Ռուսաստանը Մեծ Բրիտանիայի «կոկորդին է կանգնել»․ Telegraph
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Մեծ Բրիտանիան ծրագրում է մշտական զորախմբեր տեղակայել Արկտիկայում՝ տարածաշրջանում Ռուսաստանի ուժեղացած ռազմական ներկայության պատճառով։ Այս մասին գրում է Telegraph-ը:
«Արկտիկան արագորեն դառնում է աշխարհաքաղաքական մրցակցության գոտի և ՆԱՏՕ-ի պաշտպանության առանցքային թև։ Ռուսաստանը երկար տարիներ այստեղ մեծացնում է իր ռազմական ներկայությունը։ Ահա թե ինչու մենք պետք է միջոցներ ձեռնարկենք Արկտիկայում սպառնալիքները զսպելու համար», - պարբերականին ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դևիդ Լամին։
Ենթադրվում է, որ բրիտանական զորախումբը կարող է տեղակայվել Նորվեգիայի տարածքում, որի հետ Լոնդոնն ակտիվորեն մեծացնում է ռազմական համագործակցությունը: