Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եկեղեցու դեմ պայքարում Փաշինյանն անցնելու է բացահայտ սադրանքների

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նիկոլ Փաշինյանի իշխանությունը բացահայտ ապացուցել է, որ այլևս մտադիր չէ կանգ առնել Հայ առաքելական եկեղեցու դեմ իր արշավի ընթացքում։ Բագրատ Սրբազանի և նրա կողմնակիցների կալանավորումից հետո իշխանական շրջանակներից արդեն իսկ կոչեր են հնչում Ամենայն Հայոց Կաթողիկոսին Վեհարանից «վռնդելու» մասին։ Իշխանությունը չի էլ թաքցնում, որ թքած ունի բոլոր իրավական և բարոյական նրբությունների վրա։ Գլխավոր դատախազությունը երեկ հայտնել է, որ մեկ շաբաթ առաջ քրեական վարույթ են նախաձեռնել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ՝ հեղաշրջման կոչերի համար։ Դատախազությունը չի հստակեցնում, թե՝ կոնկրետ որ հայտարարությունն են հիմք վերցրել։

Շիրակի թեմի առաջնորդն իրեն բնորոշ անկեղծությամբ և շիտակությամբ քանիցս հայտարարել է, որ անհրաժեշտ է ռազմական հեղաշրջում անել՝ Հայաստանի գործող իշխանություններին հեռացնելու համար։ «Բայց բանակ չունեցանք, ովքեր կանեին այդ անհրաժեշտ քայլը պետականության և Արցախի փրկության համար»,- մի առիթով ասել էր նա։

Մինչ իշխանությունը հարձակումներ է գործում ազդեցիկ հոգևորականների նկատմամբ, Մայր Աթոռը, կարծես, յոլա է գնում՝ ընդամենը մեղմիկ հայտարարություններով քննադատելով գործող իշխանությունների կողմ քաղաքականությունը։ Նախօրեին էլ հայտարարություն էր տարածվել Գերագույն հոգևոր խորհրդի կողմից, որտեղ խորը մտահոգություն էին հայտնել Գալստանյանի ու նրա կողմնակիցների նկատմամբ իրավապահների գործողությունների առնչությամբ։ «Իրավական գործընթացի նկատմամբ վստահություն չի ներշնչում այն հանգամանքը, որ սկզբից ևեթ վարչապետը և իշխող կուսակցության տարբեր ներկայացուցիչներ ակնհայտ քաղաքական նկատառումներով տարաբնույթ հրապարակումների միջոցով փորձում են ուղղորդել իրավապահ մարմիններին»,- ասվում էր հայտարարության մեջ։

Ըստ Մայր Աթոռի՝ իշխանությունները փորձում են այս գործն արհեստականորեն եկեղեցու հետ կապել ու շահարկել Մայր Աթոռի անունը, ինչն ամբողջությամբ տեղավորում է իշխանությունների նախաձեռնած հակաեկեղեցական արշավի համատեքստում։

Փաստացի եկեղեցին առայժմ զերծ է մնում Փաշինյանին բանադրելու, նզովելու, եկեղեցուց վտարելո՛ւ կոչերից։ Փոխարենը մամուլում երեկ տեղեկություն հայտնվեց, որ գործող իշխանությունները խմբեր են պատրաստել Վեհարանի վրա հարձակվելու և Կաթողիկոսին դուրս վռնդելու համար։ Սադրանքը հնարավոր եղավ կանխել «ՀայաՔվե» նախաձեռնության ջանքերով, նրանք տեղեկությունը հրապարակելուց հետո շտապել էին Մայր Աթոռ։ Ըստ երևույթին, իշխանությունները չէին գնացել նման սադրանքի, բայց չի բացառվում, որ ցանկացած պահի կարող են նման հակաօրինական և հակաբարոյական քայլ անել։ Փաստացի արձանագրենք, որ Փաշինյանը որևէ կերպ կանգ չի առնելու Հայ Առաքելական Եկեղեցին գլխատելու իր գործողություններում։

Նելլի Խաչատրյան

Սերբիան ԱՄՆ-ից հասել է «Գազպրոմի» դեմ պատժամիջոցների մեղմացման Ուկրաինայի ԶՈՒ գլխավոր հրամանատարը մեկնել է ամենաթեժ ռազմաճակատ Ուկրաինան պլանավորում է 2025 թվականին 4 միլիոն ԱԹՍ ստանալԿասեցվել է մսամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը Այնթապում Համայն հայության հոգևոր կենտրոնում իրավապահների կողմից դրսևորված պահվածքը, ուժի կիրառումը քաղաքացիների հանդեպ դատապարտելի է և անընդունելի«Սրբազան, սրբազան»․ քաղաքացիները փակեցին ճանապարհը, որ Միքայել Սրբազանը չգնաԾանոթ ու միաժամանակ անհայտ … կոստյումի լացկանի կոճակաճեղքԲերման են ենթարկել ՀՅԴ–ական Հայրո Զաքարյանին «Հայաստանը և «հեղաշրջման ծրագիրը». իշխանությունների և եկեղեցու միջև հակամարտությունը»«Ռեյդ» Երեւան–Էջմիածին ճանապարհին. խուզարկում են մեքենաները«Հայաստանը կրկին հեղաշրջման եզրին է»ԱԱԾ-ն որոշել է դուրս գալ Մայր Աթոռի տարածքիցԱյսօր կատարվում է այն, ինչ կատարվեց 1915 թվականին. Նաթան Սրբազան Եթե այս պահին Բագրատ Սրբազանը գտնվեր ազատության մեջ, կլիներ իր եղբայրների կողքին«Ձեզ պսակել ենք, երեխեքին մկրտել, հետո ով պետքա անի»․ թեժ իրավիճակ էՀատուկջոկատայինները ժամանեցին Մայր Աթոռ՝ «ամոթ» ու «խայտառակություն» վանկարկումների ներքո ԱԱԾ-ն շրջապատել է հոգեւորականներին. Մայր Աթոռում պայթյունավտանգ է (տեսանյութ) Վերացվել է պաղպաղակի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթի կասեցումը Եկեղեցու դեմ պայքարում Փաշինյանն անցնելու է բացահայտ սադրանքների Ակումբային ԱԱ․ «Մանչեսթեր Սիթի»-ն խոշոր հաշվով հաղթեց «Յուվենտուս»-ին․ հայտնի է փլեյ-օֆֆի ևս երկու ներկայացուցիչ ՀԷՑ-ը «խլելու օպերացիան» մտավ գործնական փուլ ՃՏՊ Վանաձոր-Դիլիջան ճանապարհին․2 մահացածներին դուրս են բերել փրկարարներըԱդրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել էրզրումը գրավվել է ռուսական բանակի կողմից. պատմության այս օրը (27 հունիս)Ջուր չի լինի 12 ժամից ավելի․ հասցեներԵրիտասարդ տղաներ են ջրահեղձ եղել․ ՌԴԵրկրի վրա սկսվել է G1 դասի թույլ մագնիսական փոթորիկ Չինաստանում վերելակն ընկել է 12-րդ հարկիցԿատարվելու են պայթեցման աշխատանքներՌուբլին կտրուկ աճել է․ տարադրամն՝ այսօր Տարհանվել է 350 բնակիչ, այրվում են մեքենաներ․ ինչ է կատարվել Ծարավ Աղբյուր փողոցումՀիվանդանոց տեղափոխված պարեկային ծառայողը գիտակցության չգալով մահացել էԴատավորը լռել է ողջ ընթացքում ու ոչ մի հարց չի տվել․ «Հրապարակ» Կառավարության բակը դատարկ է, նախարարները՝ լուռ․ «Ժողովուրդ» Ովքեր չմասնակցեցին սրբազանի դեմ արշավին. «Հրապարակ» Սիսակ Գաբրիելյանը գնել է 2-րդ բնակարանը. ինչ ունեցվածք ունի ՔՊ պատգամավորը. «Ժողովուրդ» Ինչու է Խուդաթյանը Թուրքիա գործուղվում. «Հրապարակ» Ի՞նչ են քննարկել Գարեգին Բ-ն ու Լեւոն Տեր-Պետրոսյանը. մանրամասներ․ «Ժողովուրդ» Գրոհային խմբեր են ուզում հանել վեհարանի դեմ. «Հրապարակ» Թրամփի նկատողություններից վիրավորված Եվրոպան հակված է Չինաստանի հետ կապերի խորացմանը. APՄինաս Ավետիսյանի «Հանդիպում» և «Խաչքարի մոտ» որմնանկարները կտեղափոխվեն նկարչի թանգարանԹուրքիան Եվրոպայում գլխավորում է աղքատության վարկանիշը Ռոնալդուն երկարաձգել է պայմանագիրը «Ալ-Նասրի» հետ. պաշտոնական Հայաստանում կգործարկվի առաջին զբոսաշրջային գնացքը Սկսվել են F-35-ի ծրագրի շուրջ տեխնիկական մակարդակով բանակցությունները. Էրդողան Երևանում բախվել են «Tesla»-ն, «Nissan»-ն ու «Lexus»-ը. տnւժածներն ամուսիններ են և նրանց 6 ամսական երեխան«Չէի ուզի որևէ գուշակ իր չհիմնավորված կարծիքը հայտներ իմ ու աղջկաս վերաբերյալ՝ այն էլ եթերով». Աննա ՄանուչարյանԻրանի գերագույն առաջնորդը շնորհավորել է ժողովրդին Իսրայելի նկատմամբ տարած «հաղթանակի» կապակցությամբԹրամփը պատրաստակամություն է հայտնել մասնակցել Ուկրաինայի հարցով Թուրքիայում կայանալիք բանակցություններին, եթե Պուտինը միանա իրենց. ԷրդողանԱդրբեջանում Թուրքիայի դեսպանը հայտնել է Ստեփանակերտում միջազգային գագաթնաժողով անցկացնելու մասին
Ամենադիտված