Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (նոյեմբերի 3)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Պանամա՝  Անկախության օր, Դոմինիկա՝  Անկախության օր, Միկրոնեզիայի դաշնային նահանգներ՝ Անկախության օր, Մալդիվներ՝ Հաղթանակի օր։


ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1901- հայդուկները հասել են Առաքելոց վանք, նրանց են միացել նաև երկու տասնյակ զինված գյուղացիներ, և միացյալ ուժերով նրանք ձեռնամուխ են եղել վանքի ամրացման աշխատանքներին:
1921- Երևանում բացվել է բժշկական դպրոց, որը 1922 թվականին վեր է ածվել Երևանի պետական համալսարանի բժշկական ֆակուլտետի, որի առաջին դեկանն է դարձել Սպանդրարատ Կամսարականը։
1972 - Երևանում բացվել է Գաբրիել Սունդուկյանի հուշարձանը։
1976 – տեղի է ունեցել Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցու օծման հանդիսավոր արարողությունը։
1977 – ծնվել է ամերիկացի հայազգի ֆոտոլրագրող Սկաուտ Թուֆանկջյանը։
1978 – ծնվել է հայազգի շախմատիստ Սերգեյ Մովսիսյանը։
1980 - վախճանվել է հայ թատերագետ, գրականագետ և արվեստաբան Սարգիս Մելիքսեթյանը։
1997 – վախճանվել է նշանավոր պետական և քաղաքական գործիչ Աշոտ Նավասարդյանը։
2004 - Հայաստանի կառավարության արտահերթ նիստում հաստատվել է «ԱրմենՏել»-ի թիվ 60 լիցենզիայի նոր տարբերակը, որով այդ ընկերությունը զրկվել է բջջային կապի ոլորտում մենաշնորհից՝ փոխարենը պահպանելով ինտերնետ կապի և IP հեռախոսակապի մենաշնորհը: Նաև որոշվել է թույլատրել երկրորդ օպերատորի մուտքը և լիցենզիա տրամադրել «Ղ-Թելեկոմ» ընկերությանը։ 
2006 - բջջային կապի ռուսաստանյան օպերատոր «ՎիմպելԿոմ» ընկերությունը հայտարարել է, որ պատրաստ է հունական OTE ընկերությունից 490 միլիոն դոլարով գնել «ԱրմենՏել»-֊ի բաժնետոմսերի 90 տոկոսը:
2007 - Վախճանվել է ռադիոֆիզիկոս, հասարակական և պետական գործիչ Ռաֆայել Ղազարյանը։
- վախճանվել է կինոօպերատոր Ալբերտ Յավուրյանը։
2010 - վերաբացվել է Գարեգին Նժդեհի՝ այսպես կոչված «Վստրեչի» ուղետար կամուրջը։
2015 - Տուլայի տարածաշրջանում վթարի է ենթարկվել Մոսկվա-Երևան երթուղային ավտոբուսը, որի արդյունքում զոհվել է 8 և վիրավորվել 43 ՀՀ քաղաքացի:
2018 - Միքայել Մինասյանը հետ է կանչվել Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպանի պաշտոնից։
2019 - ավանդական լայֆերով եթեր է դուրս եկել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, և մանրամասն ցուցադրել կառավարական ամառանոցն ու շրջակայքը, նաև մանրամասնելով, որ նորոգման համար ծախսվել է ոչ թե 2 միլիոն, այլ տասնապատիկ պակաս՝ 200 հազար դոլլար։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

39 – ծնվել է հռոմեացի պոետ Մարկուս Աննեուս Լուկանոսը։
361 – վախճանվել է Բյուզանդիայի կայսր Կոստանդիոս 2-րդը։
1493 - Քրիստափոր Կոլումբոսն առաջին անգամ տեսել է Դոմինիկա կղզին։
1500 – ծնվել է իտալացի քանդակագործ Բենվենուտո Չելինին։
1592 - Մեքսիկայում հիմնադրվել է Սան- Լուիս- Պոթոս քաղաքը։
1604 – ծնվել է օսմանյան սուլթան Օսման 2-րդը։ 
1783 - Լոնդոնում վերջին անգամ իրականացվում է կախաղանահանում, կախաղան է բարձրացվել Ջոն Օսթերը։
1793 - մահապատժի է ենթարկվել ֆրանսիացի գրող, լրագրող և քաղաքական գործիչ Օլիմպիա դե Գուժը։
1882 – ծնվել է բելառուս նշանավոր գրող, բելառուս գրականության հիմնադիրներից ու դասականներից մեկը հանդիսացող Յակուբ Կոլասը։
1887 – ծնվել է ռուս և սովետական գրող Սամուիլ Մարշակը։
1888 - Սանկտ-Պետերբուրգում առաջին անգամ կատարվել է Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովի «Շախերիզադե» սիմֆոնիկ սյուիտը։
1897 - Բեռլինում Դավիթ Շվարցի ստեղծած ամբողջամետաղական «Մետալբալլոն» դիլիժաբլի թռիչքը ավարտվել է նրա ջախջախմամբ շարժիչի խափանման պատճառով։
1901 – ծնվել է ֆրանսիացի գրող և արվեստաբան Անդրե Մալրոն։
1903 - վախենալով, որ ԱՄՆ-ը ջրանցք կառուցելու նպատակով կնտրի այլ վայր, եթե Կոլումբիան շարունակի չվավերացնել «պանամայի ջրանցքի տարածքի մասին համաձայնագիրը» պանամացի անջատողականները ԱՄՆ-ի ռազմական աջակցությամբ հայտարարել են Պանամայի անկախությունը Կոլումբիայից։
1905 - վերականգնվել է Ֆինլանդիայի ինքնիշխանությունը։
1906 – Բեռլինում Միջազգային Ռադիոտելեգրաֆային կոնվենցիայով «SOS» հաղորդագրությունը ընդունվել է որպես օգնության միասնական ազդանշան։
1907 - ֆրանսիայում առաջին թռիչքն է իրականացրել աշխարհում առաջին ուղղաթիռը։
1914 - վախճանվել է ավստրիացի բանաստեղծ Գեորգ Թրակլը։
1918 - Լեհաստանն հռչակել է իր անկախությունը Ռուսաստանից։
1928 – Թուրքիան Արաբական այբուբենից անցել է Լատինականին։
1940 - Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ  բրիտանական զորքերը Կրետե կղզում գրավում են Սուդա Բեյը։
1941 -Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ  Կիևում գերմանական օկուպացիոն զորքերն իրականացրել են պայթյուններ, ավերվել են Ուսպենսկի տաճարը և այլ շենքեր։
1944 - ճապոնացիները ԱՄՆ-ի վրա գրոհի ժամանակ առաջին անգամ օգտագործել են միջմայրցամաքային ռմբակոծիչ աէրոստատներ։
1954 - վախճանվել է ֆրանսիացի մեծ նկարիչ Անրի Մատիսը։
1954 - Ճապոնիայում առաջին անգամ էկրաններին հայտնվել է «Գոդզիլան»։
1969- ԱՄՆ-ի նախագահ Ռիչարդ Նիքսոնը խոստացել է դուրս բերել բոլոր ցամաքային զորամասերը հարավային Վիետնամից։
1978 – Դոմինիկան անկախացել է Միացյալ Թագավորությունից։
2003 - վախճանվել է խորհրդային նշանավոր բանաստեղծ և հասարակական գործիչ, Դաղստանի ԻԽՍՀ ազգային բանաստեղծ Ռասուլ Համզաթովը։ 
2010 - վախճանվել է խորհրդային և ռուսական քաղաքական գործիչ Վիկտոր Չերնոմիրդինը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
«Как армянин, я чувствую, что мне есть чем заняться в Армении» - Скрипач Зограб ТадевосянПолитическая расправа в Гюмри набирает обороты: «Паст»Какие новые процессы готовит «Священная борьба»? «Паст»Возможны серьезные разоблачения: «Паст»Хозяйствующие субъекты узнали о нарушениях, зафиксированных у них, из прессы: «Паст»США ввели новые санкции против ИранаВ рамках Дней грузинской культуры на проспекте Маштоца в Ереване состоялось праздничное мероприятиеМинфин: Министерство труда и социальных вопросов Армении в 2024 году потратило более 850 млрд. драмовПосол США в Грузии объявила о скорой отставкеМерц: ФРГ будет зависеть от США еще продолжительное времяДания усилит военное присутствие в Гренландии, направив туда военную техникуNYT: Белый дом готовится к «затяжной войне» против МаскаTimes: Трамп и Эпстин имели близкие отношения на протяжении нескольких летВ Австралии представили два суперкомпьютера с ИИ для медицинских и климатических исследованийПравительство Боливии обвинило экс-президента в терроризмеУкраинские дроны ударили по нефтебазе, снабжающей топливом российские бомбардировщикиTesla пыталась скрыть данные о ДТП с участием беспилотных автомобилейDPA: самолеты ВВС ФРГ были подняты в небо из-за российского Ил-20 над БалтикойУченые с помощью ДНК-анализа обнаружили следы неизвестных коренных жителей Колумбии, исчезнувших 2000 лет назадOzon Армения примет участие в фестивале «Винные дни Еревана» с программой для гостей: «Паст»Армения в меняющемся мире: может ли быть оправдан выбор конфронтационного «лагеря»? «Паст»Обсуждение было достаточно жарким: «Паст»Жизнь «улучшилась», но люди этого совсем не чувствуют: «Паст»Армения несет огромный ущерб: получит ли «sms» также и исполняющий обязанности руководителя ИОБПП? «Паст»FT: в ЕС опасаются полного прекращения поддержки Киева со стороны СШАКнязя Монако Альбера обвинили в растрате казны на любовниц и детейМаск: бюджетный проект Трампа является отвратительной мерзостьюPolitico: беседа с Си Цзиньпином может иметь неприятные последствия для ТрампаИран может согласиться на создание регионального консорциума по обогащению уранаБелый дом: Трамп не знал заранее об операции «Паутина»Нефть Brent подешевела до $65,38 за баррель после роста цен в предыдущие два дняКеллог: Новый пакет санкций США против России готов к утверждениюГлава МВД Армении приняла посла ЕСШвейцария присоединилась к санкциям ЕС против «теневого флота» ПутинаScience: Миру грозит потеря до 76% общей массы ледниковВсеармянский фонд «Айастан» стал спонсором образовательной программы «Родом из Арцаха»Прокуратура возбудит уголовное дело? «Паст»На что из госбюджета выделено 300 миллионов драмов? «Паст»Тандем Пашинян-Азербайджан нацелился на Армянскую Апостольскую Церковь: «Паст»США признали, что с Израилем возникли разногласия по вопросу ИранаТАСС: Третий раунд переговоров РФ и Украины ожидается также в СтамбулеГубернатор: Противник продолжает прямые обстрелы приграничных сел СюникаУкраина и РФ проведут самый масштабный обмен пленными за все время войныИран добивается от США гарантий отмены санкцийЮжная Корея договаривается США о помощи в патрулировании воздушного пространстваУчения НАТО начались в Балтийском мореПашинян в ЕГУ: Все парковочные места на соседних улицах заняты сотрудниками безопасностиВ Газе заявили о смерти 32 человек из-за ударов ИзраиляЯпония считает прискорбными тарифные меры СШАМонголия планирует подписать торговое соглашение с ЕАЭС в июне 2025 года
Самое популярное