Հարավային Կորեայում ինքնաթիռ է կործանվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Հարավային Կորեայի հարավ-արևելքում գտնվող Պոհանգ քաղաքում ինքնաթիռ է կործանվել։ Այս մասին հայտնում է Yonhap գործակալությունը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին։
Գործակալության տվյալներով՝ քաղաքում ռազմական ինքնաթիռ է կործանվել։ Ինքնաթիռը ընկել է տեղական ժամանակով՝ մոտավորապես ժամը 13:52-ին (Երևանի ժամանակով՝ 08:52-ին):
Մայիսի 22-ին ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Սան Դիեգո քաղաքում վթարի է ենթարկվել Cessna ինքնաթիռը։ Metro թերթը գրել է, որ միջադեպի հետևանքով՝ 15 տուն է վնասվել։ Դեպքի վայրում նույնպես հրդեհ է բռնկվել, այդ թվում՝ մի քանի ավտոմեքենա։