Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանում գույքահարկի կտրուկ աճ է նկատվում. Երևանի կենտրոնում 2 սենյականոց բնակարանի համար հարկը կհասնի 1000 դոլարի

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում անշարժ գույքի հարկերի հաշվարկման նոր մեթոդաբանության կիրառումը, որը հիմնված է շուկայական, ոչ թե կադաստրային արժեքների վրա, կհանգեցնի երկրի բնակիչների համար հարկային բեռի զգալի ավելացման։ Այս մասին հայտնում է ԱրմԻնֆո հայկական լրատվական ծառայությունը, գրում է virtualbrest.ru-ն։

«Դառը հաբը քաղցրացնելու համար կառավարությունը հայտարարել է, որ հարկային նորամուծության ներդրումը կիրականացվի փուլերով՝ վեց տարվա ընթացքում»,- նշել է ԱրմԻնֆո-ն։ Աճը սկսվել է 2021 թվականից, երբ քաղաքացիներից սկսեցին գանձվել սահմանված նոր հարկի միայն 25 %-ը։ 2025 թվականից կլինի 75 տոկոս աճ, իսկ 2026 թվականից հարկը պետք է ամբողջությամբ վճարվի։ Ելնելով դրանից հարկային բեռի կտրուկ աճ տեղի կունենա 2025 և 2026 թվականներին։ Նշվում է, որ գույքահարկի հավաքագրման ներուժը կավելանա միջինը 4,3 անգամ։

Հայաստանի կադաստրի կոմիտեի նախագահ Սուրեն Թովմասյանը հարցին, թե ի՞նչ անել այն թոշակառուների և համապատասխան եկամուտ չունեցող անձանց համար, ովքեր ժառանգել են անշարժ գույք քաղաքի կենտրոնում, որի հարկը զգալիորեն աճել է, պատասխանել է, որ այդ տարածքում կյանքը մարդկանց համար ապահովվում է համապատասխան ենթակառուցվածք: Ուստի, ըստ պաշտոնյայի, նրանք պետք է հարկերը վճարեն այնքան, որքան իրենց տան այլ բնակիչները։

Հայաստանում հարկային նոր սանդղակի տակ է մտնում 432 հազար բնակարան, նշել է Sputnik Արմենիան։ Հարկային բեռը հատկապես կբարձրանա մայրաքաղաքի Կենտրոն և Արաբկիր վարչական շրջաններում։

«Նոր հաշվարկային բանաձևի կիրառման արդյունքում մենք կստանանք մի իրավիճակ, երբ կենտրոնում ապրող քաղաքացին գործնականում կկրի ֆինանսական հսկայական բեռ»,- նկատել է տնտեսագետ Հրայր Կամենդատյանը։ Փորձագետը հավելել է, որ գույքահարկի հաշվարկման նոր բանաձևում հաշվի է առնվելու ոչ միայն շենքի գտնվելու վայրը, այլ նաև հարկերի քանակը, շինարարության տարեթիվն ու տեսակը, անգամ տանիքի կառուցվածքը։ Այդ բոլոր գործակիցներից ելնելով, ըստ Կամենդատյանի, Երևանի կենտրոնում մեկ սենյականոց բնակարանի համար անշարժ գույքի տարեկան գույքահարկը կկազմի 200-250 հազար դրամ (500 դոլարից մինչև 625 դոլար), երկու կամ երեք սենյականոց բնակարանի համար 400 հազար դրամ (1000 դոլար) և ավելի: Համեմատության համար նշենք, որ Հայաստանի մայրաքաղաքի ծայրամասում մեկ սենյականոց բնակարանի հարկը կկազմի մոտ 30-40 հազար դրամ (75 դոլարից մինչև 100 դոլար)։ Աճող ֆինանսական բեռի ողջ ծանրությունը երևանցիները կզգան ոչ թե տարեսկզբին, այլ հիմնականում 2025 թվականի դեկտեմբերին, քանի որ դա  է գույքահարկի վճարման վերջնաժամկետը։

Խոսելով Կենտրոն և Արաբկիր վարչական շրջաններում ապրող համեստ եկամուտ ունեցող քաղաքացիների, հատկապես թոշակառուների խնդիրների մասին, Կամենդատյանը կարծիք է հայտնել, որ երկրի իշխանությունները անտանելի ֆինանսական բեռ ստեղծելով նրանց համար մտադիր են այդ կերպ իրենց համար մասնակիորեն ազատել բնակարանային ֆոնդը կենտրոնում: «Ի վերջո, մենք ունենք ոչ միայն թոշակառուներ, այլ նաև մարդիկ, ովքեր 130-140 հազար դրամ աշխատավարձով ի վիճակի չեն վճարել նման պարտավորություններ։ Իսկ հետո արդյո՞ք դատական ​​մարմինների միջոցով գույքը կբռնագրավվի: Ես դա համարում եմ գույքի առգրավման և ռեյդերության ձև»,- ասել է տնտեսագետը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Կանադան ռազմական տեխնիկա և սարքավորումներ կուղարկի Ուկրաինա Մոսկվան պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման․ Պետդումա Արքայադուստր Դիանայի Lady Dior պայուսակը աճուրդի է հանվել. նորաձեւության «Սուրբ Գավաթը» կարող է վաճառվել տասնյակ հազարավոր դոլարներով«Նոան» երկարաձգեց պայմանագիրը Գուդմունդուր Թորարինսոնի հետ ԵՄ-ն և Կանադան կարող են հունիսին պաշտպանական համաձայնագիր կնքել Թուրքիայում ավելի քան 14 հազար մարդ է տուժել Կուրբան Բայրամի առաջին օրը Էմանուել Մակրոնը կայցելի Գրենլանդիա Սպանություն Կոմիտասի պողոտայում գործող հարսանյաց սրահի մուտքի մոտ. կասկածյալին վնասազերծել ենՌԴ-ում անչափահասներին էներգետիկ ըմպելիքներ վաճառելու համար սահմանվել է մինչև 500 հազար ռուբլի տուգանքԼոս Անջելեսում բախումներ են գրանցվել՝ ներգաղթյալների դեմ ռեյդերից հետո Յամալն Ազգերի լիգայի եզրափակչից առաջ խոսել է Ռոնալդուի մասին Պրեմիերա. Մարտին Մկրտչյան-«Մեկը մեկից լավն ա» Գրեթե որոշված ​​է, որ չեմ մասնակցի ՖԻՖԱ-ի աշխարհի ակումբային առաջնությանը․ Ռոնալդու Ուկրաինական կողմն անսպասելիորեն հետաձգել է «ինչպես աճյունների ընդունումը, այնպես էլ ռազմագերիների փոխանակումը» Թրամփը Մասկի «խելագար» վարքագիծը կապել է թմրանյութերի օգտագործման հետ. NYT «Ռեալ Սոսյեդադ»-ը հայտարարություն է արել Զախարյանի ապագայի վերաբերյալ Խոշոր վթար՝ Երևանում, ոչ սթափ վարորդը «Neta»-ով գլխիվայր հայտնվել է փոսումՀենրիխ Մխիթարյանը նոր թիմակից ունի «Որպես հայ՝ զգում եմ, որ անելիք ունեմ Հայաստանում»․ ջութակահար Զոհրաբ ԹադևոսյանԱռեղծվածային դեպք՝ Երևանում, հայտնաբերվել է մարդու գանգ Մայրը 2 որդիներին միայնակ էր մեծացրել, սոցիալապես անապահով պայմաններում․ կայծակի հետևանքով մաhացած զինծառայողը Տաշիրից էր Գիտնական Վլադիմիր Լավրենովը Հայաստանում հարգանքի տուրք է մատուցել ռուս զինվորների հիշատակինԱմենամեծ գործարքը. Ադրբեջանը կգնի 40 հատ JF-17 կործանիչՀայաստանը մեծացնում է առևտուրը ԵԱՏՄ երկրների հետ. ինչ ապրանքներ են գնում հարևան շուկաԵրկու ճակատով խաղ. ինչու է Հայաստանը ցանկանում միաժամանակ լինել և Եվրոպայում և Կարմիր հրապարակումՍպասվում են բալետային նոր ներկայացումներ Առաջիկա օրերի եղանակըՀայտնի ռեփեր Սնուփ Դոգի մասին ֆիլմ է պատրաստվում Freedom Broker Armenia-ն կանգնում է Հայաստանում մշակութային զարգացման կողքին՝ նպաստելով Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի կայացմանը Հայ ըմբիշները հունիսի 9-15-ը կմասնակցեն Սկոպյեում կայանալիք Եվրոպայի պատանեկան առաջնությանը Երեկ մահացած Նարեկ Մարգարյանի զորացրվելուն մեկ ամիս էր մնացել Իշխանությունը բարելավում է ՌԴ հետ հարաբերությունները. Արևմուտքը կատաղած է Կալիֆոռնիայի նահանգապետը սպառնացել է Թրամփին Հայ-վրացական հարաբերությունները վերջին շրջանում բավականին լուրջ ճգնաժամ են ապրումԴավիթ Համբարձումյանն առաջադրվել է որպես վարչապետի թեկնածու ՀՀԿ-ն փորձում է մշտական լարվածության մեջ պահել Փաշինյանին Ողբերգական դեպք․ ջրանցքից կնոջ դի են դուրս բերելՓաշինյանը կնոջ հետ ուղղաթիռով Սիսիան է այցելել (տեսանյութ)Թուրքիայում «Կուրբան Բայրամի» առաջին օրը ավելի քան 14 000 մարդ է վիրավորվել Արհեստածին Ադրբեջանը պատմականորեն չի կոչվել Ադրբեջան․ իրանագետ Սյունիքում անչափահասների անհետացման ու հայտնաբերման դրվագը ցույց տվեց իշխանության դեմքըՀայաստանի 32 համայնքներում տեղի են ունեցել ՏԻՄ ընտրություններ. պատմության այս օրը (07 հունիս)Ջուր չի լինելու Գերագնահատել են իրենց կարողությունները. նրանք, ովքեր չափազանց հեռուն են գնում ավանդական հիմքերը քանդելու հարցում, հազվադեպ են երկար մնում իշխանության. «Փաստ»ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել Կարևորը հարձակվելն է, իսկ պատճառ կգտնվի. «Փաստ»Հեղուկ գազի պահոցում պայթյուն է եղել, մենեջերը այրվшծքներով տեղափոխվել է հիվանդանոցՏարադրամի փոխարժեքը հունիսի 7-ին «Էդիկը չէր կարող միայնակ թողնել իր ընկերներին, պետք է մինչև վերջին վայրկյանն այնտեղ լիներ». Էդիկ Բարսեղյանը զոհվել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում. «Փաստ»Թուրքական հավակնությունների խորացող վտանգները. «Փաստ»
Ամենադիտված