ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ … կոստյումի լացկանի կոճակաճեղք

ՖՈՏՈ

Հավանաբար բոլորն են նկատել այդ անսովոր դետալը դասական կոստյումի պիջակի վրա: Խոսքը շրջած օձիքի՝ լացկանի վրայի  լրացուցիչ կոճակաճեղքն է, որի մեջ, տեսականորեն, պետք է կոճկել ինչ որ կոճակ, սակայն նման հարմար կոճակ ինչքան էլ փնտեք՝ կոստյումի վրա չեք գտնի: Ի դեպ, առավել ուշադիրները վերարկուների, բուշլատների, որսորդական բաճկոնների և որոշ այլ տեսակի վերնազգեստների վրա ևս կարող են նկատել այդ լրացուցիչ կոճակաճեղքը: Այդ դեպքում ինչո՞ւ են արտադրողները ժամանակ վատնում այդ չկոճկվող կոճակաճեղքի ստեղծման վրա:

Ի սկզբանե՝ 19-րդ դարում, օձիքները տղամարդկանց պաշտոնական կոստյումների տարրեր էին, ավելի ճիշտ վերարկուի կամ ֆրակի մի մասը։ Այդ վերնազգեստներն ունեին բարձր օձիքներ, որոնք սովորաբար կոճկվում էին կոճակներով մինչև վիզը: Սակայն խնջույքների կամ տոնակատարությունների ժամանակ, երբ հնարավոր էր հանգստանալ, մարդիկ մի քանի կոճակ արձակում էին, իսկ օձիքները շրջում էին, այսինքն վերածում շրջված օձիքների՝ լացկանների։ Անգլերենում «լացկան»  բառը lapel–ն է, տերմին, որն առաջացել է հին անգլերեն læppa բառից, որը նշանակում է «հագուստի ներսի կողմ»։

1860-ականների վերջին լացկանները դարձավ կոստյումի ավելի տարածված և ծանոթ տարր, ընդ որում արդեն այդ վերնազգեստները մինչև վերջ չէին կոճկում, այլ կրում էին շրջած օձիքներով։ Այդ նորամուծությունը թույլ էր տալիս ցուցադրել ժիլետն ու վերնաշապիկը՝ ավելացնելով ավելի անհատականություն և ոճ այն կրողի տեսքին: Այդ ժամանակվանից էլ լացկանները դարձել են տղամարդկանց նորաձևության անբաժանելի տարրը՝ ենթարկվելով ձևի, չափի և նյութի բազմաթիվ փոփոխությունների, սակայն պահպանելով իրենց հիմնական գործառույթը, այն է լրացնել կոստյումի ուրվագիծը և նրբագեղություն հաղորդել հագուստին:

Լրացուցիչ կոճակաճեղք միշտ էլ եղել է կոստյումի լացկանի ձախ կողմում հենց դրանց հայտնվելու պահից։ Միայն թե եթե սկզբում դա անհրաժեշտ էր, որպեսզի տղամարդիկ կարողանան ամբողջությամբ կոճկելով օձիքը տաքանալ ցուրտ եղանակին, ապա այսօր այն ունի այլ գործառույթ, թեև դա ոչ ամենաանհրաժեշտ գործառույթն է։ Այդ կոճակաճեղքին կարելի է ամրացնել օրինակ ծաղիկ: Այդ միտումը նորաձևության մեջ է մտցվել սաքսոնական արքայազն Ալբերտի կողմից: Նա որոշել էր իր հարսանիքին ներկայանալ կոստյումի վրա ամրացված ծաղիկի տեսքով աքսեսուարով:

Բացի այդ, ժամանակակից նորաձևության սիրահարները հաճախ այդ կոճակաճեղքն օգտագործում են տարբեր բրոշների կամ կրծքանշանների համար՝ իրենց տեսքն ավելի հետաքրքիր կամ պակաս պաշտոնական դարձնելու համար: Բայց իրականում այդ կոստյումի լացկանի վրայի լրացուցիչ կոճակաճեղքը ներկայումս ռուդիմենտ է, այն արտադրողները ստեղծում են բացառապես այն պատճառով, որ դա պատմականորեն եղել է:

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular