Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Կենսուրախ էր, ընկերասեր, սրտացավ, իր տեսակով՝ անհամբեր». ենթասպա Կամո Մինասյանն անմահացել է հոկտեմբերի 2-ին՝ իր մարմնով ծածկելով երկու ժամկետային զինծառայողի. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Կամոն շատ կենսուրախ, շարժուն մարդ էր։ Ջիգյարով էր. երբ տեսնում էր ինչ-որ տեղում «պայթյուն» է եղել կամ լինելու, նետվում էր դրա մեջ, որ ինչ-որ բան անի, կարողանա օգնել։ Անհամբեր էր իր տեսակով։ Ընկերասեր էր, նվիրված, ընկերների համար ինչ ասես կաներ»,-«Փաստի» հետ զրույցում ամուսնուն՝ Կամոյին այսպես է ներկայացնում Անահիտը։ Կամոյին շատերը որպես վարդենիսցի Մոշ գիտեն։ «Իր մականունը Մոշ էր։ Շատերն իրեն Վարդենիսում հենց այդպես են ճանաչում։ Անգամ պատերազմի օրերին կորպուսի հրամանատարությունն իրենց ներքին կապի գաղտնանունը «Մոշ» էր դրել»։

Կամոն ծնունդով Վարդենիսից է։ Սովորել է Վարդենիսի թիվ 1 միջնակարգ դպրոցում, այն ավարտելուց հետո զորակոչվել է պարտադիր զինվորական ծառայության։ Զորացրվելուց հետո սովորել է ենթասպաների դպրոցում, իսկ 2005 թվականից անցել է պայմանագրային զինծառայության, ենթասպա էր, դիրքի հրամանատար։ Կամոն մասնակցել է Ապրիլ յան պատերազմին։ Ինչպես Անահիտն է ասում, ամուսինը ծառայեց մինչև 2020 թվականը՝ չարաբաստիկ պատերազմը։ Ծառայությունն անցնում էր Քարվաճառում։

Ծառայության օրերի մասին Կամոն պատմում էր ընտանիքին, բայց, իհարկե, հմտորեն շրջանցելով այն դրվագները, որոնք լի էին դժվարություններով։ Անահիտն ասում է՝ ժպիտով էր հիշում անգամ դժվար օրերը։ «Օրեր էին եղել, երբ իրենց մոտ մեքենա չէր բարձրացել, բուքը սարսափելի փակել էր ճանապարհները։ Գուցե օրեր շարունակ իրենց մոտ սնունդ չի հասել, բայց մենք դրա մասին չենք իմացել։ Տարիների ընթացքում, այն էլ՝ միամտաբար, մի նախադասություն կասեր, որից պարզ լիներ, որ նաև բարդ օրեր է ունեցել։ Քարվաճառը մոտ էր Վարդենիսին, ինչ հարցեր լինում էին, ամբողջությամբ Մոշն էր կարգավորում։ Իր սրտացավությունն ամենուր էր երևում»։

Զրուցում ենք մեր կյանքի երջանիկ օրերի մասին, երբ պատերազմ չկար։ Հարցնում եմ Անահիտին՝ ինչպե՞ս եք ծանոթացել Կամոյի հետ։ «Մեր ծանոթությունը շատ պատահական է եղել։ Ես տարիքով փոքր էի, Կամոն նոր էր զորացրվել բանակից։ Միմյանց հանդեպ համակրանք ունեինք։ Կամոն ուներ կանաչ աչքեր, համազգեստի, գլխարկի գույնի հետ աչքերի երանգը մի ուրիշ աշխարհ էր դառնում։ Այդ ժամանակ ամուսնանալու մտադրություն չունեինք, բայց Կամոն ուղղակի մի օր փախցրեց ինձ։ 2006 թվականին ծանոթացանք, նույն թվականին էլ ընտանիք կազմեցինք։ Մեկ տարի անց ծնվեց մեր առաջնեկը՝ տղաս։ Այնուհետև լույս աշխարհ եկավ մեր աղջիկը։ Մեր երրորդ երեխան ծնվել է 44-օրյա պատերազմի տարում։ Պատերազմի ժամանակ իմ տղան ընդամենն ութ ամսական էր։ Կամոն սիրող ամուսին էր, հրաշալի հայր։ Տարբեր հարցերում, երբ ես կարող էի երեխաներին արգելել ինչ-որ բան անել, Կամոն թույլատրում էր, երես տալիս։ Մեր միակ «խնդիրը» դա է եղել»։

Բայց 2020 թվականի սեպտեմբերին սկսվեց պատերազմը, որը տակն ու վրա արեց բոլորի կյանքը։ Անահիտը հիշում է՝ Կամոն արձակուրդում էր՝ տանը։ «Իր հորեղբոր տղաները, եղբայրը դիրքերում էին, նա պետք է դիրքեր բարձրանար իրենց իջնելուց հետո։ Սեպտեմբերի 27-ի առավոտյան տանն էինք, ժամը 7:15 Վարդենիսի երկնքում ԱԹՍ-ն պայթեց։ Ձայնից բոլորս դուրս վազեցինք, Մոշը հասկացավ՝ լուրջ բան է։ Զանգահարեց ինչ-որ մարդկանց, պարզեց, որ պատերազմ է սկսվել։ Իր եղբայրները, տղաները վտանգի մեջ էին, նա պետք է ամեն ինչ աներ նրանց հասնելու համար։ Չէր կարողանում նրանց հետ կապ հաստատել։ Փորձում էր գնալ, հասնել դիրքեր, բայց չէր կարողանում մեքենա գտնել։ Սովորական մեքենաներին արդեն չէին թույլատրում այդ հատվածով գնալ, թշնամին ռմբակոծում էր Վարդենիս-Քարվաճառ ճանապարհը։ Գնաց մեր համայնքապետարան, քաղաքապետին ասել էր՝ շուտ մեքենա տուր, հենց հիմա պիտի հասնեմ դիրքեր։ Դժվարությամբ, բայց կարողացավ իր դիրքեր հասնել։ Մեզ զանգահարեց, ասաց, որ եղբայրները լավ են, ուղղակի կապի խնդիր կա. «Մի քանի բարեկամ ու ծանոթ կա, հիվանդանոց եմ ուղարկել, վիրավոր են, բայց կարևորը՝ փրկվել են։ Տեղեկացի, թե ինչպես են, ընտանիքներին տեղյակ պահիր, իրենց կողքին եղիր»։ Սա էլ ինձ տրված իր ցուցումներն էին»։

Հետո զինծառայողների պատմությունները կվկայեն՝ հիսունից ավելի տղաներ հայտնվել էին շրջափակման մեջ, նրանց շրջափակումից Կամոն ու նրա ջոկատն են դուրս բերել։ «Վեց դիրք թշնամին գրաված է եղել, բայց տղաները կարողացել են դիրքերը հետ վերցնել։ Ես իրեն չէի զանգում, սպասում էի իր զանգին՝ պատկերացնելով վտանգի չափը։ Հաղթանակած էր խոսում այն պահերին, երբ դիրքերը հետ էին վերցրել։ Միշտ ասում էր՝ հաղթանակի հոտն եմ առնում, դրանց սատկացնելու ենք»։

Հոկտեմբերի 2-ի առավոտյան թշնամու ռազմական ավիացիան ռմբակոծություն է սկսում։ «Մոշը հրաշալի տիրապետում էր զինտեխնիկայի ձայնին անգամ, հասկանում է մոտեցող վտանգը։ Երկու ժամկետային զինծառայող զենքը մաքրելիս են եղել, Մոշը չի հասցրել գոռալ՝ պառկեք, թռել և իր մարմնով փակել է տղաներին՝ արկի հարվածը վերցնելով իր վրա։ Ժամկետային զինվորները փրկվել էին։ Հետաքրքիր զուգադիպություն է, թե մենք ենք կենտրոնանում թվերի վրա, բայց 18 տարեկան երկու տղայի փրկելիս Կամոն 36 տարեկան էր»։

Կամոն զոհվում է հոկտեմբերի 2-ին Քարվաճառում։ Նույն օրն ընտանիքը ստանում է նրա զոհվելու բոթը։ «Երբ արդեն մարդիկ գալիս էին մեր տուն, հասկանում էի, որ մի բան եղել է, բայց չէի հասկանում՝ Կամոյի՞ն է ինչ-որ բան պատահել, թե՞ նրա եղբորը։ Նրանք այնտեղ միասին էին։ Կամոյի միայն թիկունքն էր վնասվել, ոչ այնքան հեշտությամբ, բայց իր հրամանատարությունը կրակի ու ռմբակոծության ներքո մեկ օրում Կամոյին իջեցրին դիրքերից»։

Ապրելու ուժի մասին։ «Առաջին տարում լրիվ թևաթափ վիճակում էի, հատկապես՝ հողերը հանձնելուց հետո։ Գիտակցում ես, թե ինչի համար է թափվել հարյուրավոր տղաների, նաև քո ամուսնու արյունը, բայց երբ ո՛չ տղաները կան, ո՛չ էլ այն հողը, որի համար նրանք անմահացան, թևաթափ ես լինում։ Հիմա իմ ուժի աղբյուրը երեխաներս են։ Շատ քիչ եմ անցյալով խոսում Մոշի մասին։ Ինձ համար նա կա, ողջ է։ Ես ինձ այդպես եմ համոզել, որ կարողանամ շարունակել ապրել»։

Հ. Գ.- N զորամասի դասակի հրամանատար, ենթասպա Կամո Մինասյանը ծառայության ընթացքում բազմիցս պարգևատրվել է պատվոգրերով։ Հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» և «Արիություն» մեդալներով։ Հուղարկավորված է Վարդենիսի գերեզմանատանը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Էրդողանը չի հավատում Փաշինյանի քաղաքական ապագայինՍամվել Կարապետյանի կալանավորումից հետո կապիտալի արտահոսք է սկսվել«Kia»-ն վրաերթի է ենթարկել մորն ու երեխայի, բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համար (տեսանյութ)ՌԴ ԱԴԾ թիրախում Խաչատուր Սուքիասյանն է. լուրջ հետևանքներ կլինեն Բեռնատարի խցիկում հրդեհ է բռնկվել․ մանրամասներԱդրբեջանում արդեն հինգ տարի է, ինչ խաղաղությունը լիովին ապահովված է․ Ալիև Լոռու մարզում մեկնարկել է ամառային զորակոչը ԵՄ-ն կարող է Իսրայելի վրա ճնշումն ուժեղացնել․ Կալլաս Մաhացու վրաերթ՝ ԵրևանումՊՍԺ-ն և «Բոտաֆոգոն» դուրս եկան Աշխարհի ակումբային առաջնության 1/8 եզրափակիչ Իրանը խախտել է հրադադարը «WhatsApp»-ն այլևս թույլատրված չէ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում․ որն է պատճառը Բացվել է Երևանի տիկնիկային թատրոնը. պատմության այս օրը (24 հունիս)Երկրաշարժ է եղել Թուրքիայում Սպասել, որ սա կլինի շրջադարձային պահ, առնվազն միամտություն է. «Փաստ»Իրանի ԻՀՊԿ հրամանատարը uպառնում է ԱՄՆ-ինԵկեղեցու վրա հարձակումը համարժեք է ազգային ինքնության վրա հարձակմանը. «Փաստ»Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանը Անցել են շատ թշնամական ժամանակներ, սրանք էլ կանցնեն, իսկ Սուրբ Էջմիածինը կմնա հավիտյան. Բագրատ Սրբազան«Կենսուրախ էր, ընկերասեր, սրտացավ, իր տեսակով՝ անհամբեր». ենթասպա Կամո Մինասյանն անմահացել է հոկտեմբերի 2-ին՝ իր մարմնով ծածկելով երկու ժամկետային զինծառայողի. «Փաստ»Երբ ոչ մի բանի համար պատասխանատու չէ. «Փաստ»Հրադադարն ուժի մեջ է մտել․ Թրամփ Սամվել Շահրամանյանի հարցաքննություններն ավարտվեցին Քաղաքական հետապնդումների և տնտեսական ճնշումների առաջացրած ռիսկերը. «Փաստ»Հնգօրյա գազանջատում՝ հարյուրավոր հասցեներումՏարադրամի փոխարժեքն՝ այսօր«Պատմական» հանդիպումն ու հերթական զիջումների վտանգավոր հեռանկարը. «Փաստ»Վթար․ ջուր չի լինելու«Նիկոլ Փաշինյանը գոնե այս պահի դրությամբ ինքն իր ձեռքով, փաստացի իր սխալի արդյունքում ձևավորել է դիմադրության նոր օջախ». «Փաստ»Ովքե՞ր են «նիկոլականները». «Փաստ»Փաշինյանը եկեղեցու դեմ նոր հրահանգ է տվել․ «Հրապարակ» ՏԿԵ նախարարությունը ցանկանում է բացառել ճանապարհներին ոչ պատշաճ տեսքի գովազդային վահանակների առկայությունը. «Փաստ»Վարդան Ղուկասյանը համեստ հարսանիք է արել. «Հրապարակ» Հերթական ծառայողական հետապնդումը՝ Բրյուսովի անվան համալսարանում. կարգապահական տույժ է կիրառվել. «Ժողովուրդ» Սամվել Կարապետյանն ազատ կարձակվի իր 60-ամյակի օ՞րը. հրահանգված է ամեն կերպ նրան վարկաբեկելու միջոցներ գտնել. «Փաստ»Արտակ Գալստյանին ուզում են զրկել մանդատից. «Հրապարակ» Կառավարության մոտ քաշել են Արսեն Թորոսյանի օձիքից. ՔՊ պատգամավորը փախել է. «Ժողովուրդ» Ռուսաստանի կոշտ զգուշացումը. ի՞նչ է նշանակում այս ամենը. «Փաստ»ՔՊ-ում քննարկում են Հերիքնազ Տիգրանյանի հարցը. «Հրապարակ» Եղիշե Կիրակոսյանին փոխարինող դեռ չեն գտել. «Ժողովուրդ» Ի՞նչ երաշխիքներ կարող է տալ Նիկոլ Փաշինյանը. «Փաստ»18-ամյա ուղևոր Մհեր Մ.-ն տեղում մահացել էՀայաստանը ռազմավարական նշանակություն է տալիս Լյուքսեմբուրգի հետ բազմակողմ հարաբերություններին. ԱԳՆ Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 20-ից 23-ը Հայտնի է՝ ինչպիսին կլինի Իրանի պատասխանը ԱՄՆ-ին Իրանի «ձեռքերն արձակվել են» միջուկային օբյեկտների վրա ԱՄՆ-ի հարձակումներից հետո․ Իրանի ԳՇ պետ Իրանի ԶՈւ-ն հրթիռակոծել է Իսրայելը՝ հյուսիսից հարավ․ Mehr Հեծանիվի գողը ձերբակալվել էԿրակոցներ՝ Գյումրիում հայտնի «Գյումրի» հացատան մոտ. վիրավորներ կանԲացառիկ տեսանյութ՝ Երևանում հնչած երեկվա կրակոցներից
Ամենադիտված