«Ո՛չ հայր ուներ, ո՛չ մայր». հարևանը մանրամասներ է պատմել Մերձավանում սպանված երիտասարդից
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Մերձավանում սպանված երիտասարդի անունը Գոքոր էր, նա 29 տարեկան էր։
Այս մասին լրատվամիջոցների հետ զրույցում պատմել է Մերձավանի բնակիչներից մեկը։
«Վիրավորին չեմ ճանաչում, զոհված տղան ապրում էր եղբոր հետ։ 4 տարեկանից հորից է զրկվել, 18 տարեկանում ինքը բանակում էր, մայրը մահացավ: Նշանված էր, իրենց տանը մորաքույրն էր, նշանածը, երկու հարևանները։ Աշխատում էր, բայց չգիտեմ, թե ինչ էր աշխատում։ Փետրվարի երեքին իր ծնունդն էր, գիշերը սպանել են»,- պատմել է բնակիչը։
Նրա խոսքով՝ կատարվածի մասին ոչ ոք ոչինչ չի խոսել։
Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, գիշերը զինված հարձակում է եղել Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրում:
Միջադեպի հետևանքով կա մեկ զոհ և մեկ վիրավոր: