ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եկեղեցու դեմ պայքարում Փաշինյանն անցնելու է բացահայտ սադրանքների

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նիկոլ Փաշինյանի իշխանությունը բացահայտ ապացուցել է, որ այլևս մտադիր չէ կանգ առնել Հայ առաքելական եկեղեցու դեմ իր արշավի ընթացքում։ Բագրատ Սրբազանի և նրա կողմնակիցների կալանավորումից հետո իշխանական շրջանակներից արդեն իսկ կոչեր են հնչում Ամենայն Հայոց Կաթողիկոսին Վեհարանից «վռնդելու» մասին։ Իշխանությունը չի էլ թաքցնում, որ թքած ունի բոլոր իրավական և բարոյական նրբությունների վրա։ Գլխավոր դատախազությունը երեկ հայտնել է, որ մեկ շաբաթ առաջ քրեական վարույթ են նախաձեռնել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ՝ հեղաշրջման կոչերի համար։ Դատախազությունը չի հստակեցնում, թե՝ կոնկրետ որ հայտարարությունն են հիմք վերցրել։

Շիրակի թեմի առաջնորդն իրեն բնորոշ անկեղծությամբ և շիտակությամբ քանիցս հայտարարել է, որ անհրաժեշտ է ռազմական հեղաշրջում անել՝ Հայաստանի գործող իշխանություններին հեռացնելու համար։ «Բայց բանակ չունեցանք, ովքեր կանեին այդ անհրաժեշտ քայլը պետականության և Արցախի փրկության համար»,- մի առիթով ասել էր նա։

Մինչ իշխանությունը հարձակումներ է գործում ազդեցիկ հոգևորականների նկատմամբ, Մայր Աթոռը, կարծես, յոլա է գնում՝ ընդամենը մեղմիկ հայտարարություններով քննադատելով գործող իշխանությունների կողմ քաղաքականությունը։ Նախօրեին էլ հայտարարություն էր տարածվել Գերագույն հոգևոր խորհրդի կողմից, որտեղ խորը մտահոգություն էին հայտնել Գալստանյանի ու նրա կողմնակիցների նկատմամբ իրավապահների գործողությունների առնչությամբ։ «Իրավական գործընթացի նկատմամբ վստահություն չի ներշնչում այն հանգամանքը, որ սկզբից ևեթ վարչապետը և իշխող կուսակցության տարբեր ներկայացուցիչներ ակնհայտ քաղաքական նկատառումներով տարաբնույթ հրապարակումների միջոցով փորձում են ուղղորդել իրավապահ մարմիններին»,- ասվում էր հայտարարության մեջ։

Ըստ Մայր Աթոռի՝ իշխանությունները փորձում են այս գործն արհեստականորեն եկեղեցու հետ կապել ու շահարկել Մայր Աթոռի անունը, ինչն ամբողջությամբ տեղավորում է իշխանությունների նախաձեռնած հակաեկեղեցական արշավի համատեքստում։

Փաստացի եկեղեցին առայժմ զերծ է մնում Փաշինյանին բանադրելու, նզովելու, եկեղեցուց վտարելո՛ւ կոչերից։ Փոխարենը մամուլում երեկ տեղեկություն հայտնվեց, որ գործող իշխանությունները խմբեր են պատրաստել Վեհարանի վրա հարձակվելու և Կաթողիկոսին դուրս վռնդելու համար։ Սադրանքը հնարավոր եղավ կանխել «ՀայաՔվե» նախաձեռնության ջանքերով, նրանք տեղեկությունը հրապարակելուց հետո շտապել էին Մայր Աթոռ։ Ըստ երևույթին, իշխանությունները չէին գնացել նման սադրանքի, բայց չի բացառվում, որ ցանկացած պահի կարող են նման հակաօրինական և հակաբարոյական քայլ անել։ Փաստացի արձանագրենք, որ Փաշինյանը որևէ կերպ կանգ չի առնելու Հայ Առաքելական Եկեղեցին գլխատելու իր գործողություններում։

Նելլի Խաչատրյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular