ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ո՛չ հայր ուներ, ո՛չ մայր». հարևանը մանրամասներ է պատմել Մերձավանում սպանված երիտասարդից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մերձավանում սպանված երիտասարդի անունը Գոքոր էր, նա 29 տարեկան էր։

Այս մասին լրատվամիջոցների հետ զրույցում պատմել է Մերձավանի բնակիչներից մեկը։

«Վիրավորին չեմ ճանաչում, զոհված տղան ապրում էր եղբոր հետ։ 4 տարեկանից հորից է զրկվել, 18 տարեկանում ինքը բանակում էր, մայրը մահացավ: Նշանված էր, իրենց տանը մորաքույրն էր, նշանածը, երկու հարևանները։ Աշխատում էր, բայց չգիտեմ, թե ինչ էր աշխատում։ Փետրվարի երեքին իր ծնունդն էր, գիշերը սպանել են»,- պատմել է բնակիչը։

Նրա խոսքով՝ կատարվածի մասին ոչ ոք ոչինչ չի խոսել։

Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, գիշերը զինված հարձակում է եղել Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրում:

Միջադեպի հետևանքով կա մեկ զոհ և մեկ վիրավոր:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular