ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանը Մեծ Բրիտանիայի «կոկորդին է կանգնել»․ Telegraph

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Մեծ Բրիտանիան ծրագրում է մշտական զորախմբեր տեղակայել Արկտիկայում՝ տարածաշրջանում Ռուսաստանի ուժեղացած ռազմական ներկայության պատճառով։ Այս մասին գրում է Telegraph-ը:

«Արկտիկան արագորեն դառնում է աշխարհաքաղաքական մրցակցության գոտի և ՆԱՏՕ-ի պաշտպանության առանցքային թև։ Ռուսաստանը երկար տարիներ այստեղ մեծացնում է իր ռազմական ներկայությունը։ Ահա թե ինչու մենք պետք է միջոցներ ձեռնարկենք Արկտիկայում սպառնալիքները զսպելու համար», - պարբերականին ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դևիդ Լամին։

Ենթադրվում է, որ բրիտանական զորախումբը կարող է տեղակայվել Նորվեգիայի տարածքում, որի հետ Լոնդոնն ակտիվորեն մեծացնում է ռազմական համագործակցությունը: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular