Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Առաջին հերթին քաղաքական աղետ է. Հայաստանի և Արցախի օրակարգում մեկ հարց պետք է լինի՝ իշխանությունների հեռացում»․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանի հետ զրույցում անդրադարձել ենք լիակատար շրջափակման պայմաններում Արցախում տիրող ճգնաժամային իրավիճակին, խոսել նաև Արցախի շրջափակումը դադարեցնելու կոչերի, Երևանում մեկնարկած ակցիաների մասին։ Մետաքսե Հակոբյանը «Փաստի» հետ զրույցում նկարագրել է երեկվա դրությամբ Արցախում առկա իրավիճակը։

«Ամեն օր մեզ թվում է, որ այն ամենածայրահեղ օրն էր, բայց հաջորդ օրը փաստում ենք, որ ամենածայրահեղը տվյալ օրն է։ Մի քանի կիլոմետր ճանապարհ եմ անցել ոտքով, ծննդատան դիմաց նկատեցի բավականին շատ հղի կանանց, որոնք շատ բարձր ջերմաստիճանի տակ ոտքով, շնչահեղձ լինելով գնում էին հերթական հետազոտմանը։ Ես բավականին զանգեր եմ ստացել՝ կապված առողջական խնդիրներ ունեցող երեխաների հետ։ Ինձ նորածին երեխայի մայր էր զանգահարել՝ ասելով, որ երեխան այնպիսի վիճակում է, որ պետք է հրատապ տեղափոխվի Երևան, հակառակ դեպքում չի ապրի։ Զանգել էր նաև մի մայր, որի երեխան ներքին օրգանների խնդիր ունի, և կյանքը մազից է կախված։ Նման հարյուրավոր դեպքեր կան, որովհետև հիվանդանոցներում արդեն տեղ չկա։ Իսկ հիվանդներին, ովքեր արդեն բուժհաստատություններում են, չեն կարողանում բուժօգնություն ցուցաբերել»,-ասաց ԱՀ ԱԺ պատգամավորը՝ նշելով, որ Արցախում նաև աղիքային ինֆեկցիա է տարածվել, և հատկապես երեխաներն այս առումով առավել խոցելի են։

«Մարդիկ պարզապես մահանում են, որովհետև չեն կարողանում բուժօգնություն ստանալ։ Սա պատերազմ է։ Այս ֆոնին մենք արդեն չենք էլ դիտարկում՝ ուտելիք կա՞, թե՞ ոչ։ Սննդի մասին այլևս անիմաստ է խոսել, խանութներում ընդհանրապես ոչինչ չկա, խանութները փակվում են, հացի արտադրամասերն այլևս չեն կարողանում խանութներ տեղափոխել հացը։ Երիտասարդների խումբ կա, որոնք հացը ոտքով տեղափոխում են խանութներ, որ մարդիկ կիլոմետրերով չանցնեն, ժամերով հերթեր չկանգնեն, որ հասանելիք 2 հացը կարողանան տուն տանել: Այս օրերին բազմաթիվ քաղաքացիների հետ եմ խոսել, ովքեր կորցրել են աշխատանքը ու անգամ հաց գնելն իրենց համար խնդիր է։ Ժամանակ առ ժամանակ հատկացվող 40 հազար դրամ աջակցությունն այսօր բավարար չէ։ Եղած բանջարեղենով ընտանիքի նվազագույն պահանջը լուծելու համար օրական 1015 հազար դրամ է հարկավոր։ Իշխանությունները գները վերահսկելու բազմաթիվ խոստումներ տվեցին, բայց հակառակ պատկերն է։ Մարդիկ ուղղակի գոյատևում են, իսկ պահեստավորված մթերքը շատերի տներում արդեն սպառված է, քանի որ գումար չլինելու պատճառով չէին կարողացել պահեստավորել»,-հավելեց Մ. Հակոբյանը։

Խոսելով Արցախից հնչող հայտարարությունների ու կոչերի մասին և անդրադառնալով այն դիտարկումներին, թե դրանք զուրկ են հասցեականությունից, Մ. Հակոբյանը նշեց. «Այս իրավիճակն ամենևին հումանիտար աղետ ու հումանիտար խնդիր չէ։ Այս իրավիճակը քաղաքական աղետ է, քաղաքական խնդիր։ Դա 2020 թվականի նոյեմբերի 9-ից առավել ակնհայտ էր, և ՀՀ սուբյեկտայնության նշաձողն իջեցվեց, իսկ Արցախի Հանրապետության սուբյեկտայնությունն Արցախի ու Հայաստանի իշխանությունների համագործակցությամբ ուղղակի վերացվեց։ Վերջին 3 տարում չի եղել մի օր, որ մենք Արցախի իշխանություններին չհորդորենք հասցեական խոսել այն քաղաքականության դեմ, որ վարում են ՀՀ իշխանությունները։ Բայց՝ ավաղ։

Նաև փաստեցինք, որ Արցախի իշխանությունները կամազուրկ են, օժտված են «քաղաքական հեզությամբ», և իրենց համար իրենց կաշին, աթոռը, անձնական շահը շատ ավելի կարևոր են, քան Արցախը, Արցախի պաշտպանությունը։ Ամենածայրահեղ իրավիճակում այս իշխանություններն այդպես էլ քաջություն չունեցան։ Հիստերիայի մեջ էին ընկնում, երբ ասում էի՝ իրենց լռությամբ մասնակցում են Արցախի հանձնմանը։ Ես նորից եմ փաստում նշվածը։ Այն, ինչ տեղի ունեցավ մեկ շաբաթ առաջ, երևի ամենավտանգավոր բանն էր, որը կարող էր տեղի ունենալ Արցախի կյանքում, երբ երկրի նախագահը փակում է աշխատասենյակի դուռն ու իջնում փողոց. դա ուղղակի երկրի սուբյեկտայնության վերացման հայտարարումն է»։

Պատգամավորը շեշտեց, որ Արայիկ Հարությունյանի կողմից նստացույց հայտարարելը ամենամեծ հարվածն է պետությանն ու պետականությանը։«Այն քայլը, որն արեց ԱՀ նախագահը, կարող էին անել քաղհասարակությունը, ընդդիմությունը, բայց ոչ երբևէ իշխանությունը։ Իշխանությունը պետք է քրտինքի մեջ կորած փոխեր իրավիճակը, ինչն անգամ ծայրահեղ իրավիճակում չի անում։ Մենք կարող ենք փաստել, որ այս մեկ շաբաթվա ընթացքում ուղղակի անգործության ենթարկված իշխանություն ունենք, որն այլևս չի զբաղվում երկրի ներքին կառավարմամբ, իսկ արտաքին գործընթացներում որևէ դերակատարություն չունի։2021-ի ապրիլին, երբ Հայաստանի վարչապետը հայտարարեց Արցախի հարցի նշաձողի իջեցման մասին, դրանով, փաստացի, իջեցրեց նաև Հայաստանի նշաձողը՝ Արցախի հիմնախնդիրը դարձնելով Հայաստանի հիմնախնդիր։

Այսօր արտաքին քաղաքականության մեջ Հայաստանի հիմնախնդիր հասկացողություն է առաջանում։ 2021-ի ապրիլից Արցախի իշխանությունը մեկ անելիք ուներ՝ հնարավորինս պահել ու բարձրացնել Արցախի սուբյեկտայնությունը, ինչը չարեց։ Հակառակը՝ կամակատար պահվածքով կատարեց ՀՀ վարչապետի ու իր հանցագործ խմբակի պահանջները, ինչի հետևանքով Արցախին այս վիճակին հասցրեց։ Եթե այն ժամանակ Արցախի իշխանություններին հորդորում էինք, ասում, որ դեռևս Արցախը, իրենց դեմքը փրկելու հնարավորություն ու ժամանակ կա, և ընդամենը պետք է գործողություններ, ծրագրեր մշակել, կարողանալ հակադրվել Հայաստանի իշխանություններին, հիմա մենք այլևս նման օրակարգ չունենք»,-ասաց մեր զրուցակիցը՝ շեշտելով, որ այդ հորդորներն այլևս անիմաստ են։

«Մենք գործ ունենք համատեղ գործող խմբակի հետ՝ ի դեմս հայկական երկու պետությունների իշխանությունների։ Հիմա ստացվում է, որ թե՛ ՀՀ-ն, թե՛ ԱՀ-ն ուղղակի դուրս են մնացել բոլոր գործընթացներից։ Մեր՝ թե՛ Արցախի, թե՛ Հայաստանի խնդիրն այսօր տեղափոխվել է ռուս-ադրբեջանական կամ արևմտյան հարթակներ։ Խնդիրն այլևս մեր հարթակում չէ, և անգամ ՀՀ իշխանություններն այլևս որևէ դերակատարություն չունեն։ Այս ընթացքում շատ խոսվեց ելքերի ու դրանց առկայության մասին, բայց դրանք այլևս գործուն չեն, որովհետև թե՛ Արցախի Հանրապետության, թե՛ Հայաստանի Հանրապետության օրակարգում ընդամենը մեկ հարց պետք է լինի. Հայաստանում մեր հայրենակիցները պետք է ազատվեն ՀՀ իշխանություններից, որպեսզի ՀՀ-ն չկեղեքվի, Արցախում մենք պետք է ազատվենք Արցախի իշխանություններից, մասնավորապես՝ նախագահից, որպեսզի Արցախը չոչնչանա։ Այլ հարց օրակարգում ունենալ չենք կարող, քանի որ միայն այդ քայլով կարող ենք բարձրացնել թե՛ Արցախի, թե՛ Հայաստանի Հանրապետության սուբյեկտայնությունը։ Ուրիշ ճանապարհ չկա»,-հավելեց մեր զրուցակիցը։

Անդրադառնալով Երևանում անցկացվող ակցիաներին և այդ համատեքստում ևս խոսելով հասցեականության խնդրի մասին՝ Մետաքսե Հակոբյանը շեշտեց. «Սա արդեն երրորդ դեպքն է, երբ ժողովուրդն ուղղակի օգտագործվում է, և այդ ռեսուրսն ուղղակի մաշվում է։ Շատերս ենք հիշում, որ 44-օրյա պատերազմի ժամանակ ևս նման ակցիաներ էին տեղի ունենում։ Դրանք ավելի բազմամարդ էին, բայց՝ զրո արդյունք։ Բացի այդ, 2022-ի դեկտեմբերի 12-ից սկսած Արցախի պետական պաշտոնյաները թե՛ ՄԱԿ-ի գրասենյակի, թե՛ տարբեր դեսպանատների դիմաց ակցիաներ էին իրականացնում, և կրկին որևէ արձագանք չկար։ Հիմա նույնն է կրկնվում։ Դեռևս այն ժամանակվանից մենք Արցախից կոչ էինք անում մեր հայրենակիցներին նման մանիպուլ յացիաների չտրվել, գնալ ուղղակի հասցեատիրոջ՝ Նիկոլ Փաշինյանի հետևից։ Որևէ միջազգային կառույց այս հարցը չի կարող ի շահ մեզ լուծել, քանի դեռ Հայաստանի իշխանություններն այն բանակցային սեղանին «ի վնաս մեզ» տրամաբանության ներքո են դրել։

Այս հարցում ՀՀ իշխանություններին օգնում են նաև Արցախի իշխանությունները։ Խորին հարգանքներս մեր հայրենակիցներին, ովքեր մասնակից են բոլոր միջոցառումներին, որոնք այս օրերին տեղի են ունենում Հայաստանի Հանրապետությունում։ Ես գրառում էի արել՝ նշելով, որ անգամ շնորհակալություն չեմ պատրաստվում հայտնել, որովհետև ցավը բոլորինս է։ Այդուհանդերձ, այս օրերի ընթացքին հետևելով, հուսով էի, որ, ի վերջո, նրանց մեջ կգտնվեն մարդիկ, ովքեր կգիտակցեն, որ առանց հասցեականության և առանց ՀՀ կառավարության առաջ պահանջ ներկայացնելու այդ ամենը որևէ արդյունք չի տալու։ Այս ամենը, ցավոք, իշխանությունների կազմակերպածն է։ Այն իշխանությունը, որը վախենում է Նիկոլ Փաշինյանից, այդկերպ նաև ժողովրդին է փորձում ուղղորդել»,-ընդգծեց նա։

Մետաքսե Հակոբյանը միևնույն ժամանակ հուսով է, որ հենց ժողովրդի մեջ կլինեն սթափ ուժեր, որոնք կգիտակցեն պահի լրջությունը։ «Նման ակցիաները կարող են տեղի ունենալ ամիսներով, հարյուր հազար մարդ կարող է հավաքվել, բայց Արցախում ժամ առ ժամ իրավիճակ է փոխվում, ու ժամերի ընթացքում մարդիկ են մահանում։ Եթե իրականում ինչ-որ բան փոխելու նպատակ կա, պետք է պահանջները հասցեական լինեն։ Այն կոչերը, թե «ակցիաները քաղաքական չեն», մեղմ ասած, ծիծաղ են առաջացնում, քանի որ դրությունը, որում մենք այսօր գտնվում ենք, հենց քաղաքական է։ Ոչ քաղաքական լուծումներն ի սկզբանե որևէ արդյունք չեն տալու։ Չեմ կարծում, որ այս տապին նաև հավատով ակցիաների եկած մարդկանց այդպես տգեղ ձևով օգտագործելը ճիշտ է»,-եզրափակեց մեր զրուցակիցը։

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Խամենեիի վերացnւմն Իսրայելի գործողության նպատակներից մեկն է. Իսրայելի պաշտպանության նախարարՄենք ոչ թե կորցրել ենք Լեռնային Ղարաբաղը, այլ մենք գտել ենք Հայաստանի Հանրապետությունը, սա է ճշմարտությունը. Փաշինյան (տեսանյութ)ՌԴ-Իրան համապարփակ ռազմավարական գործընկերության պայմանագիրը չի ներառում փոխադարձ ռազմական օգնության մասին դրույթ. Կրեմլ«Սևան» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացու մոտից հայտնաբերվել են դեղահաբեր և այլ արգելված իրեր. նա ձերբակալվել էՈւզում եմ՝ ապրեն սովորական մարդկանց պես. Telegram-ի միլիարդատեր հիմնադիրն իր 100-ից ավելի երեխաներին ժառանգությանը հասանելիություն կտա միայն 30 տարի հետոԽամենեիի սպանությունն աղետալի հետևանքներ կունենա. «Հեզբոլլահ» Եվա Բաղդասարյանն ամուսնու հետ նոր ֆոտոշարք է հրապարակել Նույնիսկ չեմ ցանկանում քննարկել դա. Պուտինը՝ Խամենեիին սպանելու հավանականության մասինԻսրայելի պաշտպանության բանակը hարվածել է Իրանի 2 միջուկային օբյեկտների «Նոա»-ն ընկերական խաղում 9։0 հաշվով հաղթել է Սլովենիան ներկայացնող «Չարդա» թիմինՊատրաստ եմ հանդիպել բոլորի, այդ թվում՝ Զելենսկու հետ. Պուտին Արցախցիներին տրվող 40 հազարական դրամ աջակցության այս ամսվա փոխանցումները կիրականացվեն երկուշաբթի օրվանիցReuters-ը անդրադարձել է Փաշինյան-Էրդողան այցինՀայաստանի և Վրաստանի միջև հուլիսի 1-ից ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների նոր կանոններ կգործեն ԿԽՄԿ-ն այցելել է Բաքվի բանտում պահվող հայ անձանց 1 մարդ մահացել է, 13-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ․ ՆԳՆՌուզան Հ․-ն հիվանդանոցում մահացավԶախարովա. Իսրայելի հարվածների արդարացումը բացահայտ ցինիզմ է Ուժգին երկրաշարժ է գրանցվել․ Ճապոնիա«Նոան» նոր մարզական տնօրեն ունի Հունիսի 22-ին դուրս կբերվեն Սուրբ Էջմիածնի սրբազան մասունքներ Թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը եղել է ոչ սթափ․ նա ազատվել է աշխատանքից Նեթանյահուն մտադիր է Իրանում իշխանափոխություն իրականացնել․ Der Spiegel Անդրեասյանի կինը դստեր անսովոր անվան մասին. «Մենք նրան զեֆիրի պատվին չենք անվանակոչել»Այսօր Հայաստանի համար կարևոր է չտրվել արտաքին խաղացողների քաղաքական մանիպուլյացիաներին Հայաստանը կարող է բռնկվել ինչպես լուցկին․ ո՞վ է դրանից շահում Հարձակումը քրիստոնեության վրա Հայաստանում. պայթեցնել և ոչնչացնել Կոտրել են պատգամավոր Գառնիկ Դանիելյանի մեքենայի կողային ապակիները և հայելիները Ի գիտություն առաջին դասարան հաճախող երեխաների ծնողներիՕդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանաԻրանը անօդաչուներով հարձակվել Է Իսրայելի վրա Զգուշացում՝ Բերքաբերի բնակիչներին Պայթյուն՝ հրդեհի բռնկումով. մանրամասներՓաշինյանի այցը Թուրքիա և թուրքական սիմվոլիզմը Փաշինյանը փորձում է արգելել ռուսական հեռուստաալիքների հեռարձակումըՓաշինյանը շարունակում է իր զազրելի հարձակումները եկեղեցու դեմ Եկեղեցին վերջին խրամատն է, ժողովո՛ւրդ. Բագրատ Սրբազան Սամվել Կարապետյանին կալանավորելու որոշումը ծանր հետևանքներ կունենա ԼՂՀ նախագահ է ընտրվել Բակո Սահակյանը. պատմության այս օրը (19 հունիս)Տեղական «եվրոպացիները» ապստամբել են եկեղեցիների դեմ. «Փաստ»Սամվել Կարապետյանը ուղերձ է հղել Կարևոր՝ արցախցիների համարԱրտակ Զեյնալյանը վայր է դրել Երևանի ավագանու մանդատը Խաղաղության խաչմերուկը՝ կրակի մեջ. «Փաստ»Երկար ժամանակ ջուր չի լինի«Մամա՛ ջան, ամեն ինչ լավ է, բարի գիշեր, հանգիստ քնեք». կրտսեր սերժանտ Ազատ Գրիգորյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքում. «Փաստ»«Մարդն իր խղճով, ապրումով արտահայտություն է արել, որի համար գտնվում է ձերբակալման մեջ, այլ պատճառ չկա»․ Բագրատ Սրբազան Ի՞նչ հետևանքներ կարող է Հայաստանի համար ունենալ Իրան-Իսրայել բախումը. «Փաստ»1 զոհ, 1 վիրավոր՝ Վայոց Ձորի մարզումԱվինյանի հայրը ավագանու անդամին համբալ չի համարում. «Փաստ»
Ամենադիտված