելու, փաստաբանական ծառայությունների համար:

Որպես այդպիսի ծախս՝ Սեդային սկզբում ներկայացվել է 450 հազար դրամ գումարի պահանջ, որը Ապարանում պետք է հանձնվեր Արայիկի «փաստաբանին», ում դերում հանդես է եկել Արայիկի եղբայրը:

Նա Սեդայի ու նրա մայրիկի փաստաթղթերն ու գումարները վերցրել և ուղարկել է կալանավայր՝ եղբորը:

Շարունակելով Սեդայից ու նրա մայրիկից գումարներ հափշտակելու իր դիտավորության իրականացումը՝ Արայիկը նրանց խոստացել է, որ մինչև տարեվերջ բնակարանի բանալիները կհանձնվեն նրանց:

Բանկային փոխանցումներով ու կանխիկ դրամով Արայիկ Սարգսյանը մինչև 2015 թվականի հուլիսի 1-ը Սեդայից ու նրա մայրիկից հափշտակել է ընդհանուրը՝  3 միլիոն 707 հազար 100 դրամ, որից 1 միլիոն 364 հազար 800 դրամը՝ Սեդայից, իսկ 2 միլիոն 342 հազար 300 դրամը՝ նրա մայրիկից:

Ստացած գումարները Արայիկ Սարգսյանը ծախսել է իր կարիքների համար:

Նախաքննության ժամանակ Արայիկն իրեն մեղավոր է ճանաչել ու հայտնել է, որ կալանավայրում պատիժ կրելու ժամանակ «Օդնոկլասնիկի» կայքով ծանոթացել է Սեդայի հետ, հայտնել է՝ իբր ինքը եվրոպական բարեգործական հանձնաժողովի նախագահ է, Եվրոպայի տարբեր երկրներում վարսավիրանոցներ ու սպորտային համալիրներ ունի:

Հետագայում Սեդան ուղարկել է իր հեռախոսահամարը, իրենք շփվել են նաև հեռախոսազանգերով:

Երբ կալանավայրում խստացումներ են եղել, չի կարողացել զանգել, Սեդային ասել է՝ իբր արտասահմանում է, կգա Հայաստան, կզանգի:

Աստիճանաբար մտերմանալով Սեդայի հետ, ձեռք բերելով նրա վստահությունը՝ ինքը հայտնել է, թե իր ղեկավարած բարեգործական հանձնաժողովը բարեգործական հիմունքներով անապահով ընտանիքներին բնակարաններ է տրամադրում: Որպես շնորհակալություն իրենց ջերմ փոխհարաբերությունների համար՝ ուրախացրել է Սեդային, թե ցանկանում է բնակարան տրամադրել նաև նրան:

Հայտնել է, որ բնակարանի արժեքի հիմնական մասը վճարելու է բարեգործական հիմնադրամը, իսկ մի փոքր մասը Սեդան կվճարի մի քանի տարվա ընթացքում: Սակայն բնակարանի տրամադրման գործընթացը սկսելու համար Սեդան ստիպված պիտի լինի «մանր» ծախսեր կատարել՝ փաստաթղթեր ու տեղեկանքներ ներկայացնել, վճարել փաստաբանական ծառայությունների համար:

Սեդան համաձայնել է, բայց երբեմն պահանջված գումարները ուշացրել է, այդ ժամանակ ինքը նրանից պահանջել է լրացուցիչ գումարներ՝ ասելով, թե տույժ-տուգանքներ են հաշվարկել պահանջված վճարը ուշացնելու պատճառով:

Սեդայից ու նրա մայրիկից գումարներ հիմնականում ստացել է բանկային փոխանցումներով: Տուժողները փոխանցումներ են կատարել իր զոքանչի քարտի հաշվեհամարին: Զոքանչն այդ քարտը, իր խնդրանքով, տվել է մի տաքսու վարորդի: Ամեն անգամ, երբ տուժողները փող էին փոխանցում այդ քարտի հաշվեհամարին, ինքը տաքսու վարորդին խնդրում էր, որ նա կանխիկացնի այդ գումարները, իր համար սնունդ, սիգարետ, տարբեր կենցաղային ապրանքներ գնի և ուղարկի կալանավայր: Այդ տաքսիստից ստացել է նաև կանխիկ գումարներ, վճարել է նրա ծառայությունների համար, մնացած գումարները ծախսել է իր կարիքների համար:

Որոշ գումարներ տուժողներից ստացել է իր եղբոր կամ այլ անձանց միջոցով, եղբորն ու այդ անձանց ճշմարտությունը չի ասել, միայն խնդրել է վերցնել իր համար նախատեսված գումարները և ուղարկել կալանավայր: Գումարներ է ստացել նաև, այն ժամանակ, երբ բուժվում էր դատապարտյալների հիվանդանոցում:

Արայիկ Սարգսյանն ասել է, թե զղջում է կատարածի համար:

Դատարանում Արայիկ Սարգսյանն ասել է, թե իր կատարած արարքի որակման հետ համաձայն չէ: Իր կարծիքով՝ իր արարքը պիտի որակվեր երկու դրվագով՝ յուրաքանչյուր տուժողի մասով առանձին: Այդ դեպքում արարքը, թեկուզ երկու դրվագով, բայց խարդախության հոդվածի ավելի մեղմ մասով կորակվեր:

Ինքը Սեդային ու նրա մայրիկին խաբել է, թե բնակարաններ կտրամադրի նրանց: «Բարեգործական» բնակարան են ցանկացել ստանալ նաև Սեդայի քրոջ ամուսինն ու վերջինիս եղբայրը, նրանք էլ են գումարներ փոխանցել: Նրանք ավելի շուտ են կասկածել, որ բնակարան չեն ստանալու, դադարել են գումարներ ուղարկելուց 2014 թվականի դեկտեմբերից:

2015 թվականի հունվարից դստեր ամուսնու վճարումները շարունակել է Սեդայի մայրը՝ մյուս դստեր համար բնակարան ստանալու հույսով: Ինքը Սեդային ու նրա մայրիկին խոստացել էր 2 բնակարան, մեկը՝ Աշտարակում, մյուսը՝ Արմավիրում:

Արայիկ Սարգսյանն ասել է, թե նման քայլի գնացել է, քանի որ նյութական խնդիրներ ուներ, բացի այդ՝ իր պայմանական-վաղաժամկետ ազատման հարցը պետք է քննարկվեր, ինքը հույս ուներ, որ դուրս կգա, այդ մարդկանց գումարները կվերադարձնի:

Արայիկն ընդունել է, որ դատաքննության ընթացքում կալանավայրից զանգահարել է տուժողներին: Բայց չի խնդրել, որ դատարան չգան, չբողոքեն, խնդրել է միայն, որ ճիշտն ասեն: Ինքը նրանց խոստացել է վերադարձնել գումարները՝ ասելով, թե մայրն իրենց բնակարանը գրավ է դրել…

Արայիկը դատարանին խնդրել է իր նկատմամբ մեղմ վարվել, քանի որ խնամքին երեք անչափահաս երեխա ունի, կինն էլ հղի է, իրենք պատրաստվում են չորրորդ երեխան ունենալ…

Տուժող Սեդան հայտնել է, որ ամուսնացած է: 2014 թվականի հունիսին «Օդնոկլասնիկի» միջոցով ծանոթացել է Արայիկ Սարգսյանի հետ: Նա ներկայացել է, որ բնակվում է Իսպանիայում, զբաղվում է ձյուդոյով, մարզում է 120-ից ավելի սաների, Իսպանիայում ունի վարսավիրանոցների ցանց: Նա հաճելի զրուցակից էր, ինքը նրա հետ շփվել է: Բայց մի օր նա ասել է, թե գործերով զբաղված է, նրա կայքն անհետացել է:

2014 թվականի հոկտեմբերին Արայիկը այլ ծածկագրով իրեն «Օդնոկլասնիկով» «հյուր է եկել», ասել է, թե Հայաստանում է, ապրում է Էջմիածնում:

Իրենք նորից սկսել են շփվել, հեռախոսահամարներ են փոխանակել:

Արայիկն իրեն հաղորդագրության միջոցով ներկայացրել է «բարեգործական» բնակարանների տրամադրման պայմանները, ասել է, թե ցանկանում է իրեն էլ բնակարան տրամադրել: Ինքը դրա մասին հայտնել է ամուսնուն՝ թաքցնելով միայն, որ Արայիկի հետ ծանոթացել է «Օդնոկլասնիկով»:

Ամուսինը չի հավատացել «բարեգործական» բնակարան ստանալու խոստմանը, ասել է, թե դրա կարիքը չկա, պահանջել է, որ ինքը դրանով չհետաքրքրվի: Բայց ինքը շարունակել է ամուսնուց ու ընտանիքի մյուս անդամներից գաղտնի շփվել Արայիկի հետ: «Բարեգործական» բնակարան ստանալու հնարավորության մասին ասել է իր մայրիկին, վերջինս խորհուրդ է տվել «հարմար առիթը բաց չթողնել», բոլորից գաղտնի կատարել պահանջվող պայմանները ու ձեռք բերել բնակարաններ:

Արայիկը համաձայնել է իր մայրիկին նույնպես բնակարան հատկացնել: Նա ասել է, թե բնակարաններ կտրամադրի այնտեղ, որտեղ իրենք ցանկանան: Ապա սկսել է իրենցից գումարներ պահանջել՝ մանր ծախսերի ու փաստաբանական ծառայությունների համար…

Ինքն ու մայրը փորձել են անձամբ հանդիպել Արայիկին, բայց նա ամեն անգամ խուսափել ու ասել է, թե Հայաստանում չէ կամ խիստ զբաղված է:

Ամեն անգամ, երբ իրենք գումար էին փոխանցում, Արայիկն անհետանում էր, հետո նորից հայտնվում ու նոր գումարներ էր պահանջում՝ ասելով, թե վճարումները ուշացնելու պատճառով տույժ-տուգանքներ են եկել…

Արայիկի պահանջով Սեդայի մայրը Արայիկի՝ որպես եվրոպական բարեգործական հանձնաժողովի նախագահի անունով, գրել է հետևյալ դիմումը՝ «բարեգործական» բնակարան ստանալու ակնկալիքով. «Խնդրում եմ Ձեզ՝ ձեր միջնորդությունը բարեգործական հանձնաժողովում՝ այն հարցի կապակցությամբ, որ առիթ և բախտ է վիճակվել մեզ արժանանալ ձեր իսկ կողմից բարեգործական ուշադրության: Քանի որ մեր ընտանեական վիճակը սուր ծայրահեղ և վատթար վիճակում է գտնվում… Ելնելով նշված ցավալի փաստարկներից՝ կրկնակի անգամ հայցում եմ ձեր միջնորդությունը հնարավորության չափով ապահովել սեփական բնակարան ձեռք բերելու հարցում և միևնույն ժամանակ նշանակություն չունի՝ կլինի գումարի, թե բնակարանի տեսքով: Խնդրում եմ չմերժել: Կանխավ հայցում եմ շնորհակալություն: Դիմող…»:

Ընդհանուր իրավասության դատարանը հաստատված է գնահատել Արայիկ Սարգսյանի մեղավորությունը առաջադրված մեղադրանքում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Արայիկ Սարգսյանը դատապարտվել է 5 տարի 4 ամիս ազատազրկման: Այդ պատժին մասնակիորեն գումարվել է նախորդ դատավճռով սահմանված պատժի չկրած մասից՝ 1 տարի 2 ամիս ազատազրկում, վերջնական պատիժ է սահմանվել 6 տարի 6 ամիս ազատազրկում:

Պատժի սկիզբը՝ 2016 թվականի դեկտեմբերի 6-ից:

Տուժողները քաղհայցի պահանջ չեն ներկայացրել…

 
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Кому не по душе цифровая система, предназначенная для борьбы с теневой экономикой, и каково отношение государственных органов? «Паст»Важные мессиджи и опасения властей: «Паст»По крайней мере, не исключено, что подобная кампания направляется и финансируется Азербайджаном: «Паст»Московский суд оштрафовал GoogleБолее 3 миллионов детей в мире вынуждены работать под принуждениемУ берегов Тайваня произошло сильное землетрясениеУкраина и РФ начали обмен телами погибших солдатТрамп заявил, что начинает терять надежду на то, что Иран согласится прекратить обогащение уранаСК Армении: В результате взрыва и обрушения в Чамбараке погибли троеЛукашенко вновь пожаловался на нехватку картошкиМинэкономики Армении: В 2024 году было экспортировано около 7,5 млн. литров 100%-го коньячного спирта Более 3 миллионов детей в мире вынуждены работать под принуждением Трое пострадавших при взрыве в Чамбараке доставлены в МЦ «Сурб Григор Лусаворич» Губернатор Тавушской области Армении: Только в Киранце строится 55 новых жилых домовZee News India: У Индии прочные связи с соперником Турции – АрмениейВ одной из квартир Чамбарака произошел взрыв: Есть погибший и пострадавшийКатоликос: Я верю, что вместе с вами мы преодолеем это испытание без излишней эмоциональности и бунтаТрамп: Меня не беспокоит, что ситуация в Лос-Анджелесе может выйти из-под контроля военныхВ некоторых районах Лос-Анджелеса ввели комендантский часКитай оценил ход переговоров с СШАСтипендиат фонда «Музыка во имя будущего» Эдуард Геворкян поступил в университет Моцартеум в ЗальцбургеХотят уничтожить армянскую идентичность: «Паст»Страдают как государство, так и компании, работающие в правовом поле: новые развития: «Паст»Новый оппозиционный альянс по «модели Паракара»: «Паст»Объявленная война против Церкви приобретает новые «оттенки»: «Паст»Генсек НАТО настаивает на увеличении возможностей ПВО альянса на 400%В Лос-Анджелесе за выходные задержали 56 человек из-за протестовМинистр: По результатам исследований в Армении будет уточнена модель нового атомного энергоблокаМинэкономики Армении: Хозсубъектам в зоне бедствия была оказана поддержка на 181 млн. драмовСтипендиаты фонда «Музыка во имя будущего» Артем Аветисян и Мари Даниелян приняли участие в Музыкальной академии имени Юрия БашметаГубернатор Калифорнии потребовал отменить указ о вводе Нацгвардии в Лос-АнджелесТегеран может пересмотреть отношения с МАГАТЭ в случае антииранской резолюцииThe National: Сирия привлекла $16 млрд инвестиции за полгода после свержения АсадаИран намерен ответить на предложение США по ядерной сделке в ближайшие дниПашинян: У Гарегина II есть ребенок – он не должен быть КатоликосомФранция запустит производство дронов в Украине силами известного автобрендаМинэкономики Армении в 2024 году сумело реализовать чуть более 96% выделенных из бюджета средствВ Германии хотят ограничить доступ к соцсетямМедведь проник в дом для престарелых и забрался в постель к жильцам«Как армянин, я чувствую, что мне есть чем заняться в Армении» - Скрипач Зограб ТадевосянПолитическая расправа в Гюмри набирает обороты: «Паст»Какие новые процессы готовит «Священная борьба»? «Паст»Возможны серьезные разоблачения: «Паст»Хозяйствующие субъекты узнали о нарушениях, зафиксированных у них, из прессы: «Паст»США ввели новые санкции против ИранаВ рамках Дней грузинской культуры на проспекте Маштоца в Ереване состоялось праздничное мероприятиеМинфин: Министерство труда и социальных вопросов Армении в 2024 году потратило более 850 млрд. драмовПосол США в Грузии объявила о скорой отставкеМерц: ФРГ будет зависеть от США еще продолжительное времяДания усилит военное присутствие в Гренландии, направив туда военную технику
Самое популярное