Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանի զինված ուժերը զբաղեցրել են Արցախի Ասկերանի շրջանի Փառուխ գյուղը․ պատմության այս օրը (25 մարտ)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Ստրկության և տրանսատլանտյան ստրկատիրության զոհերի հիշատակի օր, Հունաստան՝ Անկախության օր, Ռուսաստան՝ Մշակույթի աշխատողների օր, Ուկրաինա՝ Ուկրաինայի Ազգային անվտանգության ծառայության աշխատողների օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1912 - ծնվել է  բանաստեղծ, արձակագիր և թարգմանիչ Մարտին Քարամյանը։

1912 - ծնվել է  նկարիչ Ալեքսանդր Շաքարյանը։

1921- Հայաստանի հակաբոլշևիկյան ապստամբության ժամանակ սկսվել է բոլշևիկների հուժկու հարձակումը բոլոր ուղղություններով։ Նրանք գրավել են Ապարանը, Կոտայքը և, աստիճանաբար առաջանալով, ապրիլի 2-ին մտել Երևան: Մայրաքաղաքը ավերածությունից փրկելու և ավելորդ արյունահեղությունից խուսափելու համար որոշվել է Երևանը հանձնել առանց կռվի։

1955 - ծնվել է  բանաստեղծ, լրագրող Մանիկ Աճեմյանը։

1973 - վախճանվել է  բանաստեղծ, գրականագետ, թարգմանիչ Տիգրան Հախումյանը։

1992- Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Ֆինլանդիայի հետ։

1994-առաջին ղարաբաղյան պատերազմի ժամանակ երկու ադրբեջանական ինքնաթիռ կասետային ռումբեր են նետել Հորադիզի մոտ գտնվող հայկական դիրքերի վրա, ընդ որում դրա արդյունքում տուժել են նաև ադրբեջանական զինվորները։

2002- ռուսաստանյան «Պորտ Կավկազ» նավահանգստից դեպի Վրաստան ուղղություն վերցրած 24 վագոններ կրող առաջին լաստանավը հասել է Փոթի նավահանգիստ։ 

-երկօրյա աշխատանքային այցով Հայաստան է ժամանել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը տիկնոջ հետ:

2007- վախճանվել է հասարակական-քաղաքական գործիչ, Հայաստանի վարչապետ և ՀՀԿ նախագահ Անդրանիկ Մարգարյանը:

2010-Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը միաձայն որոշել է, որ ապրիլի 1-ից բնակչության կողմից սպառվող գազի 1 խորանարդ մետրը կարժենա 132 դրամ՝ առկա 96-ի փոխարեն։

2014-Եգիպտոսում գերմանահայ Հուրիկ Սուրուզյանի ղեկավարությամբ հնագետները հայտնաբերել են Ամենհոտեպ 3-րդ փարավոնի երկու նոր հսկա արձաններ։

2015-աշխատավարձ ստանալու պահանջով նաիրիտցիները փակել են գործարանի կից փողոցը։

2021-Ռուսերենն Արցախում երկրորդ պաշտոնական լեզվի կարգավիճակ է ստացել: Արցախի պետական լեզուն շարունակել է մնալ հայերենը:

-Ադրբեջանցիները հողին են հավասարեցրել  Ջաբրաիլի Սուրբ Աստվածածին եկեղեցին։

2022- Ներխուժման արդյունքում Ադրբեջանի զինված ուժերը զբաղեցրել են Արցախի Ասկերանի շրջանի Փառուխ գյուղը, ինչպես նաև մի շարք այլ դիրքեր։

2023-Ադրբեջանի ԶՈՒ–ն Շուշի-Լիսագոր հատվածում խախտել է շփման գիծը և որոշակի դիրքային առաջխաղացում ունեցել:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

421 —համաձայն լեգենդի Գովաբանության օրը Սուրբ Մարիայի կողմից Հյուսիսային Իտալիայում գոթերի կողմից փրկված ծովափնյա ճահճային կղզիների բնակիչների միջոցով  հիմնադրվել է Վենետիքը։  

752 —երկու օր առաջ Հռոմի պապ ընտրված Ստեֆան 2-րդը վախճանվել է ապոպլեկսիկ հարվածից։ Քանի որ նա չէր հասցրել անցնել պահանջվող օծման արարողությունը՝ նրա անունը չեն գրանցել որպես Հռոմի պապ, իսկ նրա հաջորդը վերցնելով նույն անունն այդպես էլ պատմության մեջ մնացել է անորոշ անունով, կամ Ստեֆան-2 կամ Ստեֆան-3։

1655- հոլանդացի գիտնական Քրիստիան Հյույգենսը հայտնաբերել է Սատուրնի արբանյակ Տիտանը:

1699 –ծնվել է  գերմանացի երգիչ-երգահան Յոհան Ադոլֆ Հասսեն։

1712 —վախճանվել է անգլիացի բուսաբան, բժիշկ, միկրոսկոպիստ Հեեմիա Գրյուն, որը հանդիսանում է բույսերի անատոմիայի հիմնադիրը։

1801 –վախճանվել է գերմանացի բանաստեղծ և կոմպոզիտոր Նովալիսը։

1802 —մի կողմից Ֆրանսիայի, Իսպանիայի և Բատավյան հանրապետության իսկ մյուս կողմից Անգլիայի միջև կնքվել է Ամենյան խաղաղության պայմանագիրը։

1820 - Ռուսական կայսրությունում սկսել են երկրից վտարել ճիզվիտներին:

1821- Հունաստանը հռչակել է իր անկախությունն Օսմանյան կայսրությունից:

1843 —Լոնդոնում բացվել է հետիոտնային թունել Թեմզայի տակով, որը կապել է Վրեպպինգը Ռոզերքրիստի հետ։

1867 - ծնվել է  իտալացի դիրիժոր Արտուրո Տոսկանինին։

1881 - ծնվել է  հունգարացի դաշնակահար և կոմպոզիտոր Բելա Բարտոկը։

1908- ծնվել է բրիտանացի հայտնի ռեժիսոր Դևիդ Լինը, որը ստացել է Սըր կոչումը։

1917- Վրաց ուղղափառ եկեղեցին անկախացել է Ռուսական կայսրությունից:

1926 - ծնվել է  վրացի խորհրդային և ռուսական դերասան Արչիլ Գոմիաշվիլին։

1947 - ծնվել է  անգլիացի երգիչ-երգահան, դաշնակահար և դերասան Էլթոն Ջոնը։

1983- Մայքլ Ջեքսոնն առաջին անգամ ցուցադրել է Լուսնային քայլվածք պարային շարժումը:

1988 - Բրատիսլավայում կոմունիստական ռեժիմի դեմ կայացել է մոմերով ցույց։

1992 —մշտական վնասների պատճառով դադարել է լույս տեսնել ավելի քան 150 տարվա պատմություն ունեցող անգլիական երգիծական «Պանչ» ամսագիրը։

1997 —արգենտինացի Հերման Մորոյի ղեկավարած գանձերի որսորդները հայտարարել են, որ Էկվադորի ափերի մոտ հայտնաբերել են 1654 թվականին խորտակված ոսկով և արծաթով բեռնված իսպանական  La Capitana առագաստանավը։ Ըստ նախնական հաշվարկների գանձի արժեքը գնահատվել է մի քանի միլիարդ դոլար։

2002- հայտնաբերվել է էպիլեպսիայի գենը:

2018 —Ռուսաստանի Կեմերովո քաղաքի «Ձմեռային բալ» առևտար-զվարճանքի կենտրոնում հրդեհ է բռնկվել, որը բազմաթիվ զոհերի տեղիք է տվել։

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
«Как армянин, я чувствую, что мне есть чем заняться в Армении» - Скрипач Зограб ТадевосянПолитическая расправа в Гюмри набирает обороты: «Паст»Какие новые процессы готовит «Священная борьба»? «Паст»Возможны серьезные разоблачения: «Паст»Хозяйствующие субъекты узнали о нарушениях, зафиксированных у них, из прессы: «Паст»США ввели новые санкции против ИранаВ рамках Дней грузинской культуры на проспекте Маштоца в Ереване состоялось праздничное мероприятиеМинфин: Министерство труда и социальных вопросов Армении в 2024 году потратило более 850 млрд. драмовПосол США в Грузии объявила о скорой отставкеМерц: ФРГ будет зависеть от США еще продолжительное времяДания усилит военное присутствие в Гренландии, направив туда военную техникуNYT: Белый дом готовится к «затяжной войне» против МаскаTimes: Трамп и Эпстин имели близкие отношения на протяжении нескольких летВ Австралии представили два суперкомпьютера с ИИ для медицинских и климатических исследованийПравительство Боливии обвинило экс-президента в терроризмеУкраинские дроны ударили по нефтебазе, снабжающей топливом российские бомбардировщикиTesla пыталась скрыть данные о ДТП с участием беспилотных автомобилейDPA: самолеты ВВС ФРГ были подняты в небо из-за российского Ил-20 над БалтикойУченые с помощью ДНК-анализа обнаружили следы неизвестных коренных жителей Колумбии, исчезнувших 2000 лет назадOzon Армения примет участие в фестивале «Винные дни Еревана» с программой для гостей: «Паст»Армения в меняющемся мире: может ли быть оправдан выбор конфронтационного «лагеря»? «Паст»Обсуждение было достаточно жарким: «Паст»Жизнь «улучшилась», но люди этого совсем не чувствуют: «Паст»Армения несет огромный ущерб: получит ли «sms» также и исполняющий обязанности руководителя ИОБПП? «Паст»FT: в ЕС опасаются полного прекращения поддержки Киева со стороны СШАКнязя Монако Альбера обвинили в растрате казны на любовниц и детейМаск: бюджетный проект Трампа является отвратительной мерзостьюPolitico: беседа с Си Цзиньпином может иметь неприятные последствия для ТрампаИран может согласиться на создание регионального консорциума по обогащению уранаБелый дом: Трамп не знал заранее об операции «Паутина»Нефть Brent подешевела до $65,38 за баррель после роста цен в предыдущие два дняКеллог: Новый пакет санкций США против России готов к утверждениюГлава МВД Армении приняла посла ЕСШвейцария присоединилась к санкциям ЕС против «теневого флота» ПутинаScience: Миру грозит потеря до 76% общей массы ледниковВсеармянский фонд «Айастан» стал спонсором образовательной программы «Родом из Арцаха»Прокуратура возбудит уголовное дело? «Паст»На что из госбюджета выделено 300 миллионов драмов? «Паст»Тандем Пашинян-Азербайджан нацелился на Армянскую Апостольскую Церковь: «Паст»США признали, что с Израилем возникли разногласия по вопросу ИранаТАСС: Третий раунд переговоров РФ и Украины ожидается также в СтамбулеГубернатор: Противник продолжает прямые обстрелы приграничных сел СюникаУкраина и РФ проведут самый масштабный обмен пленными за все время войныИран добивается от США гарантий отмены санкцийЮжная Корея договаривается США о помощи в патрулировании воздушного пространстваУчения НАТО начались в Балтийском мореПашинян в ЕГУ: Все парковочные места на соседних улицах заняты сотрудниками безопасностиВ Газе заявили о смерти 32 человек из-за ударов ИзраиляЯпония считает прискорбными тарифные меры СШАМонголия планирует подписать торговое соглашение с ЕАЭС в июне 2025 года
Самое популярное