Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (սեպտեմբերի 18)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Ջրի որակի մոնիթորինգի համաշխարհային օր, Զոհված մոտոցիկլիստների հիշատակի համաշխարհային օր, Ադրբեջան՝ Ազգային երաժշտության օր, Չիլի՝ 1810 թվականի առաջին կառավարության հիշատակի օր, Իրան՝ Պարսկական երաժշտության և պոեզիայի օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1895 - հնչակյանները Կոստանդնուպոլիսի Բաբը Ալի (Բարձր դուռ) հրապարակում կազմակերպել են խաղաղ ցույց՝ նպատակ ունենալով թուրքական կառավարությանը հարկադրել կենսագործելու «մայիսյան բարենորոգումները», սակայն թուրքական ոստիկանությունը, զորքը և մահակներով զինված խուժանը հարձակվել են ցուցարարների վրա կոտորելով մոտ 2000 հայի:

1895 – ծնվել է Հռոմի կաթոլիկ եկեղեցու հայազգի գործիչ, կուրիալ կարդինալ, Հայ Կաթողիկե եկեղեցու կաթողիկոս-պատրիարք Գրիգոր-Պետրոս Աղաջանյանը:

1908 – ծնվել է աշխարհահռչակ աստղագետ և աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանը:

1910 - ծնվել է նկարիչ Հարություն Կալենցը:

1918 – Ֆրանս-հայկական համաձայնագրի հիման վրա ստեղծված Հայկական Լեգեոնը Պաղեստինում և Ֆրանսիական բանակի կազմում մասնակցել է իր առաջին ճակատամարտին:

1939 - վախճանվել է դրամատուրգ, մշակութային գործիչ Էմին Տեր-Գրիգորյանը:

1957 - ծնվել է էստրադային արտիստ, պարոդիաների վարպետ, շոումեն դերասան Կարեն Հովհաննիսյանը:

1988 - ադրբեջանաբնակ Խոջալու գյուղով անցնելիս քարկոծվել են գյուղատնտեսական աշխատանքներից վերադարձող հայ ուսանողներով բեռնված Ստեփանակերտ ուղևորվող ավտոբուսները, որի արդյունքում մեկ մարդ զոհվել է իսկ ավելի քան 40-ը ստացել են վնասվածքներ:

1992 – հերթական անգամ խփվել է ադրբեջանական Ми-24 մարտական ուղղաթիռ:

2002 - հանդիսավորությամբ սկսվել է 17ՕՕ-կիլոմետրանոց Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարի շինարարությունը:

2003 - Հայաստանի կառավարությունը հինգ տարի ժամկետով Ռուսաստանի էլեկտրաէներգետիկ մենատիրոջը՝ «ՌԱՕ-Ե- Էս» ընկերությանն է փոխանցել Մեծամորի ատոմային էլեկտրակայանի հավատարմագրային կառավարումը։

2007 - մեկնարկել են ռուս-ադրբեջանա-ամերիկյան բանակցությունները, որի օրակարգում եղել է Գաբալայի ռադարային կայանը ամերիկացիների հետ համատեղ շահագործելու մասին Մոսկվայի առաջարկը:

2009 - կառավարությունը հաստատել է Տեսչական բարեփոխումների հայեցակարգը:

2014 - Թբիլիսիի հայկական Հավլաբար թաղամասում փլուզվել է 1790 թվականին կառուցված Սուրբ Մինաս եկեղեցու տանիքը:

2016 - Հայաստանի  317 համայնքներում կայացել են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ:

2019 - «Սանիթեքի» աշխատակիցները կրկին քաղաքապետարանի շենքի առաջ բողոքի ակցիա են արել՝ պահանջելով իրենց աշխատավարձերը։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

53 – ծնվել է Հռոմի կայսր Տրայանոսը:

96 - Դոմիցիանոսի սպանությունից հետո Հռոմի կայսր է հայտարարվել Մարկ Կոկցեյ Ներվան:

1698 – Բաստիլ է տեղափոխվել «երկաթե դիմակով» խորհրդավոր բանտարկյալը:.

1709 – ծնվել է անգլիացի գրող Սեմյուել Ջոնսոնը:

1793 – ԱՄՆ-ի նախագահ Ձորջ Վաշինգտոնը դրել է առաջին քարը կառուցվող Կապիտոլիումի հիմքում:

1783 – վախճանվել է նշանավոր մաթեմատիկոս Լեոնարդ Էյլերը:

1819 – ծնվել է ֆրանսիացի ֆիզիկոս Լեոն Ֆուկոն, որը հաշվարկել է լույսի արագությւունը, ստեղծել է հիրեսկոպ և ֆուկոյի ճոճանակ:

1810 – Չիլին անկախացել է Իսպանիայից:

1830 – ԱՄՆ-ում Բալթիմոր –Ռեյլիզ Տավերն 9 միլանոց մրցավազքում ձին առաջ է անցել ամերիկյան արտադրության շոգեքարշից:

1851 – լույս է տեսել «Նյու Յորք Թայմս» օրաթերթի  առաջին համարը, որի արժեքը եղել է 2 ցենտ:

1905 – ծնվել է շվեդ հայտնի դերասանուհի Գրետա Գարբոն:

1907 – ծնվել է  ամերիկացի ֆիզիկոս և քիմիկոս, Նոբելյան մրցանակակիր Էդվին Մակմիլանը:

1909 - վախճանվել է ֆրանսիացի ինժեներ, ճարտարապետության պատմաբան և տեսաբան Օգյուստ Շուազին:

1911 - վախճանվել է Ռուսական կայսրության պետական գործիչ և վարչապետ Պյոտր Ստոլիպինը:

1932 – թագավորներ Հիդջազան և Նեդժդա Աբել Ազիզը միավորել են իրենց թագավորությունները, նոր երկիրը սկսել է կոչվել Սաուդյան Արաբիայի թագավորություն:

1947 – ԱՄՆ-ում Ռազմա-օդային ուժերը դարձել են առանձին զորատեսակ և ստեղծվել է ԿՀՎ-ն:

1961 - ԽՍՀՄ-ի Ֆիզիկայի ինստիտուտի լյումինիսցենցիայի լաբորատորիայում գործարկվել է արհեստական ռուբինի բյուրեղով աշխատող առաջին լազերը:

1961 – ծնվել է ֆրանսիացի գիտաֆանտաստիկ ժանրի գրող, փիլիսոփա և միլիոնատեր Բերնար Վերբերը:

1970 – վախճանվել է  ամերիկացի կիթառահար, երգիչ և կոմպոզիտոր Ջիմի Հենդրիքսը:

1976 - Չինաստանում տեղի է ունեցել Մաո Ցզեդունի հուղարկավորությունը:

1976 – ծնվել է բրազիլացի ճանաչված ֆուտբոլիստ Ռոնալդոն:

2014 - կայացել է Շոտլանդիայի անկախության հանրաքվեն:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Минэкономики Армении в 2024 году сумело реализовать чуть более 96% выделенных из бюджета средствВ Германии хотят ограничить доступ к соцсетямМедведь проник в дом для престарелых и забрался в постель к жильцам«Как армянин, я чувствую, что мне есть чем заняться в Армении» - Скрипач Зограб ТадевосянПолитическая расправа в Гюмри набирает обороты: «Паст»Какие новые процессы готовит «Священная борьба»? «Паст»Возможны серьезные разоблачения: «Паст»Хозяйствующие субъекты узнали о нарушениях, зафиксированных у них, из прессы: «Паст»США ввели новые санкции против ИранаВ рамках Дней грузинской культуры на проспекте Маштоца в Ереване состоялось праздничное мероприятиеМинфин: Министерство труда и социальных вопросов Армении в 2024 году потратило более 850 млрд. драмовПосол США в Грузии объявила о скорой отставкеМерц: ФРГ будет зависеть от США еще продолжительное времяДания усилит военное присутствие в Гренландии, направив туда военную техникуNYT: Белый дом готовится к «затяжной войне» против МаскаTimes: Трамп и Эпстин имели близкие отношения на протяжении нескольких летВ Австралии представили два суперкомпьютера с ИИ для медицинских и климатических исследованийПравительство Боливии обвинило экс-президента в терроризмеУкраинские дроны ударили по нефтебазе, снабжающей топливом российские бомбардировщикиTesla пыталась скрыть данные о ДТП с участием беспилотных автомобилейDPA: самолеты ВВС ФРГ были подняты в небо из-за российского Ил-20 над БалтикойУченые с помощью ДНК-анализа обнаружили следы неизвестных коренных жителей Колумбии, исчезнувших 2000 лет назадOzon Армения примет участие в фестивале «Винные дни Еревана» с программой для гостей: «Паст»Армения в меняющемся мире: может ли быть оправдан выбор конфронтационного «лагеря»? «Паст»Обсуждение было достаточно жарким: «Паст»Жизнь «улучшилась», но люди этого совсем не чувствуют: «Паст»Армения несет огромный ущерб: получит ли «sms» также и исполняющий обязанности руководителя ИОБПП? «Паст»FT: в ЕС опасаются полного прекращения поддержки Киева со стороны СШАКнязя Монако Альбера обвинили в растрате казны на любовниц и детейМаск: бюджетный проект Трампа является отвратительной мерзостьюPolitico: беседа с Си Цзиньпином может иметь неприятные последствия для ТрампаИран может согласиться на создание регионального консорциума по обогащению уранаБелый дом: Трамп не знал заранее об операции «Паутина»Нефть Brent подешевела до $65,38 за баррель после роста цен в предыдущие два дняКеллог: Новый пакет санкций США против России готов к утверждениюГлава МВД Армении приняла посла ЕСШвейцария присоединилась к санкциям ЕС против «теневого флота» ПутинаScience: Миру грозит потеря до 76% общей массы ледниковВсеармянский фонд «Айастан» стал спонсором образовательной программы «Родом из Арцаха»Прокуратура возбудит уголовное дело? «Паст»На что из госбюджета выделено 300 миллионов драмов? «Паст»Тандем Пашинян-Азербайджан нацелился на Армянскую Апостольскую Церковь: «Паст»США признали, что с Израилем возникли разногласия по вопросу ИранаТАСС: Третий раунд переговоров РФ и Украины ожидается также в СтамбулеГубернатор: Противник продолжает прямые обстрелы приграничных сел СюникаУкраина и РФ проведут самый масштабный обмен пленными за все время войныИран добивается от США гарантий отмены санкцийЮжная Корея договаривается США о помощи в патрулировании воздушного пространстваУчения НАТО начались в Балтийском мореПашинян в ЕГУ: Все парковочные места на соседних улицах заняты сотрудниками безопасности
Самое популярное