Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ … կոստյումի լացկանի կոճակաճեղք

ՖՈՏՈ

Հավանաբար բոլորն են նկատել այդ անսովոր դետալը դասական կոստյումի պիջակի վրա: Խոսքը շրջած օձիքի՝ լացկանի վրայի  լրացուցիչ կոճակաճեղքն է, որի մեջ, տեսականորեն, պետք է կոճկել ինչ որ կոճակ, սակայն նման հարմար կոճակ ինչքան էլ փնտեք՝ կոստյումի վրա չեք գտնի: Ի դեպ, առավել ուշադիրները վերարկուների, բուշլատների, որսորդական բաճկոնների և որոշ այլ տեսակի վերնազգեստների վրա ևս կարող են նկատել այդ լրացուցիչ կոճակաճեղքը: Այդ դեպքում ինչո՞ւ են արտադրողները ժամանակ վատնում այդ չկոճկվող կոճակաճեղքի ստեղծման վրա:

Ի սկզբանե՝ 19-րդ դարում, օձիքները տղամարդկանց պաշտոնական կոստյումների տարրեր էին, ավելի ճիշտ վերարկուի կամ ֆրակի մի մասը։ Այդ վերնազգեստներն ունեին բարձր օձիքներ, որոնք սովորաբար կոճկվում էին կոճակներով մինչև վիզը: Սակայն խնջույքների կամ տոնակատարությունների ժամանակ, երբ հնարավոր էր հանգստանալ, մարդիկ մի քանի կոճակ արձակում էին, իսկ օձիքները շրջում էին, այսինքն վերածում շրջված օձիքների՝ լացկանների։ Անգլերենում «լացկան»  բառը lapel–ն է, տերմին, որն առաջացել է հին անգլերեն læppa բառից, որը նշանակում է «հագուստի ներսի կողմ»։

1860-ականների վերջին լացկանները դարձավ կոստյումի ավելի տարածված և ծանոթ տարր, ընդ որում արդեն այդ վերնազգեստները մինչև վերջ չէին կոճկում, այլ կրում էին շրջած օձիքներով։ Այդ նորամուծությունը թույլ էր տալիս ցուցադրել ժիլետն ու վերնաշապիկը՝ ավելացնելով ավելի անհատականություն և ոճ այն կրողի տեսքին: Այդ ժամանակվանից էլ լացկանները դարձել են տղամարդկանց նորաձևության անբաժանելի տարրը՝ ենթարկվելով ձևի, չափի և նյութի բազմաթիվ փոփոխությունների, սակայն պահպանելով իրենց հիմնական գործառույթը, այն է լրացնել կոստյումի ուրվագիծը և նրբագեղություն հաղորդել հագուստին:

Լրացուցիչ կոճակաճեղք միշտ էլ եղել է կոստյումի լացկանի ձախ կողմում հենց դրանց հայտնվելու պահից։ Միայն թե եթե սկզբում դա անհրաժեշտ էր, որպեսզի տղամարդիկ կարողանան ամբողջությամբ կոճկելով օձիքը տաքանալ ցուրտ եղանակին, ապա այսօր այն ունի այլ գործառույթ, թեև դա ոչ ամենաանհրաժեշտ գործառույթն է։ Այդ կոճակաճեղքին կարելի է ամրացնել օրինակ ծաղիկ: Այդ միտումը նորաձևության մեջ է մտցվել սաքսոնական արքայազն Ալբերտի կողմից: Նա որոշել էր իր հարսանիքին ներկայանալ կոստյումի վրա ամրացված ծաղիկի տեսքով աքսեսուարով:

Բացի այդ, ժամանակակից նորաձևության սիրահարները հաճախ այդ կոճակաճեղքն օգտագործում են տարբեր բրոշների կամ կրծքանշանների համար՝ իրենց տեսքն ավելի հետաքրքիր կամ պակաս պաշտոնական դարձնելու համար: Բայց իրականում այդ կոստյումի լացկանի վրայի լրացուցիչ կոճակաճեղքը ներկայումս ռուդիմենտ է, այն արտադրողները ստեղծում են բացառապես այն պատճառով, որ դա պատմականորեն եղել է:

Կ. Խաչիկյան

Վրաերթի ենթարկված 58-ամյա կինը հիվանդանոցում մահացել է Իրանի միջուկային օբյեկտները «լուրջ վնասներ» են կրել ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից. Իրանի ԱԳ նախարարՄիրզոյանի պաշտոնական այցը Չինաստան եզրափակվեց Պեկինում ՀՀ դեսպանությունում աշխատանքային քննարկմամբՓաշինյանը հեռավար մասնակցել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստինԴևիդ Բեքհեմը հոսպիտալացվել է Սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանովԱրագածոտնում «Ford Fusion»-ը բախվել է քարերին և գլխիվայր շրջվել. կա 6 տուժած Իրանի նախագահը կայցելի Հայաստան Սերբիան ԱՄՆ-ից հասել է «Գազպրոմի» դեմ պատժամիջոցների մեղմացման Ուկրաինայի ԶՈՒ գլխավոր հրամանատարը մեկնել է ամենաթեժ ռազմաճակատ Ուկրաինան պլանավորում է 2025 թվականին 4 միլիոն ԱԹՍ ստանալԿասեցվել է մսամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը Այնթապում Համայն հայության հոգևոր կենտրոնում իրավապահների կողմից դրսևորված պահվածքը, ուժի կիրառումը քաղաքացիների հանդեպ դատապարտելի է և անընդունելի«Սրբազան, սրբազան»․ քաղաքացիները փակեցին ճանապարհը, որ Միքայել Սրբազանը չգնաԾանոթ ու միաժամանակ անհայտ … կոստյումի լացկանի կոճակաճեղքԲերման են ենթարկել ՀՅԴ–ական Հայրո Զաքարյանին «Հայաստանը և «հեղաշրջման ծրագիրը». իշխանությունների և եկեղեցու միջև հակամարտությունը»«Ռեյդ» Երեւան–Էջմիածին ճանապարհին. խուզարկում են մեքենաները«Հայաստանը կրկին հեղաշրջման եզրին է»ԱԱԾ-ն որոշել է դուրս գալ Մայր Աթոռի տարածքիցԱյսօր կատարվում է այն, ինչ կատարվեց 1915 թվականին. Նաթան Սրբազան Եթե այս պահին Բագրատ Սրբազանը գտնվեր ազատության մեջ, կլիներ իր եղբայրների կողքին«Ձեզ պսակել ենք, երեխեքին մկրտել, հետո ով պետքա անի»․ թեժ իրավիճակ էՀատուկջոկատայինները ժամանեցին Մայր Աթոռ՝ «ամոթ» ու «խայտառակություն» վանկարկումների ներքո ԱԱԾ-ն շրջապատել է հոգեւորականներին. Մայր Աթոռում պայթյունավտանգ է (տեսանյութ) Վերացվել է պաղպաղակի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթի կասեցումը Եկեղեցու դեմ պայքարում Փաշինյանն անցնելու է բացահայտ սադրանքների Ակումբային ԱԱ․ «Մանչեսթեր Սիթի»-ն խոշոր հաշվով հաղթեց «Յուվենտուս»-ին․ հայտնի է փլեյ-օֆֆի ևս երկու ներկայացուցիչ ՀԷՑ-ը «խլելու օպերացիան» մտավ գործնական փուլ ՃՏՊ Վանաձոր-Դիլիջան ճանապարհին․2 մահացածներին դուրս են բերել փրկարարներըԱդրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել էրզրումը գրավվել է ռուսական բանակի կողմից. պատմության այս օրը (27 հունիս)Ջուր չի լինի 12 ժամից ավելի․ հասցեներԵրիտասարդ տղաներ են ջրահեղձ եղել․ ՌԴԵրկրի վրա սկսվել է G1 դասի թույլ մագնիսական փոթորիկ Չինաստանում վերելակն ընկել է 12-րդ հարկիցԿատարվելու են պայթեցման աշխատանքներՌուբլին կտրուկ աճել է․ տարադրամն՝ այսօր Տարհանվել է 350 բնակիչ, այրվում են մեքենաներ․ ինչ է կատարվել Ծարավ Աղբյուր փողոցումՀիվանդանոց տեղափոխված պարեկային ծառայողը գիտակցության չգալով մահացել էԴատավորը լռել է ողջ ընթացքում ու ոչ մի հարց չի տվել․ «Հրապարակ» Կառավարության բակը դատարկ է, նախարարները՝ լուռ․ «Ժողովուրդ» Ովքեր չմասնակցեցին սրբազանի դեմ արշավին. «Հրապարակ» Սիսակ Գաբրիելյանը գնել է 2-րդ բնակարանը. ինչ ունեցվածք ունի ՔՊ պատգամավորը. «Ժողովուրդ» Ինչու է Խուդաթյանը Թուրքիա գործուղվում. «Հրապարակ» Ի՞նչ են քննարկել Գարեգին Բ-ն ու Լեւոն Տեր-Պետրոսյանը. մանրամասներ․ «Ժողովուրդ» Գրոհային խմբեր են ուզում հանել վեհարանի դեմ. «Հրապարակ» Թրամփի նկատողություններից վիրավորված Եվրոպան հակված է Չինաստանի հետ կապերի խորացմանը. APՄինաս Ավետիսյանի «Հանդիպում» և «Խաչքարի մոտ» որմնանկարները կտեղափոխվեն նկարչի թանգարանԹուրքիան Եվրոպայում գլխավորում է աղքատության վարկանիշը
Ամենադիտված