Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բոլոր հայկական եկեղեցիների զանգերը տագնապ են հնչեցրել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վերջերս Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության դիմակավորված հատուկ նշանակության ուժերը ներխուժել են Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր կենտրոն՝ Էջմիածին, որպեսզի ձերբակալեն Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Միքայել Աջապահյանին: Նրա դեմ քրեական գործ է հարուցվել իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի համար, որոնք, ենթադրաբար, հնչել են նրա նախկին հարցազրույցում: Էջմիածնում բախումներ են տեղի ունեցել անվտանգության ուժերի և այնտեղ հավաքված մարդկանց միջև:

Հայտնի քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը mk.ru-ի հետ զրույցում կիսվել է իրավիճակի իր տեսլականով:

«Փաշինյանն իրեն ցուգցվանգի իրավիճակի մեջ է գցել,- բացատրել է փորձագետը,- շախմատում այդ տերմինը նկարագրում է մի իրավիճակ, երբ ցանկացած քայլ միայն վատթարացնում է խաղացողի դիրքը: Նա կոնֆլիկտի մեջ է մտել կաթողիկոսի հետ, և դա սարսափելի, վիրավորական, զզվելի կոնֆլիկտ է: Եվ կոնֆլիկտ է եկեղեցու հետ՝ որպես հասարակության ինստիտուտի: Սա, իմ կարծիքով, նրա վերջի սկիզբն է: Նա չի կարող հեռանալ դրանից, դա նրան ավելի է վարկաբեկում հաջորդ տարվա ընտրություններից առաջ։ Սակայն եկեղեցու հետ իր բախմամբ նա արդեն անցել է բազմաթիվ «կարմիր գծեր»։ Ի՞նչ է լինելու հաջորդիվ։ Կաթողիկոսի ձերբակալությո՞ւնը։ Փաշինյանը թիրախավորել է հազարամյա պատմություն ունեցող եկեղեցին, այն, ինչը ժողովրդի առօրյա գոյության հիմքն է, բայց նա ակնհայտորեն գերագնահատել է իր ուժը։ բանն այն է, որ երբ անբարոյականն արժանի հակահարված չի ստանում, նա ավելի ու ավելի է անամոթ դառնում, սակայն այս դեպքում նա անսպասելիորեն հանդիպել է լուրջ արձագանքի»։

Մասնագետը նաև ընդգծել է, որ Փաշինյանը, հավանաբար, ինքնուրույն չի գործում։

«Ամենայն հավանականությամբ, ճիշտ են նրանք, ովքեր ասում են, որ նա գործում է Էրդողանի որոշակի հրահանգների համաձայն, որոնք նա ստացել է Թուրքիա կատարած այցի ժամանակ։ Թուրքերին դուր չի եկել կաթողիկոսի ելույթը Շվեյցարիայում, որում նա կրոնական առաջնորդներին և միջազգային հանրությանը պատմել է Ղարաբաղի և հայ ժողովրդի ողբերգության մասին։ Հավանաբար, Փաշինյանն արդեն այնքան է վստահ եղել իր մեծության մեջ, որ որոշել է, որ կարող է եկեղեցին ևս հեշտությամբ ենթարկեցնել այնպես, ինչպես արդեն ենթարկեցրել է դատական ​​համակարգը։ Նա մի անգամ բացահայտ հայտարարել է, որ Հայաստանում չկա որևէ դատավոր, որը կհամարձակվի չկատարել իր հրամանները: Հիմա նա որոշել է, որ կարող է նույն կերպ ենթարկեցնել նաև եկեղեցուն: Ավելին, Թուրքիայում Հայ Առաքելական Եկեղեցին է համարվում  Հայաստանի հետ հարաբերությունների «կարգավորման» հիմնական խոչընդոտներից մեկը: Եկեղեցին ժողովրդի հիշողության, պատմության կրողն է, այդ թվում Թուրքիայում Հայոց ցեղասպանության հիշողության: Չէ՞ որ եկեղեցին սրբադասել է ցեղասպանության բոլոր մեկուկես միլիոն զոհերին: Քանի դեռ եկեղեցին ունի նման ազդեցություն, հայ ժողովրդի դիմադրության ոգին դժվար կլինի կոտրել: Եկեղեցին նաև համահայկական մշակութային արժեքների կրողն է, իսկ Թուրքիայում մնացել են հայկական մշակույթի բազմաթիվ հուշարձաններ, և Թուրքիան պահանջում է մոռանալ դրանց մասին,– կարծում է Միհրանյանը,- նրանց երկրորդ պահանջը Հայաստանի և սփյուռքի միջև կապերի խզումն է: Թուրքիայում հայկական սփյուռքի հետ հանդիպման ժամանակ Փաշինյանն ուղղակիորեն ասել է.  հույսը մի՛ դրեք մեզ վրա, ինքներդ լուծեք ձեր խնդիրները: Հենց սա է, ինչին փորձում են հասնել թուրքական իշխանությունները: Հայկական սփյուռքը մեծ ազդեցություն ունի աշխարհի շատ երկրներում, ինչպես նաև Հայ Առաքելական եկեղեցին, որը կարող է շատ բանի վրա ազդել իր միջազգային կապերի միջոցով: Ահա թե ինչու է Փաշինյանն այսօր սկսել այս երկու արշավները՝ եկեղեցու և սփյուռքի դեմ: Ձերբակալված գործարար Սամվել Կարապետյանը հայկական սփյուռքի ամենահարուստ և ամենաազդեցիկ մարդկանցից մեկն է: Նրա ձերբակալությունը ազդանշան է սփյուռքի համար. մենք ձեզ այստեղ՝ Հայաստանում, չենք սպասում»:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Կապանում երեք մեքենա է բախվել. կան տուժածներ Կրիպտոակտիվների ինտեգրումը դասական տնտեսություն. Circle-ի օրինակը Մխիթարյանի «Ինտերը» դուրս մնաց ԱԱԱ-ից Tesla-ն կանգնած է վաճառքների անկման հերթական եռամսյակի առջև Իրանցի հաքերները uպառնում են հրապարակել Թրամփի շրջապատի էլեկտրոնային նամակները. Reuters Առանձին հատվածներում կարճատև անձրև, ամպրոպ․ ինչ եղանակ կլինի այս օրերին8-ամյա Արեն Ե.-ն գիտակցության չգալով մահացել էԺողովուրդը պետք է աղոթի իշխանության համար․ Լուկաշենկո Ուկրաինայի գոյությունն արդեն սպառնալիքի տակ է ռուսական զորքի ճնշման պատճառով. Bloomberg Մայր տաճարում մատուցվեց պատարագ՝ գերյալների ազատության և հայրենի երկրի խաղաղության համար Սպառողներին վաճառվող բնական գազի սակագները կմնան անփոփոխ. ՀԾԿՀ Փեզեշքիանը կայցելի Ադրբեջան. կլինի նաև օկուպացված Ստեփանակերտում ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Եվրամիությունը չի կարող ապահովել ՀՀ անվտանգությունը Մահվան ելքով վթար՝ Աղթալա-Շնող ճանապարհինՍրբազանների դեմ քրգործը փլուզվում է, իսկ ՔԿ պետը՝ ստեր է փչում Հանրայինում Կառապանի պես հայհոյողը հայհոյանքի հրադադար է հայտարարում Հայաստանի հակառուսական կուրսը սրվում է 18-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է քարերին Հարությունյանը Բաքվում ասել է՝ ինչու է հրաժարական տվելԻնչ են ասում Հայաստանում գործարար Կարապետյանի ձերբակալության մասինՀայաստանը նոր «հակառուսաստան». ինչո՞ւ է Փաշինյանը ճնշում ընդդիմությանըԲոլոր հայկական եկեղեցիների զանգերը տագնապ են հնչեցրելԷլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ հուլիսի 1-ին Փաշինյանը գործարկել է բռնաճնշումների թափանիվըՆպատակն է մասնատել ու ոչնչացնել հայամետ ընդդիմությանը. ի՞նչ հետաքրքրություններ ունի Արևմուտքն այս ամենի մեջ․ «Փաստ»Վախճանվել է Գոյ թատրոնի  հիմնադիր, բեմաստեղծ Մկրտիչ Մկրտչյանը․ պատմության այս օրը (01 հուլիս)Եկեղեցու դեմ պայքարը իշխանության համար պայքար է․ «Փաստ»Հուլիսի 1-ին, 2-ին, 3-ին, 4-ին և 7-ին հարյուրավոր հասցեներում գազ չի լինի «Ներդաշնակ զույգ էինք, մեկ բառից հասկանում էինք իրար, բայց, ավաղ, պատերազմը բաժանեց մեզ». Լևոն Սևոյանն անմահացել է սեպտեմբերի 29-ին Օմարի լեռներում․ «Փաստ»ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհին. կան տուժածներԶգուշացում․ սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ Այս իշխանությունների «սնունդը» հենց ատելությունն ու թշնամանքն են․ «Փաստ»Ավարտվել է Սպիտակի գերեզմանատանը 17-ամյա տղայի սպանության դեպքի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունըՌուբլին կտրուկ աճել է․ տարադրամն՝ այսօր «Փաշինյանն ունի ուղիղ հրահանգ՝ ոչնչացնել ամբողջ հայկականը, մեր ինքնությունը, արմատները»․ «Փաստ»Վթար է․ 24 ժամ ջուր չի լինիԱյս պահին Զվարթնոց օդանավակայանում ԱԱԾ սահմանապահը չի թողնում որպեսզի Արմեն Չարչյանը սահմանը հատի. փաստաբանՎտանգավոր աղմուկ-աղաղակ՝ նեղ քաղաքական շահերի սպասարկման ճանապարհին․ «Փաստ»Տնտեսվարողները պետության կողմից կատարվող որոշակի ծախսերը պետք է վերադարձնեն պետբյուջե. նախագիծ․ «Փաստ»Ովքե՞ր են այս ամենի «շահառուները»․ «Փաստ»ՔՊ-ի թեկնածուն Էջմիածնում հեղինակություն չունի. «Հրապարակ» Իշխանական էլիտան կհավաքվի Գորիսում. ինչ է սպասվում. «Ժողովուրդ» Եկեղեցու դեմ պատերազմում Նիկոլ Փաշինյանի հույսը մնացել են մի քանի «աբիժնիկները». «Փաստ»Արտահերթ նստաշրջան՝ ԱԺ-ում. սպասվում է լարված մթնոլորտ. «Ժողովուրդ» «Հնարավոր զարգացման երկու սցենար կարող է լինել՝ կա՛մ ՀԷՑ-ի սնանկացում և էներգետիկ ճգնաժամ, կա՛մ սակագների էական բարձրացում». «Փաստ»Էգեյան ծովում հանգստանում է. «Հրապարակ» Հոգեւորականներին կալանավորեցին, հերթը նրանց շրջապատի ունեցվածքը ստուգելունն է. «Ժողովուրդ» Ովքե՞ր և ինչպե՞ս տապալեցին իմպիչմենտի շուրջ կոնսենսուսը. «Փաստ»ԱՄՆ-ում հայտնել են՝ որն է Ուկրաինայի միակ փրկությունը
Ամենադիտված