ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ես միշտ ստացել եմ սիրուհու դերի առաջարկ, դա ինձ նեղացնում է, քանի որ ավելին կարող եմ անել որպես դերասանուհի». Էվա Խաչատրյան

ՖՈՏՈ

«Վերջին տարիներին հիմնականում զբաղված եմ թատրոնում:

Վերջերս 4 ներկայացման պրեմիերա տեղի ունեցավ: Առաջինը՝ Կամերային թատրոնում Արա Երնջակյանի «Անաստվածային կատակերգություն»-ն էր, ռեժիսորը Արշո Հարությունյանն է: Տպավորիչ և ասելիքով ներկայացում է, իսկ գլխավոր դերում ինձ համար անկրկնելի և չգերազանցելի Սենիկ Բարսեղյանն է:

Երջանկության ամենամեծ դոզաները հենց թատրոնում եմ ստանում և վայելում, կլինեն ծափերի տեսքով, թե բեմում վերապրելու և դերը կատարյալ մատուցելու միջոցով:

Դրանք ինձ շատ լավ էմոցիաներ են տալիս, այդ ժամանակ բարձրանում են իմ բոլոր դրական հորմոնները: Ես ինձ երջանիկ եմ զգում թատրոնում ստեղծագործելիս:

Սպասում եմ լավ և էմոցիոնալ դերի, որի ասելիքը կարևոր կլինի: Այնպիսի դեր, որն արտիստի համար աշխատելու հնարավրություն կլինի, ոչ թե միայն գեղեցիկ աղջկա կամ սիրուհու ներկայություն:

Իմ գործունեության ընթացքում ես միշտ ստացել եմ սիրուհու դերի առաջարկ, դա ինձ նեղացնում է մի բանի համար, որ ես գիտեմ, որ ավելին կարող եմ անել որպես դերասանուհի:

Եվ շատ ավելի գեղեցիկ ու գայթակղիչ աղջիկներ կան, որոնք կարող են ոչինչ չանել, պարզապես կադրում լինել: Իսկ դերասանուհին մեծ հաշվով հաճույք է ստանում, երբ ստեղծագործում է, նոր բան է անում, մի բան, որ երբևէ չի փորձել»,- Առաջին ալիքի եթերում պատմել է դերասանուհի Էվա Խաչատրյանն ու անկեղծացել, որ տեսակով չափազանց դեպրեսիվ է:

«Բայց ամենակոտրված դեպքում էլ կարողանում եմ ինքս ինձ դուրս բերել այդ իրավիճակից: Ես գիտակցում եմ, որ այս աշխարհում, եթե մենք մեզ չօգնենք, ոչ ոք դա չի անի»,- նշել է դերասանուհին:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular