ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բոլոր հայկական եկեղեցիների զանգերը տագնապ են հնչեցրել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վերջերս Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության դիմակավորված հատուկ նշանակության ուժերը ներխուժել են Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր կենտրոն՝ Էջմիածին, որպեսզի ձերբակալեն Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Միքայել Աջապահյանին: Նրա դեմ քրեական գործ է հարուցվել իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի համար, որոնք, ենթադրաբար, հնչել են նրա նախկին հարցազրույցում: Էջմիածնում բախումներ են տեղի ունեցել անվտանգության ուժերի և այնտեղ հավաքված մարդկանց միջև:

Հայտնի քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը mk.ru-ի հետ զրույցում կիսվել է իրավիճակի իր տեսլականով:

«Փաշինյանն իրեն ցուգցվանգի իրավիճակի մեջ է գցել,- բացատրել է փորձագետը,- շախմատում այդ տերմինը նկարագրում է մի իրավիճակ, երբ ցանկացած քայլ միայն վատթարացնում է խաղացողի դիրքը: Նա կոնֆլիկտի մեջ է մտել կաթողիկոսի հետ, և դա սարսափելի, վիրավորական, զզվելի կոնֆլիկտ է: Եվ կոնֆլիկտ է եկեղեցու հետ՝ որպես հասարակության ինստիտուտի: Սա, իմ կարծիքով, նրա վերջի սկիզբն է: Նա չի կարող հեռանալ դրանից, դա նրան ավելի է վարկաբեկում հաջորդ տարվա ընտրություններից առաջ։ Սակայն եկեղեցու հետ իր բախմամբ նա արդեն անցել է բազմաթիվ «կարմիր գծեր»։ Ի՞նչ է լինելու հաջորդիվ։ Կաթողիկոսի ձերբակալությո՞ւնը։ Փաշինյանը թիրախավորել է հազարամյա պատմություն ունեցող եկեղեցին, այն, ինչը ժողովրդի առօրյա գոյության հիմքն է, բայց նա ակնհայտորեն գերագնահատել է իր ուժը։ բանն այն է, որ երբ անբարոյականն արժանի հակահարված չի ստանում, նա ավելի ու ավելի է անամոթ դառնում, սակայն այս դեպքում նա անսպասելիորեն հանդիպել է լուրջ արձագանքի»։

Մասնագետը նաև ընդգծել է, որ Փաշինյանը, հավանաբար, ինքնուրույն չի գործում։

«Ամենայն հավանականությամբ, ճիշտ են նրանք, ովքեր ասում են, որ նա գործում է Էրդողանի որոշակի հրահանգների համաձայն, որոնք նա ստացել է Թուրքիա կատարած այցի ժամանակ։ Թուրքերին դուր չի եկել կաթողիկոսի ելույթը Շվեյցարիայում, որում նա կրոնական առաջնորդներին և միջազգային հանրությանը պատմել է Ղարաբաղի և հայ ժողովրդի ողբերգության մասին։ Հավանաբար, Փաշինյանն արդեն այնքան է վստահ եղել իր մեծության մեջ, որ որոշել է, որ կարող է եկեղեցին ևս հեշտությամբ ենթարկեցնել այնպես, ինչպես արդեն ենթարկեցրել է դատական ​​համակարգը։ Նա մի անգամ բացահայտ հայտարարել է, որ Հայաստանում չկա որևէ դատավոր, որը կհամարձակվի չկատարել իր հրամանները: Հիմա նա որոշել է, որ կարող է նույն կերպ ենթարկեցնել նաև եկեղեցուն: Ավելին, Թուրքիայում Հայ Առաքելական Եկեղեցին է համարվում  Հայաստանի հետ հարաբերությունների «կարգավորման» հիմնական խոչընդոտներից մեկը: Եկեղեցին ժողովրդի հիշողության, պատմության կրողն է, այդ թվում Թուրքիայում Հայոց ցեղասպանության հիշողության: Չէ՞ որ եկեղեցին սրբադասել է ցեղասպանության բոլոր մեկուկես միլիոն զոհերին: Քանի դեռ եկեղեցին ունի նման ազդեցություն, հայ ժողովրդի դիմադրության ոգին դժվար կլինի կոտրել: Եկեղեցին նաև համահայկական մշակութային արժեքների կրողն է, իսկ Թուրքիայում մնացել են հայկական մշակույթի բազմաթիվ հուշարձաններ, և Թուրքիան պահանջում է մոռանալ դրանց մասին,– կարծում է Միհրանյանը,- նրանց երկրորդ պահանջը Հայաստանի և սփյուռքի միջև կապերի խզումն է: Թուրքիայում հայկական սփյուռքի հետ հանդիպման ժամանակ Փաշինյանն ուղղակիորեն ասել է.  հույսը մի՛ դրեք մեզ վրա, ինքներդ լուծեք ձեր խնդիրները: Հենց սա է, ինչին փորձում են հասնել թուրքական իշխանությունները: Հայկական սփյուռքը մեծ ազդեցություն ունի աշխարհի շատ երկրներում, ինչպես նաև Հայ Առաքելական եկեղեցին, որը կարող է շատ բանի վրա ազդել իր միջազգային կապերի միջոցով: Ահա թե ինչու է Փաշինյանն այսօր սկսել այս երկու արշավները՝ եկեղեցու և սփյուռքի դեմ: Ձերբակալված գործարար Սամվել Կարապետյանը հայկական սփյուռքի ամենահարուստ և ամենաազդեցիկ մարդկանցից մեկն է: Նրա ձերբակալությունը ազդանշան է սփյուռքի համար. մենք ձեզ այստեղ՝ Հայաստանում, չենք սպասում»:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular